Չպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը Ալիևը կրկին խոսել է Հայաստանի մասին Կոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ)


«Այս կառավարությունն ունի հստակ գիծ՝ դա հակազգային կամ արտաքին ուժերի կողմից թելադրված քաղաքականության որոշակի ուղղվածություն է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ հետևում ես կրթական համակարգում տեղի ունեցող վայրիվերումներին, տպավորություն է, որ այն հայտնվել է իշխանության տոտալ ճնշման ներքո, սպասում են, թե այն որքան կդիմադրի ու կդիմանա: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին մեր զրույցի սկզբում հարցնում եմ՝ ի՞նչ է կատարվում մեր կրթական համակարգի հետ, ի՞նչ են փորձում անել: «Եթե շատ կարճ, ապա քաոսային վիճակն ավելի խորանում է, բայց, կարծես, այդ քաոսն արդեն որոշակի ուղղվածություն է ձեռք բերում: Իշխանություններն արդեն հասկացել են, որ ամեն ինչի հիմքում կամ առանցքում կրթությունն է, և հասարակական հարաբերությունները փոխելու, կամ, այսպես ասած, Երրորդ հանրապետության գերեզմանաքարը դնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթության համակարգում դա ամրագրվի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Օրեր շարունակ բուռն քննարկվում է «Հայոց պատմություն» դասընթացի անվան փոփոխությունը: Դա ոլորտային փորձագետների և, ընդհանրապես, հանրության անհանգստությունն առաջ բերեց՝ ինչո՞ւ պետք է դասընթացը կոչվի «Հայաստանի պատմություն», ո՞րն է հիմնավորումը: Կրթության փորձագետը հիշեցնում է, որ այդ փոփոխությունը հանրային քննարկման դաշտ նետվեց մեկ օրվա, կարելի է անգամ ասել՝ ժամերի ընթացքում: «Պաշտոնյաներից մեկն ասաց, որ իրեն իբր դիմել են պատմաբաններ, որոնց անունները մինչև այս պահը հայտնի չէ, և առաջարկել են «Հայոց պատմությունը» դարձնել «Հայաստանի պատմություն»: Շատ զարմանալի է այն կայծակնային արագությունը, որով այդ նախագիծը հայտնվեց e-draft կայքում: Դա արվեց շատ արագ, մինչդեռ գիտենք, թե կրթության ոլորտում որքան դանդաղկոտություն են ցուցաբերում իշխանությունները: Այս արագությունն ուղղակի զարմանք հարուցեց շատերի մոտ, և, բնականաբար, հակառակ ռեակցիան եղավ և՛ հասարակության, և՛ գիտակից զանգվածի շրջանում՝ «ուրեմն, սրա հետևում ինչ-որ գաղտնի բաներ կան թաքնված»:

Հարցում արեցինք նախարարությանը, թե արդյո՞ք վերնագրի փոփոխությունը փոփոխություն է ենթադրում նաև բովանդակության մեջ: Պատասխանը եղավ, որ բովանդակության մեջ որևէ փոփոխություն այս պահին մտածված չէ, և դա վերաբերում է միայն առարկայի վերնագրին: Իսկ թե ինչո՞ւ չպետք է փոխել դասընթացի վերնագիրը, այդ հարցին օրեր առաջ շատ դիպուկ արձագանքել են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, Հայոց պատմության ամբիոնը: Ուղղակի պետք է հիշել, որ, ըստ էության, անկախացումից հետո սա ակադեմիկոսների մտահղացումն է եղել՝ վերադառնալ «Հայոց պատմությանը»՝ փոխելով «Հայ ժողովրդի պատմություն» արտահայտությունը: Հասկանալի է, որ այս պարագայում եղած նյութը ծավալային և բովանդակային առումով ավելի մեծ է, քան այն, ինչը դրվելու է «Հայաստանի պատմություն» արտահայտության տակ»,-նշում է մեր զրուցակիցը:

Բավականին շատ են նաև դժգոհությունները դասագրքերից, դրանցում մատուցված նյութերից: Օրինակ՝ փորձագիտական մի ամբողջ հանրույթ «կռիվ» է տալիս «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի և նրա հեղինակի հետ: «Ըստ էության, զարմանք է հարուցում նաև այն հապճեպությունը, թե ինչպես այդ դասագրքերը մտան դպրոց: Դասերը սկսվելուց մեկ կիսամյակ է անցել, և կան դպրոցներ, որոնք դեռևս այդ դասագրքերը չունեն: Ուսուցիչները ստիպված են լինում դաս առ դաս դրանք բազմացնել և տալ երեխաներին, որն էապես ազդում և հետ է գցում մեր կրթական համակարգը, դրանից էապես ընկնում է կրթության որակը: Այդ հապճեպությունը ևս բացատրվում է նրանով, որ կրթական համակարգը քանդելու մարմաջը չափեր և սահմաններ չի ճանաչում: Կամ՝ անցած տարի ունեցանք չափորոշիչների փորձարկում Տավուշի մարզում: Առանց դրանց արդյունքները հաշվի առնելու, ընդ որում՝ կային մեծ բողոքներ և դժգոհություններ Տավուշի մարզի ուսուցիչների շրջանում, դրանք ուղղակի ներդրվեցին հանրապետության մյուս բոլոր դպրոցներում: Այսինքն, ստացվում է, որ կառավարությունն ունի հստակ գիծ՝ դա հակազգային կամ արտաքին ուժերի կողմից թելադրված քաղաքականության որոշակի ուղղվածություն է, որն իր արտացոլումն է գտնում կրթության բնագավառում»,-ընդգծում է փորձագետը:

Ականջալուր չլինելով փորձագիտական հանրույթի դժգոհություններին, որոնք վերաբերում են կրթության որակին, կառավարությունը շարունակում է կյանքի կոչել «Ակադեմիական քաղաքի» գաղափարը: «Սա էլ բարձրագույն կրթության և գիտության համակարգը կազմալուծելու փորձ է, որովհետև այնտեղ պայման է դրվում, որ հաջորդ տարվանից սկսած բուհերը և գիտական կազմակերպությունները, այսպես ասած, պետք է միավորվեն, իսկ դա նշանակում է ևս մեկ հարված գիտության և բարձրագույն կրթության ոլորտին: Եվ, իհարկե, կա ևս մեկ ռիսկ՝ լավ գաղափարի արժեզրկումը: Եթե գաղափարը վերցնում են, չեն իրականացնում կամ իրականացնում են վատ ձևերով, դա ուղղակի գաղափարը վերացնելու միտում ունի, ինչն ավելի վատ է»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանըԱլիևը կրկին խոսել է Հայաստանի մասինԿոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԳործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան
Ամենադիտված