ՊՆ զորամասերից մեկում զինվորին կյանքից զրկել են ու հրամանատարի հետ փորձել դեպքը կոծկել. ինչ է բացահայտվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Վիրաբի Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում, 26.07.2023թ. դրությամբ զբաղեցրել է նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ ավագ լեյտենանտ/ մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված այն արարքի կատարման համար, որ նա հանցագործության և հանցանք կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով պարտակել է հանցագործությունը՝ սպանության դեպքը, ինչպես նաև աջակցել է համածառայակցին ապօրինաբար կյանքից զրկած Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանին:
Այսպես, Տիգրան Սիմոնյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ, նշված զորամասի հրամանատարի 12.07.2023թ. թիվ 017 հրամանի համաձայն՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Մուրադ Գրիգորյանի, Արմեն Հովհաննիսյանի, Սամվել Մելոյանի, Անդրանիկ Ծատուրյանի, Ժորա Ա Սահակյանի և Վարազդատ Հովհաննիսյանի հետ միասին 2023 թվականի հուլիսի 14-ից նշանակված լինելով մարտական հերթապահության նույն զորամասի պահպանության տեղամասի «Վասպուրական» մարտական դիրքում՝ որպես դիրքի ավագ, 2023 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանից տեղեկանալով նրա կողմից համածառայակից Մուրադ Սերյոժայի Գրիգորյանին ամրակցված ԿԳ տեսակի СП 333 համարի գնդացրով վերջինիս մահացու հրազենային վիրավորում հասցնելու և ապօրինաբար կյանքից զրկելու դեպքի մասին՝ նույն պահին հնչեցրել է՝ «այ բալամ էս ինչ արիր, երկու օրից իջնում էինք» արտահայտությունը:
Ավելին՝ այստեղ