Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Դաժան ծեծկռտուք մետրոյում. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Սևանի թերակղզուց մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» երթը Ուկրաինայի Զինված ուժերի կամկաձե անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը


Պետական համակարգը սեփական շահերին ծառայեցնելու իշխանական օրակարգը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում պարբերաբար քարոզչական առումով առանձնահատուկ շեշտադրում է կատարվում պետական կառավարման համակարգի օպտիմալացման քաղաքականության վրա, թե իբր դա նպատակ ունի բարձրացնել համակարգի արդյունավետությունը։ Արդյունքում մի շարք նախարարություններ և կառույցներ դադարեցրին իրենց գործունեությունը կամ օպտիմալացվեցին։ Որոշ կառույցներ էլ թեկուզ շարունակեցին իրականացնել իրենց գործառույթները, սակայն, այսպես ասած, ռեբրենդինգի ենթարկվեցին։ Բայց, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այս փոփոխություններից հետո պետական համակարգն ավելի արդյունավետ չդարձավ։

Ընդհակառակը, ավելի դժվարացան մի շարք հանրային հնչեղություն ունեցող հարցերի հասցեագրումը և հանգուցալուծումը։ Սակայն իշխանություններն իրենց մոտեցումներում մնում են անդրդվելի և մտադիր են նոր կրճատումներ իրականացնել։ Օրինակ՝ վերջերս Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կատարած այցի ընթացքում անդրադարձել էր ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների օպտիմալացմանը և բարեփոխումների անվան տակ ներկայացրել օպտիմալացման քարտեզը։ Չխորանալով նման «օպտիմալացման» արդյունավետության մանրամասների մեջ՝ նշենք, որ զարմանալիորեն փակվելու են նաև սահմանամերձ շրջանների մի շարք կառույցներ։

Օրինակ՝ իշխանությունները որոշել են փակել Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային բաժանմունքները։ Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները, որոնք ժամանակին փառաբանում էին Նիկոլ Փաշինյանին, բողոքում են այս որոշման դեմ և նույնիսկ օրեր առաջ փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը։ Խնդիրն այն է, որ Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչության փակման արդյունքում բնակիչների համար նոր դժվարություններ են առաջ գալու. նրանք ստիպված են լինելու օգտվել շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաքի բաժանմունքից։ Էլ չենք խոսում առավել հեռավոր գյուղերի բնակիչների մասին: Բայց այս թեման միայն Վարդենիսով կամ Ճամբարակով չի սահմանափակվում։

Պարզվում է, որ Մեղրիում ևս փակվում են մի շարք պետական հաստատություններ՝ առաջին ատյանի դատարանը, կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը, արխիվը, ինչի արդյունքում մեղրեցիների համար ևս նոր բարդություններ են ստեղծվելու։ Ընդհանրապես, Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի սահմանամերձ ու ծայրամասային շրջանների զարգացումը։ Ու միշտ օրակարգային է եղել սահմանամերձ շրջաններին արտոնություններ տրամադրելու թեման։ Բայց փոխանակ սահմանամերձ տարածքները հատուկ պետական ուշադրության արժանանան, հակառակն է իրականացվում։

Ավելի են բարդացվում պայմանները, որի արդյունքում մարդիկ կարող է թողնեն ու հեռանան։ Իսկ ո՞ւր կորավ իշխանությունների կողմից հռչակված տարածքային համաչափ զարգացումը։ Պատահական չէ, որ քաղաքացիների շրջանում հիմնավոր կասկածներ են առաջանում, թե այս ամենը կարող է կապված լինել թշնամու պահանջների հետ, որոնք զիջողական տրամադրություններ ունեցող իշխանությունների համար օրենք են դառնում։ Կա նաև հարցի մյուս կողմը. եթե իշխանությունները կրճատումներն ու օպտիմալացումը պայմանավորում են պետական համակարգի արդյունավետության բարձրացմամբ, ապա ինչո՞ւ կոնկրետ իրենց ուռճացված աշխատակազմերը, ծախսերն ու պարգևավճարները չեն օպտիմալացնում, այլ հիմնավոր նստել են պետբյուջեի վրա ու վայելում են։

Մեծ հաշվով, պարզ է, որ իշխանությունները պետական համակարգի հետ կապված փոփոխություններն իրականացնում են միայն իրենց շահերից ելնելով։ Որպեսզի համայնքային ընտրություններում իշխող կուսակցությունն առավելություն ստանա, մեծ թափով նախաձեռնվեց համայնքների խոշորացումը։ Բայց արդյունքում խոշորացումն ավելի է բարդացրել փոքր համայնքներում կյանքն ու պայմաններ ստեղծել, որ այդ բնակավայրերի բնակչությունը հեռանա։ Այնինչ այդ բնակավայրերը ևս կարևոր նշանակություն ունեն բնակչության բաշխվածության առումով։ Մյուս կողմից էլ՝ գրեթե բոլոր կարևորագույն հաստատությունները և ենթակառուցվածքները կենտրոնացված են մայրաքաղաքում, ու որևէ նախաձեռնություն չկա դրանք նաև մարզեր ու մասնավորապես փոքր համայնքներ տեղափոխելու ուղղությամբ։

Նույնիսկ Ակադեմիական քաղաքի հարցում հանկարծ փոխեցին մտադրությունները. եթե որոշ ժամանակ առաջ իշխանությունները փիառվում էին ու նշում, թե Երևանից դուրս են Ակադեմիական քաղաք կառուցելու, այսինքն՝ բուհերը դուրս են հանելու Երևանից, ապա վերջում պարզվեց, որ այն հենց Երևանի տարածքում է կառուցվելու։ Մի խոսքով, այս իշխանությունների օրոք տարածքային համաչափ զարգացման մասին խոսք լինել չի կարող։ Այսինքն, ընդհանրապես զարգացման մասին խոսք լինել չի կարող...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն էՄեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆՈվքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Դաժան ծեծկռտուք մետրոյում. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Սևանի թերակղզուց մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» երթը Ուկրաինայի Զինված ուժերի կամկաձե անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԲիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան Օհանյան Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԲուդապեշտԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանԵրևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկոյի Ինտերպոլի կողմից հետախուզվող 56-ամյա քաղաքացինՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանը ՀՀ-ն զավթելու նոր քայլեր է մշակում. նախագահն իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում․ ԹաթոյանՊայթյnւն-հրդեհ՝ Երևանում Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղում «Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uшhմшնшզшտnւմը uկuել են, հասնելու են Խшչյшլի բшրձnւնք, մեր առաջ մnւտքերը փшկ են Երևան-Սևան մայրուղին՝ երեկՔամու հետևանքով Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր և կոտրվել են ծառեր Բայդենը հիվանդացել է. Սպիտակ տունՀող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Չափագրողներ են եկել ԿիրանցԿարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ ՍարգսյանՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանՀանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Ողբերգական լուր՝ Արարատից. զոհը 25-ամյա երիտասարդ էԽոյ, Այծեղջյուր, Երկվորյակ և Կույս. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը մայիսի 5-ի համար Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան
Ամենադիտված