Ոստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում․ Բաբայան ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Միանում եմ Բագրատ սրբազանին՝  հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ Ոստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներում «Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Դաղստանում 16-ամյա դպրոցականը դանակով փորձել է հարվածել ոստիկանի կոկորդին (տեսանյութ)


Կուսական անհամարժեքություն հայոց խորհրդարանում

Վերլուծություն

Երբ հասարակությունը չի գտնում կամ չի ցանկանում գտնել սեփական պետության, հայրենիքի դեմ բացահայտ գործողություններ իրականացնողներին կասեցնելու, կասեցնելուց հետո մեկուսացնելու միջոցները, նրանք հասարակության հետ վարվում են սեփական այլասերվածության համապատասխան։

Հայաստանի դեմ վարվող ակնհայտ հակապետական գործունեությունը, իրական, նաև խորքային պետության առկայության դեպքում, արդեն իսկ արժանացած կլիներ քրեաիրավական գնահատականի՝ դրանից բխող ամենախիստ ու ամենաճաղաշատ հետևանքներով։ Բայց դա տեղի չի ունենում, որովհետև պետության դեմ գործողները բռնազավթել են պետությունը և պետության դեմ պայքարում են պետության անունից։ Դա կասեցնելու միակ սուբյեկտը հասարակությունն է, ժողովուրդը՝ հավաքականորեն և անհատական մակարդակում։

Ձևերն ու մեթոդները փնտրելի ու գտնելի են, բայց դրա համար նախ անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունն արձանագրի պետության դեմ վարվող քաղաքականության կործանարարությունը և երկրորդ արձանագրմամբ ընդունի, որ դրա կանխումն իր քաղաքացիական, սահմանադրական, մարդկային ու ազգային պատասխանատվությունն է։ Արձանագրելուց հետո ճանապարհների ընտրությունը գրեթե տեխնիկայի հարց է։ Եթե գործող քաղաքական ուժերը չեն կարողանում սպասարկել հանրությանը՝պետությունը փրկելու իր պատասխանատվությունը իրացնելու հարցում, կարելի է և պետք է փոխել քաղաքական ուժերին, գտնել նորերին, ստեղծել ավելի լավերը։ Բայց կրկին՝ դրա համար նախապայման է աղետի աստիճանի խնդրի ու դրան դիմակայելու հանրային սուբյեկտայնության ու պատասխանատվության գիտակցումը։

Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, պետության անունից պետությունը քանդողները շարունակելու են երկրի ու հասարակության հետ վարվել սեփական խեղված պատկերացումների հանգույն։ Վերջին օրինակը՝ կուսության ստուգումն արգելող օրենսդրական նախաձեռնությունն է, որը երեկ կուսական անհամարժեքությամբ քննարկվում էր անվտանգային լրջագույն խնդիրներ ունեցող և պատերազմական սպառնալիքի առջև կանգնած երկրի խորհրդարանում։ Հասկանալի է՝ դրա հիմքում ընկած է հանրային արժեհամակարգի քայքայման, «առանց կարծրատիպերի հասարակության» կերտման արտաքին պատվերը։ Բայց դա խնդրի տեխնիկական, մակերեսային կողմն է։

Խորքային մակարդակում առաջին հայացքից ծիծաղելի՝ կուսության ստուգման արգելքի մասին օրինագիծը խորհրդանշականություն ունի։ Գործող իշխանություններն ամեն ինչ անում են հանրային անտարբերության ներկայիս «կուսությունն» անառիկ պահելու համար՝ միևնույն ժամանակ օրենսդրական հիմքեր ստեղծելով ֆիզիկական հարթությունում հակառակն անելու դյուրացման նպատակով։ Եվ դա հիմնավորվում է բռնության դեմ պայքարով, ինչը նույնպես շատ խորհրդանշական է։

Իշխանությունը բռնության բոլոր հնարավոր միջոցները գործադրում է հայկական ինքնության, ավանդույթների, պատմության, հիշողության, պետության հիմնասյուների նկատմամբ, այսինքն՝ պետության հանդեպ բռնությունն այսօր մոդայիկ է ու իրենց սիրած լեզվով՝ լեգիտիմ։

Իսկ ահա նույնը՝ անհատական մակարդակում, այլևս պատժվելու է քրեորեն։ Բայց այս անհամարժեքությունն ու խորհրդանշականությունն իր հերթին՝ չափազանց օրինաչափ է։ Երբ հանրությունը չի գտնում սեփական պետության ու ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնողների մեղսունակությունն ու հավաքագրվածությունը ստուգելու ճանապարհները, նրանք օրենքներ են գրում կուսության ստուգումն արգելելու մասին։

Հարություն Ավետիսյան

Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՈստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում․ Բաբայան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Միանում եմ Բագրատ սրբազանին՝  հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետՈստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներում«Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարարԵկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Նախագահ Սերժ Սարգսյանից պետք է ներողություն խնդրեն.Աննա Մկրտչյան Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Դաղստանում 16-ամյա դպրոցականը դանակով փորձել է հարվածել ոստիկանի կոկորդին (տեսանյութ) Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթինԵռաբլուրի եկեղեցու քահանան միացավ Բագրատ Սրբազանին Կիրանցի գյուղացիները այրելու են տները, Հայաստանը կիսելու պատասխանները պետք է տան․ Դանիելյան Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթինՇարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին «ՔՊ» բարձրաստիճան անդամներ ցանկանում են միանալ շարժմանը․ Բագրատ Սրբազան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Տանը մահացած երեխա է հայտնաբերվել․ ՔԿ-ից հայտնում են Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Մարիամ Ալեքսանյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն էՄեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆՈվքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Դաժան ծեծկռտուք մետրոյում. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Սևանի թերակղզուց մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» երթը Ուկրաինայի Զինված ուժերի կամկաձե անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԲիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան Օհանյան Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԲուդապեշտԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանԵրևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկոյի Ինտերպոլի կողմից հետախուզվող 56-ամյա քաղաքացինՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանը ՀՀ-ն զավթելու նոր քայլեր է մշակում. նախագահն իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում․ ԹաթոյանՊայթյnւն-հրդեհ՝ Երևանում Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղում «Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան
Ամենադիտված