Ուղիղ․ Տավուշում շարունակվում է բողոքի ակցիան Երբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են


Ինչից է հուզվել ՀՀ ՄԻՊ-ը. Իսկ Արցախի դատավորների հարցը նրան չի հուզում

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հրապարակ»-ի այսօրվա համարում լուր էինք գրել. «ՄԻՊ-ը «ցրել» է եւ չի ընդունել արցախցի դատավորներին» վերնագրով։ Գրել էինք, որ բռնի տեղահանումից շաբաթներ անց Արցախի դատավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ՝ խնդրելով լուծում գտնել, որ Արցախից բռնի տեղահանված դատավորները Հայաստանում կենսաթոշակ ստանան՝ թեկուզ ոչ այն չափով, ինչքան հայաստանյան գործընկերներն են ստանում, բայց ստանան։ «Խոսքը 21 դատավորի մասին է, որոնցից 18-ը 10-15 տարվա աշխատանքային փորձ ունի։ Չնայած ԲԴԽ ղեկավարն Արցախի գործընկերներին ընդունել է շատ ջերմ՝ իր սովորույթի համաձայն, խոստացել իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել ու լուծում գտնել, սակայն հանդիպումից հետո անցել է ընդհատակ ու ո՛չ պատասխանում է դատավորներին, ոչ խնդրին լուծում տալիս։ Գրել էինք նաեւ, որ Անդրեասյանից հույսները կտրած Արցախի դատավորները փորձել են իրենց խնդրի լուծումը գտնել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի միջոցով, դիմել են, սակայն ՄԻՊ-ը «ցրել» է եւ չի ընդունել նրանց, թեեւ շատերի հետ բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել»։

Նկատել էինք նաեւ «Նիկոլ Փաշինյանի տրամադրվածությունն Արցախի ու արցախցիների նկատմամբ փոխանցվել է նրա կամակատար պաշտոնյաներին, որոնք խուսափում են այս թեմայից եւ մարդկանցից: Բայց եթե ԲԴԽ նախագահը կարող է չինովնիկական լկտիությամբ խուսափել այս հարցից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տիկինը վաղ թե ուշ ստիպված է լինելու արձագանքել»։ Չսխալվեցինք՝ մեր լուրը հրապարակվելուց անմիջապես հետո ՄԻՊ-ն արձագանքեց, բայց ոչ թե դատավորների խնդրին, այլ մեր հրապարակմանը՝ հայտարարելով, որ «ՄԻՊ-ը «ցրել» է և չի ընդունել արցախցի դատավորներին» վերտառությամբ հրապարակման` իրեն վերաբերող հատվածը «չի համապատասխանում իրականությանը»․ «Արցախցի դատավորները կենսաթոշակի հարցով անձամբ Պաշտպանին պաշտոնական հանդիպման առաջարկով երբևէ չեն դիմել: Ավելին՝ ՄԻՊ աշխատակազմ հանդիպման առաջարկի վերաբերյալ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր դիմում չի ստացվել»։ Բառերի մանիպուլյացիաներով զբաղվելուց, փաստորեն, ոչ ոք չի խորշում: Նախ՝ մենք չենք շեշտել, որ Պաշտպանին պաշտոնական հանդիպման առաջարկով  են դիմել, ինչից, ըստ էության, կառչել է տիկին Մանասյանը եւ պատահական չէ, որ նշել ենք, թե նա արցախցի որոշ դատավորների հետ ջերմ հարաբերություններ ունի։

Մասնավորապես, խոսքը ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի մասին է, Նարիմանյանի եւ Մանասյանի մտերմությունը մոտ տասնամյա պատմություն ունի։ Նարիմանյանը, ՀՀ ՄԻՊ-ի մոտ, թերեւս, բարձրաձայնել է արցախցի դատավորների խնդիրը՝ ակնկալելով աջակցություն, սակայն արձագանքի չի արժանացել: Այս մասին, ի դեպ, ծավալուն քննարկում է եղել արցախցի դատավորների ընդհանուր «չատում», որտեղ նրանց ասվել է, որ ՀՀ ՄԻՊ-ը պատրաստ չէ աջակել իրենց խնդրին եւ մեր աղբյուրն էլ այս զրույցն է փոխանցել մեզ։
Մենք կապվեցինք Նարիմանյանի հետ, որը հաստատեց, որ անցած տարի՝ հոկտեմբերի 10-ին Արցախի ԲԴԽ նախագահի հետ այցելել են ՀՀ ԲԴԽ ղեկավար Կարեն Անդրեասյանին, բարձրաձայնել են ոչ միայն կենսաթոշակի, այլեւ Հայաստանում իրենց մասնագիտական գործունեությունը շարունակելու կամ առնվազն կադրային ռեզերվում ընդգրկվելու հարցերը։ Հաստատեց, որ Անդրեասյանն իրոք ջերմ ընդունել է, սակայն մինչ օրս պատասխան չի տվել՝ ոչ դրական, ոչ բացասական․ «Կարեն Անդրեասյանը խոստացել է, որ կզբաղվի, բայց մինչեւ այս պահը մենք պատասխան չունենք»,- ասաց Նարիմանյանը։

Չհերքեց նաեւ, որ ընկերական ջերմ հարաբերություններ ունի ՄԻՊ Անահիտ Մինասյանի հետ․«Մենք վաղուց ենք մտերիմ, այն ժամանակվանից` երբ ես արդարադատության նախարար էի, ինքը՝ Սահմանադրական դատարանում էր աշխատում, մեր ընկերությունը վաղուց է, ես շփվում եմ իր հետ, բայց որ պաշտոնական դիմեմ` չեմ դիմել»: Իսկ ոչ պաշտոնապե՞ս․«Ես ինքս իրավաբան եմ, գիտեմ, որ ՄԻՊ-ը այդ հարցում անելիք չունի, ինչո՞ւ պիտի դիմեմ, մենք զուտ ընկերական շփվում ենք մինչեւ հիմա էլ»: Բայց 21 դատավորի աշխատանքի իրավունքի հարցն է, հենց ՄԻՊ-ն այստեղ անելիք ունի, տարօրինակ է, որ գեթ մի հայտարարություն չի տարածել, խնդրի վրա չի հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը․ «Դե․․․Գիտեք՝ եթե մենք կոնկրետ հասցեատիրոջն ենք դիմել, ինչի պիտի․․․եթե մերժում ստանանք, գուցե հաջորդ հասցեատերը ՄԻՊը լինի»: Երեք ամիս է` ճիշտ «հասցեատերը» չի արձագանքում, այսինքն՝ քաղաքակիրթ տարբերակով մերժում է, վստահ ենք՝ ՄԻՊ-ն էլ տեղյակ է այդ մասին, ինչո՞ւ չի արձագանքում․«Դուք ուզում եք, որ ես իր տեղը մի բան անե՞մ», նեղսրտեց Նարիմանյանը: «Մեր հույսը դեռ չենք կտրել, սպասում ենք, որ պատասխան կլինի, որից հետո հետագա մեր գործողությունները կանենք», ասաց արցախցի դատավորը։
Նկատեցինք, որ իր ոչ պաշտոնական առաջարկի մասին ինքն արցախցի կոլեգաների հետ անձամբ է քննարկել` «չատում», Արցախի գերագույն դատարանի նախագահն ասաց տեղյակ չէ, թե ինչ «չատի» մասին ենք խոսում։

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Ուղիղ․ Տավուշում շարունակվում է բողոքի ակցիանԵրբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումԱռեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում ՀՀԿ–ն ժողովրդից նեղացած չէ․ մենք Նիկոլի դեմ պայքարել ենք առաջին օրվանից ու շարունակում ենք․ Մկրտչյան Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Թմրանյութերի գովազդ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում«Առաջարկում եմ Հայաստանին վերադարձնել Արծվաշենը». ադրբեջանցի պատգամավոր Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԳյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդՀայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերըԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված