Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ Հայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերը ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված Քարվաճառում Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ Թուրքիայից Ո՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ Աբրահամյան


Սա խելացնորություն է՝ ամեն մի նոր հայտարարություն հակասում է նախորդին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի օրենսդրությունը մեր խնդիրն է և միջամտելու իրավունք չունի որևէ մեկը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ այս մոտեցումը տրամագծորեն հակառակ է վերջին շաբաթներին Փաշինյանի և նրա թիմի կողմից տարվող գծին։

«Խոսում էին, որ Սահմանադրությունը խանգարում է խաղաղության պայմանագրին, Նիկոլ Փաշինյանն ինչ-որ ցլերի ու կարմիր շորերի օրինակ էր բերում, հիմա նա միանգամայն այլ բնույթի հայտարարություն է անում։ Ի դեպ, սա նրան տիպական է, իր կերպարի համար բնորոշ բան է, որովհետև ինքը սիրում է իրար հակասող հայտարարություններ անել, ու ողբերգություն է, որ դա հատկապես անում է արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերում, ինչը հետո որպես կանոն հանգեցնում է շատ ծանր հետևանքների երկրի համար»,-ասաց Սուրենյանցը։

Ի՞նչն առիթ հանդիսացավ նման փոփոխության համար, հարցին քաղաքագետը նշեց, որ Փաշինյանն արդեն բացահայտ հիասթափություն ունի Արևմուտքից և փորձում է նրանց հասկացնել դեմարշով, որ այլևս նրանց երաշխիքներին չի հավատում։ 

«Երկրորդը կապում եմ մեր բոլորի ջանքերի հետ, ինչպես գիտեք մեր կուսակցությունը, այլ կուսակցություններ, «Հանուն Սահմանադրության» շարժումը մենք ենք նախաձեռնել, «Հայաքվեն» է ինչ-որ նախաձեռնություն արել, ընդհանրապես սա հարց է, որ բացի ՔՊ-ից, եթե նկատել եք, մնացած բոլոր կուսակցությունները հանդես են եկել Սահմանադրության և Անկախության հռչակագրի պաշտպանության դիրքերից և թերևս  նա վախեցել է, որ կարող է այս անգամ իսկապես համահայկական որոշակի ընդվզում լինել»,-ասաց վերջինս։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է չորս գյուղեր, ասաց, որ կարծում է՝ Տավուշի գյուղերի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իրար հակասում են, սական ոչինչ բացառել հնարավոր չէ․ «Անցած տարիներին իր վարած քաղաքականությունը հուշում է, որ, այո, նա վիճակը հասցնում է փակուղու՝ հետո գնում է զիջումների»։

Փարիզում ՀՀ դեսպանության համար մոտավորապես 25 միլիոն եվրո արժողությամբ շենք ձեռք բերելու մասին էլ Սուրենյանցը շեշտեց, որ մեր դիվանագիտական ներկայացուցչությունը պետք է հավուր պատշաճի լինեն, թե տարածքային, թե տեղայնությամբ, սակայն շենք ձեռք բերելով արտաքին քաղաքականության որակը, ցավոք սրտի, չենք կարող բարելավել։

«Միայն արտաքին ֆոնով չես կարող տպավորություն ստեղծել, եթե դու արտաքին քաղաքական օրակարգ ունես»,-նկատեց Սուրենյանցը։

Փաշինյանի հայտարարություններին լուրջ վերաբերվել չի կարելի՝ ամեն մի նոր հայտարարություն հակասում է նախորդին, երրորդ հայտարարությամբ հերքում է նախորդ երկու հայտարարությունները միասին։ 

«Սա խելացնորություն է, երբ որ մարդը ինքը բացում է Սահմանադրության մասին դիսկուրսը, սա Ադրբեջանում որսում են, դարձնում են պահանջ, այդ պահանջը լեգիտիմացնում են արևմտյան հարթակներում, հետո ինքը միամիտ ասում է՝ դա մեր ներքին գործն է։ Ես կարծում եմ Փաշինյանը Արևմուտքից դժգոհ է, երաշխիքներ այլևս չի ստանում։ Սակայն շարունակում է ռուսական բոլոր հարթակները մերժել և այդ մասով մեկնաբանելու որևէ բան էլ չկա»,- եզրափակեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահը Սուրեն Սուրենյանցը։

 

Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդՀայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերըԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ էՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը
Ամենադիտված