Խանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել Փաշինյանին բարեկամաբար հրավիրում են Բաքու Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Փորձելով սա ներկայացնել ռուսական օպերացիա՝ մատնում են հենց իրենց Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմ Հայաստանում ձյուն է տեղում Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան


Ինչի՞ վրա է հույսը դնում Փաշինյանը․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ukraina.ru-ն «Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից. Փաշինյանի ինչի՞ն է պետք բանակը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցության նախկին մակարդակի պահպանումն անհնար է «ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով»։ Ըստ Փաշինյանի, Հայաստանը չի կարող հույսը դնել Ռուսաստանի վրա իր զինված ուժերը բարեփոխելու հարցում: Հայաստանի վարչապետը պնդում է, որ մինչև 2022 թվականը ռուս մասնագետների հետ համագործակցության հիման վրա մշակվել է Հայաստանի զինված ուժերի արդիականացման հայեցակարգ, սակայն հետագա իրադարձությունները «հասկացրել են, որ մենք չենք կարող առաջ գնալ այդ հայեցակարգով», և այժմ պետք է գնահատել դրա իրագործելիությունը։

Մեկ օր անց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասել է, որ Հայաստանի իշխանություններին հաջողվել է լուրջ հաջողությունների հասնել սպառազինությունների ձեռքբերման աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում։ Նրա խոսքով, այդ աղբյուրներն են Հնդկաստանն ու Ֆրանսիան, ինչպես նաև մի քանի այլ երկրներ, որոնց անունները Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը հրաժարվել է նշել: Որոշ դիտորդներ նշում են, որ Իրանը կարող է լինել այդ երկրներից մեկը։ Հարկ է նշել, որ խոսքը, անկասկած, ոչ թե դեկլարատիվ հայտարարության, այլ լուրջ մտադրությունների մասին է: Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ մի շարք հրթիռային և ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ։ Ֆրանսիան Երևանին մատակարարում է ռադարներ և զրահատեխնիկա:

Ընդ որում, հնդկական բանակի և ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները, մեղմ ասած, շատ մտահոգիչ քննարկումների թեմա են։ Իր պաշտպանական կարիքների համար Հնդկաստանն ինքը նախընտրում է զենք գնել օտարերկրյա մատակարարներից: Ֆրանսիան, իհարկե, հաճույքով կզիներ Փաշինյանի արևմտամետ ռեժիմին: Էմանուել Մակրոնը Աֆրիկայում ազդեցության կորստի ֆոնին, որն այսօր ավելի ու ավելի է կապում իր անվտանգության խնդիրները Ռուսաստանի հետ, ակնհայտորեն դեմ չէ Մոսկվային որքան հնարավոր է համապատասխան հարվածներ հասցնել։ Սակայն այսօր Փարիզն ավելի ու ավելի է կենտրոնանում Ուկրաինային աջակցելու վրա, որին մատակարարում է տարբեր տեսակի զենքեր՝ դատարկելով սեփական պահեստները։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա հենց իրեն է առաջին հերթին անհրաժեշտ սեփական արտադրության զենք՝ հաշվի առնելով Արևմուտքի հետ բացահայտ առճակատման մշտական սպառնալիքը։ Եվ երկրորդ՝ Հայաստանի ներկա իշխանության օտարերկրյա ընկերները դժվար թե գոհ լինեն Իրանի հետ Հայաստանի նման գործընկերությունից։ Սակայն այս ամենը հետին պլան է մղվում թեկուզ միայն այն պատճառով, որ, հաշվի առնելով պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, այնքան էլ պարզ չէ, թե նրանց ընդհանրապես բանակն ինչի՞ համար է պետք։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ հրաժարվել Անկախության հռչակագրից, քանի որ այն պարունակում է բանաձև, որը հիշատակում է Հայաստանի վերամիավորումը Լեռնային Ղարաբաղի հետ։

Ավելի վաղ Փաշինյանը, ինչպես հիշում ենք, առաջարկել էր փոխել Սահմանադրությունը, քանի որ այն հղում է պարունակում այդ հռչակագրին։ Ելնելով վարչապետի խոսքերից, որոնք նա ասել է Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում, ազգային շահերից հրաժարվելը «օրինական» կդարձնի բանակի վերազինումը, քանի որ այդ դեպքում աշխարհում ոչ ոք չի կասկածի, որ Երևանը պատրաստվում է որևէ հարձակողական գործողության: Իսկ ընդհանրապես, Փաշինյանի այդ հարցազրույցի բովանդակությունը հանգեցնում է նրան, որ անհրաժեշտ է վերանայել 1991-ին հայկական պետության անկախության հիմք դարձած պոստուլատների մեծ մասը, առաջին հերթին՝ որպեսզի Հայաստանի հարևանները չկասկածեն այս կամ այն ագրեսիվ մտադրությունների մեջ: Մինչ այդ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում Բաքվին առաջարկել էր չհարձակման պայմանագիր կնքել։

Իր հերթին՝ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել էր, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, հիմա էլ չի պատերազմում Հայաստանի հետ, և խաղաղության պաշտոնական պայմանագիրը կարող է ստորագրվել Հայաստանի իշխանությունների կողմից Սահմանադրության փոփոխությունից հետո։ Դա, նրա խոսքով, ցույց կտա, որ Երևանը տարածքային պահանջներ չունի Բաքվի նկատմամբ։ Այսպիսով, ադրբեջանական կողմը նոր պայմաններ է առաջադրում Հայաստանի հետ խաղաղություն կնքելու համար։ Դա միանգամայն տրամաբանական է թվում, քանի որ Փաշինյանի բոլոր գործողությունները բառացիորեն վկայում են նրա դիրքի խոցելիության մասին։ Համենայն դեպս, Ադրբեջանի համար իմաստ չունի շտապել համաձայնագիր կնքել, քանի որ Հայաստանը համաձայնում է իր բոլոր պահանջներին։ Հայաստանի վարչապետին ակնհայտորեն վախեցնում է Բաքվի կողմից ռազմական ագրեսիայի նոր փուլի հեռանկարը։

Բանակի մարտունակության վերականգնման խնդիրն ակնհայտորեն մեկ օրվա խնդիր չէ, մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որն ավարտվեց Ադրբեջանի համոզիչ հաղթանակով, Երևանը իրական գործողություններ չի ձեռնարկել իր զինված ուժերն ուժեղացնելու ուղղությամբ։ «Ֆրանսիան կօգնի մեզ» ոգով խոսակցություններն ակնհայտորեն նպատակ ունեն միայն հանգստացնել հասարակության որոշակի հատվածին։ Եվ դա լավ հասկանում են Բաքվում ու Անկարայում։ Այս իրավիճակում այնքան էլ պարզ չէ, թե ինչի՞ վրա է հույսը դնում Փաշինյանը։ Ժամանակի ձգձգումը, որով նա փորձում է հասնել իրավիճակին Արևմուտքի ավելի լուրջ ներգրավմանը, և միևնույն ժամանակ Ադրբեջանին զիջումները շարունակելը միայն ուժեղացնում են ադրբեջանական և թուրքական ախորժակները: Եվ եթե վաղը, նկատի ունենալով նման միտումները, դրվի Սյունիքի ու Զանգեզուրի կարգավիճակի հարցը, ապա մյուս օրը կարելի է խոսել որպես այդպիսին անկախ Հայաստանի գոյության հեռանկարի մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել Փաշինյանին բարեկամաբար հրավիրում են ԲաքուԱյս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Փորձելով սա ներկայացնել ռուսական օպերացիա՝ մատնում են հենց իրենցՄանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմ Հայաստանում ձյուն է տեղումՄոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան8-րդ դասարանի աշակերտուհին հղիացել է 22-ամյա ծանոթից․ ի՞նչ է հայտնի Էդուարդ Շարմազանովը «միջանցք» բառ չի օգտագործել․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը ՀԻՄԱ. Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆՇքեղ ծնունդ`Արտաշ Ասատրյանի դստեր մասնակցությամբ. լուսանկարներ Լարսը փակվեց Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան կաթիլային է միացրել, բռնի ուժով համբուրել Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան Բագրատ սրբազանը` Նիկոլ Փաշինյանի սպասվող ասուլիսի մասին«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Այսօր Կրեմլում տեղի կունենա Պուտինի երդմնակալության արարողությունըՏաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Իրականում ով է տեսանութում պատկերված Կիրանցում գտնվող հատուկջոկատայինըՊետդեպը՝ ԱՄՆ դեսպանի Արցախ այցի մասին Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Կարկուտ, անձրև, քամու ուժգնացում․ եղանակը՝ ՀՀ-ում Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՀրդեհ՝ Երևանում․ այրվել է 5 տուն, հայտնավերվել է դի Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Լարսը փակ է բեռնատարների համարՏեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՈստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում․ Բաբայան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Միանում եմ Բագրատ սրբազանին՝  հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետՈստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներում«Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարարԵկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Ամենադիտված