Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով «Սա չի կարող շոկային չլինել»․ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերի Պարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք Չալաբյան Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը Ողբերգական վթար, բախվել են «Opel» ու «ՎԱԶ 2107», 1 մարդ մաhացել է, 4-ը՝ վիրավnրվել. Shamshyan Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին


Ինչո՞ւ է ԲԴԽ-ն գնում դատական ողջ համակարգի հեղինակազրկման ճանապարհով. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Սահմանադրությունը նախանշում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Մասնավորապես, Սահմանադրության 7-րդ գլխի դրույթների համաձայն, արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ եռաստիճան դատական համակարգի միջոցով, և որպես այդ գործառույթի անարգել իրականացման երաշխավոր՝ հանդես է գալիս ԲԴԽ-ն: Բայց Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք դատական համակարգի անկախությունը լիովին դրվեց հարվածի տակ։ Սուպերվարչապետական համակարգի պայմաններում նա փորձում է հաղթահարել իշխանության թևերի փոխզսպումների մեխանիզմը և ջանք չի խնայում դատական համակարգը քաղաքականացնելու ուղղությամբ։

Ուստի, պատահական չեն այն դեպքերը, երբ այն դատավորները, որոնց որոշումները չեն բխում իշխանությունների շահերից, անմիջապես ճնշումների տակ են հայտնվում։ Ու այդ ճնշումներն իրականացվում են ամենատարբեր գործիքակազմով։ Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ այդ ճանապարհին կարևորագույն դերակատարություն է ստանձնել «անկախ» Բարձրագույն դատական խորհուրդը, որը շեղվել է իր առաքելությունից ու արդյունքում ոչ թե երաշխավորում է դատավորների ու դատարանների անկախությունը, այլ մահակի դերակատարություն է ստանձնել, որ դատարաններն ու դատավորները գործեն իշխանությունների քիմքին հաճելի կերպով։ Նշված խնդիրը լավագույն կերպով իրականացնելու նպատակով իշխանական թիմի կարկառուն ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը նշանակվեց ԲԴԽ նախագահ։ Ու այս ճանապարհին ԲԴԽ-ն սկսել է երևալ Հռոմի պապից ավելի կաթոլիկ կամ իշխանություններից ավելի իշխանական։

Օրինակ՝ վերջերս ԲԴԽ-ն պաշտոնապես պարզաբանում էր տարածել, որով հանրությանը ջանում էր բացատրել, թե ինչու է դատարանը որոշել կալանքի տակ պահել Արմեն Աշոտյանին: Ինչ խոսք, սա եզակի դեպք էր, քանի որ այդպիսի ջանասիրությամբ ԲԴԽ-ն չի անդրադառնում մյուս գործերին։ Հասկանալի է, որ Աշոտյանի գործը քաղաքական ենթատեքստ ունի, իշխանությունների համար շատ մեծ կարևորություն ունի նրան «փակի տակ» պահելը, դրա համար էլ ԲԴԽ-ն հատուկ հսկողություն է հաստատել, որ ոչինչ չշեղվի իշխանությունների գծած ճանապարհից, ու Աշոտյանը չհայտնվի ազատության մեջ։ Ավելին, ուշագրավ է, որ ԲԴԽ-ն այս հայտարարությունն արել էր այն պայմաններում, երբ դատավարության այլ մասնակիցներ, մասնավորաբար Աշոտյանի պաշտպանական թիմը, դատարանի որոշումը չէին ստացել: Պատահական չէին հարցադրումները, թե ով էր ում ուղարկել որոշումը՝ դատարանը՝ ԲԴԽ-ի՞ն, թե՞ ԲԴԽ-ն՝ դատարանին՝ սոսկ ստորագրելու համար: Բայց ԲԴԽ-ն սրանով չի բավարարվում և ավելի հեռուն է գնում։ Այս կառույցը վերջերս իր էջում տեսանյութ էր տարածել, որը վերաբերում էր «ամենահայտնի քրեական գործերին»։

Ըստ այդմ, տեսանյութում, շրջանցելով օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգերը, դատական կոնկրետ գործերի վերաբերյալ ինչ-որ անհասկանալի հետազոտությունների հիման վրա որոշ դատավորներ հռչակվում են մեղավոր, իսկ այլ դատավորներ` արդարացված: Ու հետաքրքրականն այն է, որ տեսանյութում իրականացված հետազոտությունն իրականացվել է ոչ թե ընդհանուր բոլոր գործերով, այլ միայն քաղաքական իշխանությանն ընդդիմադիր գործիչների վերաբերյալ գործերի հետ կապված։ Միաժամանակ դրանում դատափետվում են իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ կայացրած դատավորները, իսկ իշխ ա նու թյան պաշտ պ ա նու թ յ ա ն տ ա կ գտնվող դատավորները՝ գովեստի արժանանում։ Այդպիսով Կարեն Անդրեասյանի ղեկավարած հիմնարկը կոնկրետ գործերով զգուշացումներ է հղում ոչ ցանկալի դատավորներին։ Իսկ սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ միջամտություն կոնկրետ գործերով դատական վարույթներին ու դատավորների լիազորություններին:

Հետաքրքրական է, որ ԲԴԽ-ն նախաձեռնել է այս տեսանյութի տարածումն իր էջում, բայց միաժամանակ փորձել իր համար ալիբի ստեղծել, թե իբր դրա հեղինակը Դատական դեպարտամենտն է: Բայց եթե այն միայն Դատական դեպարտամենտի նախաձեռնությունն էր, ինչո՞ւ է իր էջում տեղադրելուց հետո ԲԴԽ-ն մի հատ էլ պարզաբանում տարածում այս տեսանյութի հետ կապված՝ հանդես գալով դրանում ամփոփված բոլոր դրվագների ամբողջական պաշտպանությամբ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ տեսանյութում հնչող դիտարկումները կոնկրետ ուղենիշներ են սահմանում նաև այլ դատավորների համար, թե նմանատիպ քաղաքական գործերի դեպքում ինչպես պետք է առաջնորդվեն, որ տույժերի չենթարկվեն։ Փաստացի, ԲԴԽ-ն ոչ միայն շեղվել է իր բուն գործառույթից, այլև զբաղված է իրեն ու ողջ դատական համակարգը վերջնականապես հեղինակազրկելով ու, ինչպես շատ փաստաբաններ են ասում, դարձել է իշխանություններին ծառայություններ մատուցող գրասենյակ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Անդրեն տանջվում է սիրուց. Մհեր Բաղդասարյանը բացառիկ հայտարարություն է արել Անդրեի մասին. մանրամասներ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով «Սա չի կարող շոկային չլինել»․ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերի Պարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը Ողբերգական վթար, բախվել են «Opel» ու «ՎԱԶ 2107», 1 մարդ մաhացել է, 4-ը՝ վիրավnրվել. Shamshyan Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունՀուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում Ի՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց 83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպшռնում է ինքնաhրկիզվելԼարված իրավիճակը չի հանդարտվում երկրի Ազգային ժողովում Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ Կառավարությունը երկիրը տանում է քաոսի ճանապարհով․ Աբրահամյան Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը «Արթուր Սարգսյանը դուրս եկավ դահլիճից, խմբով հարձակվեցին». Քրիստինե Վարդանյան Ինչպես են Քաղսիում առևшնգել օտարեկրացուն, ում մարմինը գտել են օրեր անց (տեսանյութ)Այն, ինչ կատարվել է Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում․ Ավետիք ՉալաբյանՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի Մոտ 24 ժամ ջուր չի լինի Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Ով ինչպես է իրեն դրսևորում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Ռուսական պատվիրակությունը ժամանել է ԲաքուԿոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչը կարող էր լինել իրավաբանի հետ Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված