Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներում Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր


Արտագնա աշխատանքի մեկնածներին ՊԵԿ-ը սկսել է հարկել․ 1005 ծանուցում է ուղարկվել

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները փաստի առաջ են կանգնել։ Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։

Նման բովանդակությամբ նամակներ ստացած քաղաքացիներից մեկը «Հետք»-ին է ներկայացրել ՊԵԿ-ի ծանուցումը և հայտնել, որ 2022 թ․-ին ՌԴ-ում աշխատելու շրջանում վճարել է այնտեղի բոլոր հարկերը, իսկ եկամուտն ուղարկել է տուն՝ Հայաստան, որ ընտանիքի անդամները հոգան սոցիալական կարիքները։ Նրա մտքով չի անցել, որ արտագնա աշխատանքից ստացած եկամուտը նաև Հայաստանում պետք է հարկվի, քանի որ նման բան երբևէ չէր եղել։

ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունից ստացված նամակում նշված է եղել, որ հարկայինի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ նշված քաղաքացին ՌԴ ռեզիդենտ կազմակերպությունից 2022 թ․-ին ստացել է 758 հազար 622 ռուբլի աշխատավարձ, որից ՌԴ-ում վճարվել է 98 հազար 621 ռուբլի եկամտային հարկ։ ՊԵԿ-ից հայտնել են, որ Հայաստանից դուրս ստացված եկամուտը ենթակա է հարկման, որը 2022 թ․-ի 21 % եկամտահարկի դրույքաչափով կազմում է 393 հազար դրամ։

«Ելնելով վերոգրյալից առաջարկվում է սեղմ ժամկետներում հարկային մարմին ներկայացնել 2022 թ․-ի եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ և վճարել արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները»,- նշված է Պետեկամուտների կոմիտեից քաղաքացուն ուղարկված ծանուցման մեջ, որում հատուկ ընդգծում կա Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված՝ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի մասին։ Այսինքն, ըստ ՊԵԿ-ի, այս գործընթացը կրկնակի հարկում չէ։

Պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմեցինք Պետեկամուտների կոմիտե, որտեղից հայտնեցին, որ ԱՊՀ կառավարությունները 2018 թ․-ին Աստանայում կնքել են մի համաձայնագիր, որով էլեկտրոնային եղանակով հարկային տեղեկատվություն է փոխանցվում ԱՊՀ անդամ երկրներին։ Հայաստանն արձանագրությունը վավերացրել է 2020 թ․-ի փետրվարին։ Հենց այդ արձանագրության շրջանակում էլ ՊԵԿ-ը ստացել է ֆիզիկական անձանց եկամուտների մասին տեղեկատվությունը և սկսել է գումարային պահանջներ ներկայացնել։

Ստացված տեղեկատվության համաձայն՝ դուրս է բերվել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն ենթակա են հարկման, սակայն սահմանված ժամկետներում հարկային մարմին չեն ներկայացրել հաշվետու ժամանակահատվածի հաշվարկները և չեն վճարել հարկերը։

ՊԵԿ-ն արդեն ծանուցել է 1005 ֆիզիկական անձի, որոնցից պահանջում է ընդհանուր առմամբ 187 միլիոն դրամ։ 2020 թ․-ին ստացած եկամուտների մասով ծանուցվել է 122 ֆիզանձ, որոնցից պահանջվում է 21.3 միլիոն դրամ։ 2021 թ․-ին ստացած եկամուտների մասով ծանուցվել է 96 ֆիզանձ, որոնցից պահանջվում է 13.2 միլիոն դրամ: 2022 թ․-ին ստացած եկամուտների մասով՝ 787 ֆիզանձ, որոնցից պահանջվում է 153.3 միլիոն դրամ:

Ուշագրավ է, որ քաղաքացիները ժամանակին չեն իրազեկվել ընդունված արձանագրության մասին, որը պետք է ՊԵԿ-ը իրականացներ։

 




Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ էՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դիՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան
Ամենադիտված