Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Թմրանյութերի գովազդ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում


Պայմանավորվածություն ձեռք բերվեց․ Փաշինյանը՝ Ալիևի հետ մյունխենյան հանդիպման մասին

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Իր խոսքում վարչապետը կարևորել է Մյունխենի անվտանգության համաժողվին Հայաստանի մասնակցությունը, համարել արդյունավետ և կարևոր:

«Առաջին հերթին արձանագրումն այն է, որ եվրոպական համայնքում ՀՀ ընկալումները փոխվում են դրականորեն և ՀՀ-ին սկսել են ավելի ու ավելի շատ ընկալել որպես ժողովրդավարական երկիր, որը հավատարիմ է ժողովրդավարական բարեփոխումներին, ժողովրդավարական օրակարգին, և մենք տեսնում ենք, որ և՛ Եվրամիության կողմից, և՛ մեր կողմից էլ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ցանկություն և պատրաստակամություն կա: Ուզում եմ ընդգծել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ կապված միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծման ոլորտում համագործակցությունը քննարկելու առիթ ունեցա նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ, նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ, նաև երկկողմ մակարդակում մի շարք հանդիպումներ ունեցա մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրաքի վարչապետի, Գերմանիայի կանցլերի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով մյունխենյան այցի օրակարգը:

Փաշինյանը անդրադարձել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի աջակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը:

«Ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր, թե արդյոք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում և նաև բրյուսելյան բանակցությունների ընթացքում։ Եթե այսպես ամփոփենք, հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի հանդիպում:

Ընդհանուր առմամբ, եթե ձեռքբերված պայմանավորվածությունները պահվեն, դրանց կատարումը կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը: Մենք մեր կողմից հաստատակամ ենք հավատարիմ մնալու այդ պայմանավորվածություններին: Արտաքին գործերի նախարարների հանդիպումը ակնհայտորեն պետք է վերաբերի Խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը: Իհարկե, Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք հոդվածներ, որոնք ունեն սկզբունքային նշանակություն, դեռևս համաձայնեցված չեն և այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն: Պայմանավորվել ենք այս աշխատանքներն իրականացնել»,- տեղեկացրել է նա։

 

ՀՀԿ–ն ժողովրդից նեղացած չէ․ մենք Նիկոլի դեմ պայքարել ենք առաջին օրվանից ու շարունակում ենք․ Մկրտչյան Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Թմրանյութերի գովազդ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում«Առաջարկում եմ Հայաստանին վերադարձնել Արծվաշենը». ադրբեջանցի պատգամավոր Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԳյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդՀայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերըԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Ամենադիտված