Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվել Չպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը Ալիևը կրկին խոսել է Հայաստանի մասին


«Փաշինյանի արևմտամետ կուրսը և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կանխորոշեցին ղարաբաղյան ողբերգությունը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Regnum.ru-ն «Իլհամ Ալիևը խփեց Փաշինյանի խաղաքարտը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական դիվանագիտական նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ Իլհամ Ալիևին հրավիրելով ստորագրել չհարձակման պայմանագիր։ Բայց Բաքվից արձագանքն արագ է եղել, թեև բացասական։ Իսկ ինչո՞ւ այդ հարցով սակարկում չեղավ: Ինչպես նշում են փորձագետները, Փաշինյանի այդ ուղերձը տարօրինակ էր, կարծես թե առաջարկվում էր «առավոտյան» չհարձակման պայմանագիր կնքել, «երեկոյան»՝ խաղաղության պայմանագիր։ Իրավական տեսակետից նման պայմանագիր կարող է կնքվել միայն այն բանից հետո, երբ կողմերը գոնե դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, իսկ Անդրկովկասյան այդ երկու երկրները չունեն դրանք։ Նման փաստաթուղթը ենթադրում է նաև կողմերի միջև ընդհանուր ըմբռնում, թե ով և որտեղ չպետք է հարձակվի։

Այսինքն, պակտի կողմերը չպետք է տարածքային պահանջներ ունենան միմյանց նկատմամբ, բայց Ադրբեջանը դեռևս Հայաստանից պահանջներ ունի։ Ադրբեջանը շարունակում է վերահսկել հայկական (ոչ ղարաբաղյան) Արծվաշեն գյուղի տարածքը, իսկ սահմանամերձ ադրբեջանական մի շարք գյուղեր գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ։ Այո՛, Փաշինյանն առաջարկել է ժամկետից շուտ՝ մինչև պայմանագիրը, զորքերը դուրս բերել սահմանից, բայց նոր սահման գծելը հնարավոր կլինի միայն փոխադարձ ճանաչումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Իրականում իրավական հակամարտությունները Երևանի համար հետին պլան են մղվել. այժմ Փաշինյանի ռեժիմը կանգնած է անվտանգության և ներքաղաքական լեգիտիմության շատ ավելի կարևոր խնդիրների առաջ։

«Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Ադրբեջանը չի համաձայնում խաղաղության պայմանագիր կնքել և պատրաստվում է նոր ագրեսիայի, կամ փորձում է ուժ կիրառել, որպեսզի Երևանից ստանա այն, ինչի մասին Իլհամ Ալիևը բարձրաձայնել էր իր վերջին հարցազրույցի ժամանակ,- ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը regnum.ru-ին, - իսկ նա խոսել էր Բաքվի պայմաններով (և ոչ խորհրդային քարտեզներով, ինչպես կուզենար Երևանը) սահմանազատման, ադրբեջանական անկլավների վերադարձի և նրանց հետ կապի՝ իր կողմից այնպիսի վերահսկման մասին, ինչը անգամ ԽՍՀՄ տարիներին չկար»։ Փաշինյանի համար չհարձակման մասին պակտը ադրբեջանական ագրեսիան կասեցնելու կամ գոնե ֆորմալ պաշտոնական երաշխիքների հասնելու միջոց է, Ղարաբաղի կորստից և Մոսկվայի հետ հարաբերությունների խզումից հետո Փաշինյանը հասկանում է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու և հիմա փորձելու է հասնել գոնե չհարձակվելու խոստմանը, նշել է հայ փորձագետը։

«Պետք է հիշել, որ ավելի վաղ ադրբեջանական հռետորաբանության մեջ կոշտ պահանջներ կային Երևանի դեմ, նույնիսկ պահանջներ հենց Երևանի հարցով,- Խալաթյանի հետ համաձայն է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը,- իսկ Երևանը պոտենցիալ ագրեսիան կասեցնելու այլ գործիքներ չունի, հայկական բանակը բավականին անմխիթար վիճակում է, ադրբեջանական բանակի կողմից հայկական սահմանների խախտման հանդեպ պասիվ արձագանքը ցույց տվեց, որ Փաշինյանը քաղաքական կամք չունի օգտագործելու նույնիսկ այն, ինչ ունի»: Երբ պաշտոնական Բաքուն սպասված և բավականին կոպիտ մերժեց «Փաշինյանի պայմանագիրը», Հայաստանի ԱԳՆ-ն, ի դեմս գերատեսչության ղեկավարի տեղակալ Վահան Կոստանյանի, փորձեց դեմքը պահպանել՝ հայտարարելով, որ դա ոչ թե քաղաքական (և, իհարկե, ոչ իրավական) առաջարկ էր, այլ քաղաքական կոչ։ «Հիմա Ադրբեջանի համար իմաստ չկա որևէ լուրջ պարտավորություն ստանձնել Հայաստանի հանդեպ։ Երևանը հիմա թույլ է, քանի որ ինքն էլ խաթարել է իր գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի վստահությունը»,ասել է Խալաթյանը։

Մեկ այլ գործընկեր՝ Իրանը, մեծ մտահոգությամբ է դիտում Երևանի մերձեցմանը Արևմուտքի հետ՝ իրավացիորեն համարելով, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ցանկանում են Հայաստանը դարձնել ոչ միայն հակառուսական, այլ նաև հակաիրանական ցատկահարթակ։ Իսկ իրենք՝ Վաշինգտոնն ու Փարիզը, չեն կարող ապահովել Երևանի անվտանգությունը: Նախ՝ աշխարհագրական պատճառներով, հետո էլ՝ դաշինքային առումով Ադրբեջանին աջակցում է ՆԱՏՕ-ի՝ իրենց դաշնակից Թուրքիան, և վերջապես՝ քաղաքական առումով Ադրբեջանի հերթական ռազմական հաղթանակը Հայաստանի նկատմամբ կվատթարացնի թե՛ իրանական, թե՛ ռուսական դիրքերը տարածաշրջանում։ Այսինքն, որոշակի «պատուհան» է առաջացել Բաքվի ռեժիմի համար, կարծիք է հայտնել Մենդկովիչը։ «Ալիևը պատմական է համարում իր դերը Ղարաբաղի բռնակցման գործում և կձգտի ամրապնդել այդ կարգավիճակը՝ որպես երկրի տարածքը ընդլայնած առաջնորդ», - բացատրել է ռուս քաղաքագետը։ Եթե անգամ չի լինելու ներխուժում, ապա ինչո՞ւ պետք է Բաքուն իրեն զրկի՝ Երևանի վրա ճնշում գործադրելու գործիքից ներխուժման հնարավորությունը պահպանելու տեսքով։

«Ալիևը չի ցանկանում սահմանափակվել որևէ պարտավորությամբ և ցանկանում է տարբեր պատճառներով պահպանել Հայաստանի վրա ուժային ճնշման հնարավորությունը»,- ասել է Հայկ Խալաթյանը,- դիվանագիտական այդ մանևրի արդյունքում Փաշինյանն, իհարկե, պարտվող դուրս եկավ։ Եվ հաղթեց ոչ միայն Իլհամ Ալիևը, այլ նաև հայ հասարակությունը, քանի որ տեսավ Հայաստանի վարչապետի դիրքորոշման կասկածելիությունը, «խաղաղություն ամեն գնով» քաղաքականության ձախողումը»,- նշել է Խալաթյանը։ Ստացվում է, որ Փաշինյանը չի կարող ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որի համար նա փաստացի զոհաբերեց Ղարաբաղը, նշել է հայ վերլուծաբանը։ Այո, փորձագետը խոստովանել է, որ հայ հասարակության մեծ մասը խիստ ապատիայի մեջ է և ակտիվորեն չի ընդդիմանում գործող վարչապետին, սակայն նման դիվանագիտական ձախողումները ուղղակիորեն են հանգեցնում ակտիվացման։

«Ես հույս ունեմ հայ հասարակության կողմից հիպերկրիտիկ հայտարարությունների և նրա, որ այս պատմությունը կլինի նախաբան հայերի համար հասկանալու Փաշինյանի կառավարության դերը Ղարաբաղի կորստի և Հայաստանի բազմաթիվ քաղաքական ձախողումների մեջ: Փաշինյանի արևմտամետ կուրսը և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կանխորոշեցին ղարաբաղյան ողբերգությունը», – ամփոփել է Մենդկովիչը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանըԱլիևը կրկին խոսել է Հայաստանի մասինԿոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ամենադիտված