Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. նոր մանրամասներ Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է Կենդանակերպի այս նշաններն անսովոր կերպով կփոխեն իրենց կարիերայի ուղղությունը Ֆրանսիայի ՆԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետ կապ ունենալու համար Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ) «Խարիզմատիկ հոգևորականը բողոքի կրակ է վառել Հայաստանում». արտասահմանյան մամուլը՝ շարժման մասին Աշակերտները կմասնակցեն «Բնության դեսպաններ» ցուցահանդեսին Կիրանցիները ուզում են տարհանել երեխաներին դպրոցից․ ասում են վտանգավոր է Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր


Այսօր կրկին մենք կանգնած ենք մեր պատմության նոր Ավարայրի առաջ. Ավետիք Չալաբյան

Blog
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
ՆՈՐ ԱՎԱՐԱՅՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Երբ 449 թվականին պարսից Հազկերտ Բ արքան պահանջեց հայ նախարարական տներից՝ դավանափոխ լինել, հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտական կրոնը, եղան նախարարներ, Սյունյաց իշխան Վասակի գլխավորությամբ, որոնք իրատեսորեն դատում էին, որ պարսիկները հայերից ուժեղ են, պետք է ենթարկվել նրանց պահանջին՝ հանուն խաղաղության և բարեկեցության, առավել ևս, որ Բյուզանդիայից օգնություն սպասել չէր ստացվում։
Ի հեճուկս այդ իրատես և խաղաղասեր նախարարների, հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը, նրան շրջապատող մի շարք ըմբոստ նախարարներ, և Հայ առաքելական սուրբ եկեղեցին, ընդվզեցին, և որոշեցին չենթարկվել Պարսից արքունիքի պահանջին։ 451 թ․ տեղի ունեցած Ավարայրի անհավասար մարտում Վարդանը զոհվեց, իր հետ էլ 1000-ից ավել հայ քաջեր, բայց պարսկական կորուստները այնքան մեծ էին, իսկ Ավարայրին հաջորդած հայկական դիմադրությունը՝ այնքան դաժան ու աննահանջ, որ 484 թ․ Պարսից արքունիքը ստիպված եղավ համաձայնվել հայերի պայմաններին, և Նվարսակի հաշտության պայմանագրով հրաժարվել դավանափոխության պահանջից ու հայկական իշխանություններին ինքնավարության բարձր մակարդակ տրամադրել կասրության կազմում՝ դրան հաջորդեց հայության երկու հարյուր տարիների խաղաղ և բարգավաճ կյանքը։
Ավարայրի մեծագույն հետևանքն այն էր, որ հայերը պահպանեցին իրենց հավատը և ինքնությունը, այլապես անձնատուր լինելով, նրանք գուցե և կփրկվեին անձնապես, բայց այսօր հայ ազգ այլևս գոյություն չէր ունենա, այն տարալուծված կլիներ օտարների հոծ բազմության մեջ։ Սա մեր սկզբունքային ընտրությունն էր՝ արված դեռևս 1600 տարի առաջ, և մեր պատմությունը դրանից հետո պարբերաբար մեզ կանգնեցրել է համանման ընտրությունների առաջ։ Յուրաքանչյուր անգամ մենք, ընտրելով մեր ինքնության և բարեկեցության միջև՝ ընտրել ենք ինքնությունը, թերևս տեսնելով դրանում աստվածային նախախնամություն և պատգամ։ Յուրաքանչյուր անգամ դրա համար թանկ գին ենք վճարել, սակայն և յուրաքանչյուր անգամ Աստված մեզ արդյունքում պարգևատրել է իր շնորհներով՝ մեր ուժի, կորովի և աննահանջ հավատի համար։
Այսօր կրկին մենք կանգնած ենք մեր պատմության նոր Ավարայրի առաջ։ Հարևան պետության բռնապետը անթաքույց պահանջում է հրաժարվել սեփական Անկախության հռչակագրից, և նրանում ամրագրված ազգային իղձերից և նպատակներից՝ փաստացի, մեր հավատից և ինքնությունից։ Նրա տեղական կամակատարը, առանց ամոթի նշույլի, տառացիորեն նույն օրը հայտարում է, որ մենք պետք է հրաժարվենք մեր Անկախության հռչակագրից, եթե ցանկանում ենք կաշիներս փրկել բռնապետի զորքերից։ Ոչ մի խոսք պատվի, արժանապատվության, հավատի, մեր ազգի պատմական առաքելության մասին՝ միայն թուլամորթ բարբաջանք, միայն խեղճություն, միայն վախ՝ ուղղված իր պես թուլամորթներին, նրանց վախերին, նրանց խեղճությանը։ Հերթական անգամ պատմությունը մեր ազգին կանգնեցնում է ընտրության առաջ՝ ինքնության և առերևույթ (իրականում կեղծ) բարեկեցության միջև, և հերթական անգամ փորձության ենթարկում մեր հավատը։
Իմ համար այս ընտրությունը միարժեք է։ Կյանքը իմաստ չունի առանց հավատ, արժանապատվություն ու պատիվ։ Կյանքը մեզ չի տրվում՝ մեր գրպանները և փորը լցնելու համար, այլ հավատալու, պայքարելու, սովորելու և ստեղծելու։ Ես իմ ու սերունդներիս հավատալու, պայքարելու, սովորելու և ստեղծելու իրավունքը պաշտպանելու եմ ցանկացած գնով, և ընտրում եմ մեր նոր Ավարայրը։ Յուրաքանչյուրիդ էլ կոչ եմ անում ձեր ընտրությունը կատարել, ինքնության այս ճակատամարտն արդեն սարերի ետևում չի։

Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՍուրբ Աստվածածին եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. նոր մանրամասներ Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է Կենդանակերպի այս նշաններն անսովոր կերպով կփոխեն իրենց կարիերայի ուղղությունը Ֆրանսիայի ՆԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետ կապ ունենալու համար Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ)«Խարիզմատիկ հոգևորականը բողոքի կրակ է վառել Հայաստանում». արտասահմանյան մամուլը՝ շարժման մասին Աշակերտները կմասնակցեն «Բնության դեսպաններ» ցուցահանդեսինԿիրանցիները ուզում են տարհանել երեխաներին դպրոցից․ ասում են վտանգավոր է Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՕվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Ուզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանՎարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի է ժամանակահատվածը Քաղաքացիներին ոստիկանության բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը․ հայտարարություն Պատգամավորները շտապում են Կիրանց․ ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանինԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) «Շատ վատ վիճակ է Տավուշում»․ Նարինե Կիրակոսյան Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում Տեղատարափ կարկուտ Երևանում ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի Իրավիճակը մնում է լարված․ Ոսկեպարի համայնքապետը գնում է Կիրանց Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատունՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Մինչև սահմանն ամբողջությամբ չդելիմիտացվի, այս գործողությունները հակասում են միջազգային նախադեպերինՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Կիրանց գյուղի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանԵթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովԱԱԾ–ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, բնակիչները հրաժարվում են Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Ամենադիտված