Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ջուր չի լինի «Mazda»-ն բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավnր կա «Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժները Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. Բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Գյուրջյան փողոցում երթուղային ավտոբուսն ու այլ մեքենաներ արգելափակվել են անձրևաջրերի մեջ. փրկարարներ են եկել


Սկսվել է նույն սցենարի արդեն երրորդ կրկնությունը՝ Հայաստանի Հանրապետության տարբեր ռազմավարական տարածքներ հանձնելու նպատակով. Ավետիք Չալաբյան

Blog
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Երեկ ՀՀ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, փոխանցելով մեր ժողովրդին իր օտարերկրյա հովհանավորների հերթական ուղերձը, հայտարարեց, որ Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու, թերևս նկատի ունենալով նաև, որ ինչպես և նախկինում, ինքն իրենից կախված ամեն հնարավորը կանի, որ մենք այն արագ պարտվենք, քանի որ այդպես է որոշվել որոշ աշխարհաքաղաքական կենտրոններում։

Եթե ոմանց թվում է, որ ես գույները խտացնում եմ, հիշեցնեմ 2020 թ․ սեպտեմբերի 28-ը, երբ այդ նույն անձը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ "ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու", հետո վստահ ձեռքով և հաշվարկված քայլերով տարավ երկիրը պարտության, դուրս եկավ եթեր և սկսեց հիստերիկ գոռգոռալ, որ "քաղաքացու հատուցման պահն է եկել", պարտության ամբողջ մեղքը փորձելով բարդել նախորդ իշխանությունների վրա։ Ով էլ դեռ մինչև հիմա չի հավատում կազմակերպված պարտության վարկածին, հիշեցնեմ, որ ներկայումս Քննչական կոմիտեի վարույթում է գտնվում Շուշին թշնամուն հանձնելու գործը, որով այժմ որպես հիմնական մեղադրյալ է անցնում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, թեև ակնհայտ է, որ այս դավադիր գործողության թելերը այլ տեղեր են տանում, և վաղ թե ուշ ևս կբացահայտվեն։

Նույն սցենարով տեղի ունեցավ Արցախի վերջնական հանձնումը 2023 թ․ սեպտեմբերին։ Մի քանի ամիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը լուրջ դեմքով հայտարարում էր, որ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտումներ է պատրաստում, որևէ անգամ չասելով սակայն՝ իսկ ինչ է պատրաստում Հայաստանի կառավարությունը դրանք կանխելու համար։ Փոխարենը՝ անհեթեթ ու անհասցե դիմումներ "միջազգային հանրությանը", ուշադրությունը շեղող տարբեր գործողություններ, ու քար անտարբերություն՝ երբ Ադրբեջանը վերջապես համոզվելով, որ Հայաստանից որևէ իրական դիմադրություն չի լինելու, գնաց հարձակման և կոտրեց Արցախի հերոսական, բայց բացարձակ մեկուսացված պաշտպանների դիմադրությունը։ Զարմանալիորեն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կարողացավ կրկին չոր դուրս գալ ջրից, այս անգամ էլ մեղքը բարդելով ՌԴ խաղաղապահների և Արցախի իշխանությունների վրա, թեև ակնհայտ էր, որ Արցախի հանձնումը հենց ինքն էր իրականացրել՝ դեռ 2022 թ․ հոկտեմբերին Պրահայում ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Հիմա սկսվել է նույն սցենարի արդեն երրորդ կրկնությունը՝ արդեն Հայաստանի Հանրապետության տարբեր ռազմավարական տարածքներ հանձնելու նպատակով, ընդ որում գերխնդիրը այդ տարածքները հանձնելն է՝ միաժամանակ իշխանությունը պահպանելով։ Դրա համար սակայն պետք է գտնվեն նոր մեղավորներ, և նոր "ճշմարտանման" ստեր՝ հասարակությունը մանիպուլացնելու համար։ Քանի որ նախկինները արդեն վաղուց ոչ մի բանի չեն խառնվում, ՌԴ խաղաղապահ առաքելությունը Սյունիքի տարածքում որևէ անմիջական պատասխանատվություն չի կրում, Արցախի իշխանությունները փաստացի կազմալուծված են, ապա մեղավորներին պետք է փնտրել արդեն սեփական շրջապատում։ Դրանով է թերևս բացատրվում Երկրապահ կամավորների նկատմամբ վերջին մեղադրանքները, թե նրանք էսկալացիա են սադրել Ներքին Հանդում, դրանով է նաև բացատրվում Էկոնոմիկայի նախարարության շուրջ կոռուպցիոն սկանդալը, և գործող վարչախմբի պահեստարանում մի քանի այդպիսի գործողություն է դեռ ենթադրաբար կա պահված։

Նախորդ երկու անգամները, երբ այս վարչախումբը իրականացնում էր Արցախի հանձման գործողությունները, Հայաստանի հասարակությունը և ընդդիմադիր ուժերը, լինելով էապես ավելի անփորձ և անկազմակերպ, չկարողացան արդյունավետ հակազդեցություն իրականացնել, և ամեն անգամ հայտնվեցին ուշացած արձագանքողի դերում (խոսքն այստեղ նաև ինձ է վերաբերվում)։ Արդյունքում թշնամու ծրագրերը, թեև հողի վրա հանդիպեցին հայ մարդկանց զինված դիմադրությանը, ի վերջո իրականություն դարձան։ Այս անգամ այդ ծրագրերը պետք է կանխել, և դրա միջոցը գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելն է, որպես պատերազմների և պարտությունների հիմնական պատասխանատուի։ Այն պետք է հստակ հասկանա, որ ևս մեկ անգամ հայկական տարածքների հանձնում իրականացնել, բայց դրանից հետո իշխանությանը կառչել մնալ այլևս չի ստացվելու, և ստիպված լինի իր օտարերկրյա հովհանավորների հետ այլ սցենարներ բանակցել, որոնք թույլ չեն տա ադրբեջանական ագրեսիայի անարգել շարունակումը Հայաստանի նկատմամբ։

Դրա հնարավորությունները ուրվագծվում են, այս օրերին Հայաստանի գործող իշխանությունը տարբեր շահագրգիռ արտաքին ուժային կենտրոններից համապատասխան ուղերձներ է ստանում, և նման կոշտ ուղերձ նա պետք է ստանա նաև սեփական հասարակությունից։ Մինչ այդ, գիտակցելով նաև, որ ամեն ինչ չի կախված մեր բարի կամքից, յուրաքանչյուրս պետք է պատրաստվենք հնարավոր նոր ռազմական ագրեսիային, այն հաշվարկով, որ դրա դեպքում սահմանի վրա թշնամուն առավելագույն կորուստներ հասցնենք, իսկ երկրի ներսում էլ ի վերջո ազատվենք նրա կամակատարներից։

Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՋուր չի լինի «Mazda»-ն բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավnր կա «Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժները Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. Բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Գյուրջյան փողոցում երթուղային ավտոբուսն ու այլ մեքենաներ արգելափակվել են անձրևաջրերի մեջ. փրկարարներ են եկել «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ) Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ) ՀՐԱՏԱՊ․ Այս պահին Կիրանց կարող են գալ միայն այն մարդիկ ովքեր ունեն Կիրանցի գրանցում Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՍուրբ Աստվածածին եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. նոր մանրամասներ Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է Կենդանակերպի այս նշաններն անսովոր կերպով կփոխեն իրենց կարիերայի ուղղությունը Ֆրանսիայի ՆԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետ կապ ունենալու համար Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ)«Խարիզմատիկ հոգևորականը բողոքի կրակ է վառել Հայաստանում». արտասահմանյան մամուլը՝ շարժման մասին Աշակերտները կմասնակցեն «Բնության դեսպաններ» ցուցահանդեսինԿիրանցիները ուզում են տարհանել երեխաներին դպրոցից․ ասում են վտանգավոր է Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՕվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Ուզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանՎարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի է ժամանակահատվածը Քաղաքացիներին ոստիկանության բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը․ հայտարարություն Պատգամավորները շտապում են Կիրանց․ ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանինԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) «Շատ վատ վիճակ է Տավուշում»․ Նարինե Կիրակոսյան Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում Տեղատարափ կարկուտ Երևանում ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի Իրավիճակը մնում է լարված․ Ոսկեպարի համայնքապետը գնում է Կիրանց Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատունՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ
Ամենադիտված