Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է նախկինում մի քանի անգամ դատապարտված տղամարդու դի
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոց 8/16 հասցեի մոտ տեղադրված չգործող «Իժ» («Բուտկա Մոսկվիչ») ավտոմեքենայի բեռնախցիկում դի կա։
Նմանատիպ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հ. Պետրոսյանի գլխավորությամբ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են մահացածի ինքնությունը, ում մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում։
Բեռնախցիկում հայտնաբերվել է նրա դին՝ դեմքի հատվածն ամբողջությամբ վնասված։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։