Ուղիղ․ Տավուշում շարունակվում է բողոքի ակցիան Երբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են


Ծառայամիտ մտավորականը վտանգ է սեփական երկրի համար

Վերլուծություն
1or.am-ը գրում է.
 
Իր պատմության մեջ Հայաստանը ծառայամիտ մտավորականների պակաս երբեք չի ունեցել։ Մտավորականը, որ պետք է քաղաքացիական կեցվածք և հստակ դիրքորոշում ունենա իր ազգի առջև ծառացած գոյաբանական խնդիրների վերաբերյալ և հստակ պիտի առաջնորդի հանրությանը, ընդհակառակը հայաստանյան պայմաններում ավելի շուտ դառնում է օրվա իշխանությունների խամաճիկը և հանուն մի քանի կոպեկի մի կողմ է դնում բոլոր սկզբունքները։
 
Օրեր առաջ Երևանում տեղի է ունեցել «Երևան պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի» համերգը, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանն ու օրվա իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իսկ համերգը վարել է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, որը նաև պարգևատրվել է «Արգիշտի 1-ին» հուշամեդալով։
 
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարել է «Պատանեկան նվագախումբն» արդեն իրողություն է և նոր է ձևավորվել։ Ինքը՝ Թոփչյանը, Նիկոլ Փաշինյանին դիմել է «մեծարգո պարոն վարչապետ» տիտղոսով՝ բնավ հաշվի չառնելով Փաշինյանի՝ Հայաստանին բերած արհավիրքները։
 
Թոփչյանն ընդհանրապես հայ իրականության մեջ առանձնահատուկ կերպար է։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք, երբ 2013-2017 թվականներին «Լույս» հիմնադրամից, Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախումբը 1.8 միլիարդ դրամ է ստացել, ընդ որում մշակութային ծրագրերին հատկացվող գումարների առյուծի բաժինն է հասել Թոփչյանի և նրա գլխավորած խմբին։ 2018 թվականի իշխանափոխության ժամանակ Թոփչյանը, որը մինչ այդ սիրտ ու հոգի էր տալիս նախկին իշխանությունների համար, անմիջապես կերպարանափոխվեց և հայտարարեց, թե վարչապետի իր նախընտրելի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որին ազնիվ և սկզբունքային է համարում։ Եվ բնավ զարմանալի չէ, որ հենց Թոփչյանը դարձավ «հեղափոխական» իշխանությունների սրտի դիրիժորը:
 
Մինչ իշխանությունները հետապնդում էին մյուս արվեստագետներին, զրկում նրանց փողից և այլ արտոնություններից, Թոփչյանը նորանոր գումարներ էր ստանում փաշինյանական վարչախմբից։ Այսօր էլ հանուն «Արգիշտի Առաջին» մեդալի և 300 միլիոն դրամի քծնում է Նիկոլ Փաշինյանին։
 
Նման մտավորականի կեցվածքն, իհարկե, վտանգավոր է և չափազանց քստմնելի։
 
Անի Մելիքյան
Ուղիղ․ Տավուշում շարունակվում է բողոքի ակցիանԵրբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումԱռեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում ՀՀԿ–ն ժողովրդից նեղացած չէ․ մենք Նիկոլի դեմ պայքարել ենք առաջին օրվանից ու շարունակում ենք․ Մկրտչյան Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Թմրանյութերի գովազդ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում«Առաջարկում եմ Հայաստանին վերադարձնել Արծվաշենը». ադրբեջանցի պատգամավոր Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԳյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդՀայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերըԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել
Ամենադիտված