Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է. Վանաձոր-Դիլիջան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համար
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 26-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: