Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվել Չպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց


Պետության քանդում՝«պետություն կառուցելու» անվան տակ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմից հետո անցած ժամանակահատվածում տեսնում ենք, որ հակառակորդը, ինչպես քաղաքագետներն են ասում, «սալ յամի կտրելու տակտիկայով» է աշխատում, ինչի արդյունքում քիչ-քիչ, կտոր առ կտոր կտրում, տանում է։ Երբ կնքվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանն ահռելի տարածքներ բռնազավթեց Արցախից, բայց համաձայնեց Արցախի գոյությանը խաղաղապահների վերահսկողության ներքո։ Ընդ որում, Լաչինի միջանցքը պետք է անխափան գործեր։ Ու թվում էր, թե գոնե մի որոշ ժամանակ կարելի է ակնկալել լարվածության թուլացում, բայց ժամանակի ընթացքում Ադրբեջանն սկսեց փուլ առ փուլ նոր տարածքներ բռնազավթել թե՛ Արցախից և թե՛ Հայաստանից։ Ու սա այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը նախատեսում էր, որ կողմերի զինված ուժերը պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ տվյալ պահին կանգնած են։

Այդպես Ադրբեջանը շարունակեց տարբեր պարբերականությամբ առաջխաղացումը՝ գրավելով Հին Թաղերը, Խծաբերդը, Փառուխը։ Ապա ադրբեջանական կողմն անցավ Լաչինի միջանցքի փակմանն ու Արցախի շրջափակմանը, իսկ որոշ ժամանակ անց էլ ձեռնամուխ եղավ Արցախի հայաթափմանը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո դժվար էր հավատալ, որ Արցախը կարող է ամբողջովին հայաթափվել։ Բայց Ադրբեջանին հաջողվեց աստիճանաբար հասնել այդ կետին, ինչը տեղի էր ունենում հայկական կողմից Բաքվի կատարած քայլերի լեգիտիմացմամբ։ Ադրբեջանը ճնշում էր գործադրում Հայաստանի ներկայիս ղեկավարության վրա, ապա իր ուզածին հասնելուց հետո հիմնվում նրանց կատարած զիջումների վրա։

Օրինակ՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Պրահայում էլ համատեղ հայտարարություն ընդունվեց, որում նշվում էր, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն իսկույն արագ գործողությունների անցավ։ Ու այս պարագայում փոքրանում էր նաև միջազգային դերակատարների միջամտության հնարավորությունը, քանի որ Ադրբեջանն արդարացնում էր իր գործողությունները՝ հայտարարելով, թե՝ տեսեք, անգամ Հայաստանն է ճանաչել Արցախը մեր կազմում։ Եվ Արցախի պետականությունը ոչնչացնելուց հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ձեռնամուխ է լինում արդեն Հայաստանի պետականության թուլացման գործին։ Երբ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում բացահայտ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, այս պարագայում անլուրջ է խոսել մի այնպիսի խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, որը գործնականում խաղաղություն, կայունություն և բարգավաճում կապահովի։

Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս, որ ոչ միայն կանգնելու նպատակ չունի, այլև ագրեսիայից առաջ փորձում է նախ՝ ներսից քայքայել հայկական պետականությունը և բարոյալքել հասարակությանը, որպեսզի ավելի անկաշկանդ գործի։ Հակառակորդը Հայաստանի դիմադրողականությունը թուլացնելու խնդիրներ է դնում ՀՀ ղեկավարության առջև, իսկ ՀՀ իշխանություններն էլ մեծ հոժարությամբ պատրաստակամ են ծառայել այդ գործին։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո հիմա էլ հերթը հասել է նրան, որ Ալիևը բացահայտ հայտարարում է, թե ժամանակն է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը։ Ենթադրենք, թե Հայաստանը փոխեց իր Սահմանադրությունն, ի վերջո, խաղաղություն կհաստատվի՞։ Պարզ է, որ ոչ։ Դրան հետևելու են նոր պահանջներ, թե մյուս օրենքները փոխեք, այս փոխեք, այն փոխեք և այլն։ Կարող են պահանջներ դրվել, օրինակ՝ հրաժարվել մեր պատմական արմատներից, ունեցած ժառանգությունից ու ջնջել անցյալի հիշողությունը։ Չնայած այդ ուղղությամբ քայլեր արդեն արվում են գործող իշխանությունների կողմից:

Պարզ է՝ երբ հայկական կողմը լուռ կատարում է Ադրբեջանի պահանջները, դա ուղղակի հնարավորություն է տալիս հակառակորդին անդադար նոր պահանջներ առաջ քաշել։ Արդեն իսկ նկատելի են նոր պահանջների նախանշանները։ Ալիևն աստիճանաբար զարգացնում է այն թեման, որ թույլ չեն տալու Հայաստանի բանակը հզորանա։ Իսկ սա նշանակում է, որ ինչ-որ մի պահի Բաքվից կարող է պարտադրեն, թե Հայաստանին բանակ պետք չէ, պարեկներով բավարարվեք։ Հաջորդ հարվածները կարող են հասցվել մեր եկեղեցուն, քանի որ Ադրբեջանում Հայ առաքելական եկեղեցին դիտարկում են որպես ռևանշիստական կառույց։ Դե, փաստորեն ոչ միայն Ադրբեջանում. Հայաստանի իշխանություններն առանց այդ էլ պակաս հարձակումներ չեն գործում եկեղեցու դեմ:

Իսկ վերջնարդյունքն այն կլինի, որ Հայաստանը ներսից թուլացնելուց ու քայքայելուց հետո հակառակորդը կանցնի հերթական ագրեսիայի իրականացմանը։ Զարմանալին այն է, որ ՀՀ իշխանություններն ամբողջովին լծվել են հակառակորդի պահանջներն իրագործելու գործին ու փորձում են ցույց տալ, թե այդ կերպ պետություն են կառուցում։ Այնինչ, իրենք դրանով դնում են պետության քանդման հիմքերը...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանըԱլիևը կրկին խոսել է Հայաստանի մասինԿոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին
Ամենադիտված