Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել


Չի բացառվում, որ վաղը Ծիծեռնակաբերդն էլ քանդել տան, այս իշխանությունները ուրանում են ամեն ինչ․ Արծվիկ Մինասյան

Քաղաքականություն

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների գործունեությանը՝ հարցադրում անելով, թե առհասարակ ի՞նչ սկզբունքների վրա է հիմնված այդ հանձնաժողովների աշխատանքները։

«Եթե ուշադիր նայենք՝ 2023թ-ի դեկտեմբերին կառավարությունը ընդունել է մի որոշում, որը որևէ սկզբունք չի պարունակում իր մեջ, թե հայկական կողմը ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվի։ Ավելին, սևով սպիտակի վրա նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ընդունում են այդ փաստաթուղթը, որը, որպես այդպիսին, աշխատակարգ էլ չի։

Սկզբունքները պետք է արտացոլված լինեն փաստաթղթում և բխեն  միազգային լավագույն փորձից, որը արտացոլված է ԵԱՀԿ փաստաթղթում։ Ալիևը հոխորտում է, թե այն ինչ իմ տիրապետության տակ է իմն է ու մնացածներն էլ պետք է տաք, հայկական կողմը տալիս է 0 արձագանք։ Հակառակը, Նիկոլ Փաշինյանը ու իր վարչակարգը իրենց հայտարարություններով պատրաստ են ամեն ինչ զիջել՝ անկլավներից սկսած ավարտված պետականության հիմքերով»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ 29․800 կմ քա-ն պահելու մասին թեզը ևս կեղծ է։

«Եթե դեկտեմբերին կառավարությունը ընդունում է նման որոշում, որը, ըստ էության միջազգային համաձայնություն է, որքանո՞վ է այդ համաձայնությունը  իրավաչափ, եթե այն չի անցնում  հայաստանյան ներպետական ընթացակարգով։ Ով է տվել իրեն իրավունք, որ վերցնում, Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում։

Ուժի չկիրառում, դրա ներքո այսօր բռնազավթված տարածքներից ադրբեջանական զինուժի դուրսբերման որևէ դրույթի բացակայություն, հումանիտար որևէ թեմայի չարծարծում, այս պայմաններում ի՞նչ հարցեր պետք է քննարկեն։

Ես միշտ դեմ եմ եղել, որ Ալմաթիի փաստաթուղթը բերում մտցնում են այս գործընթացների մեջ, բայց այնուհանդերձ ինչո՞ւ, որպես կարևորագույն,  սկզբունք չի դրվում այն պահը, որ երկրների համար առկա կամ փաստացի սահման արտահայտությունը  վերաբերելի է այդ երկրի՝ պաշտոնապես անդամակցության վավերացման  պահից»,- ընդգծեց Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ տարվող գործընթացում Նիկոլ Փաշինյանը վարում է միայն զիջման քաղաքականություն։

«Անկախ նրանից, ՀՀ իշխանությունները  ի՞նչ կասեն, եթե ադրբեջանական ու թուրքական պահանջը վերաձևակերպած է, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական անցյալից, անցյալի իրավունքներից, նույնիսկ եթե դու ներքին համոզում ունես, որ դա լավ բան է, դու դա չպետք է անես, որովհետև քո թշնամու ասածը անելը նշանակում է՝ ենթարկվում ես նրա կանոններին։

Սարսափելի է գիտակցել, որ այսօրվա իշխանությունը փորձում է ուրանալ Երրորդ հանրապետության  հիմքերը։ Դա նման է շենքի, որը կառուցված է կոնկրետ հիմքերի վրա, իրենք ասում ենք բերեք այդ հիմքերը փոխենք։ Եթե փոխում ես հիմքը, նշանակում է շենքը քանդում ես, դա նշանակում է վերացնել Երրորդ հանրապետությունը, այսօրվա իշխանությունը գնում է դրան։ Այս մարդիկ ուրանում են ամեն ինչ, չի բացառվում, որ վաղը Ծիծեռնակաբերդն էլ քանդել տան, քանի կա այս իշխանությունը մենք անընդհատ պարտվելու ենք։

Նիկոլ Փաշինյանը ու իր վարչակարգը ցանկանում են ՀՀ-ն դարձնել «ՔՊստան»՝ առանց ազգային իղձերի ու հայ մարդու ինքնության պահպանման»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներինՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՍյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացելՎարչապետը Կիրանցի ժողովրդին ասել է, որ 7 օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն․ Միհրան Մախսուդյան Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ ԱլիևՄայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են» Գեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցելՀաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Առկա է Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում ՈՒՂԻՂ. Կիրանցից ի՞նչ տարածքներ են անցնում Ադրբեջանին Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՀարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-իցԱրման Ծառուկյանը տուգանվել է Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածելՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Եթե խոսքը յուրայինների մասին է, իշխանությունը ատամներով պաշտպանում է․ Աբրահամյան ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էԹբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ20-ամյա Լուսինեի ողբերգական մահվան մանրամասներըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր էրեխեքին թnւնшվnրել են, հետո վшռել. Ազատի հրդեհից զոհվածների ծնողների ակցիան Երևանում Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ24 ժամ ջուր չի լինի20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
Ամենադիտված