Ուղիղ․ Տավուշում շարունակվում է բողոքի ակցիան Երբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են


Իշխանությունը, իրեն բնորոշ անգրագիտությամբ, տգիտությամբ ու պոպուլիզմով հրճված ու հիացած է

Քաղաքականություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ մեծն ԵԽԽՎ-ն բացեց իր քաղաքական գիրկն ու Ադրբեջանին մի ամբողջ տարով վտարեց իր բացառիկ ակումբից։ Հենց այդպես՝ մարդու իրավունքների ոտնահարման, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և այլ սրտաճմլիկ նոտաների մասին վիրտուոզ մեղեդու հնչյունների ներքո։ Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով կապիտուլյացիան։

ԵԽԽՎ-ն այնքան նրբանկատորեն է հղում կատարում «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» ԵԽԽՎ բանաձևին, որ կարծես փորձում է քողարկել դրա ժամանակավրեպությունն ու պատշաճ հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու սեփական անօգնականությունը։ Միաժամանակ, ԵԽԽՎ-ն ցինիկաբար իր խորն ափսոսանքն է արտահայտում Լաչինի միջանցք այցելելու հնարավորության բացակայության համար։ Բայցևայնպես, ամենահուզիչն այն է, որ  ԵԽԽՎ դիտորդները չեն ստացել 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու օրհնությունը։ Քաղաքական մշակույթի ինչպիսի տոնակատարություն են նրանք բաց թողնելու։

Եվ Հայաստանի քաղաքական իշխանությունը, իրեն բնորոշ անգրագիտությամբ, տգիտությամբ ու պոպուլիզմով հրճված ու հիացած է՝ լրջորեն հավատալով, որ ԵԽԽՎ բանաձևը հենց իր դիվանագիտական խոշոր հաղթանակն է։

Իրականությունը, սակայն, կայանում է նրանում, որ Արևմուտքը աչք է փակել նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպան գործողությունների արդյունքում Արցախի բռնի հայաթափման վրա՝ «մութ գործարքների» շղարշի ներքո հույս փայփայելով, որ դա կօգնի Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և կստիպի Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները՝ Իրանի դեմ գործողություններ կատարելու համատեքստում։

Սակայն բոլորի համար անսպասելիորեն Ադրբեջանը որոշում է ցուցադրել այս ներկայացման մեջ խամաճիկ չլինելու իր դիվանագիտությունը։ Ալիևը, կլանելով Արցախը, կտրուկ շրջադարձ է կատարում մյուս ուղղությամբ՝ հարելով ռուս-իրանական թևին՝ ողջունելով ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, կարևոր բանակցություններ նախաձեռնելով Իրանի հետ և այլն: Ադրբեջանն ակնհայտորեն չի խորշում ցույց տալ իր անկախությունը՝ հրաժարվելով Գրանադա մեկնելուց և մատնացույց անելով հարցեր կարգավորելու՝ իր համար նաընտրելի (ռուսական) հարթակները։

Եվ ահա Արեւմուտքը, սյուժեում անսպասելի շրջադարձ տեսած ռեժիսորի նման, որոշում է օգտագործել իր սիրելի գործիքները՝ դեղին քարտերը բանաձևերի տեսքով, որոնք փայլում են ինչպես վառ լույսեր քաղաքական խճանկարում` Ֆրանսիայի Սենատից մինչև ԵԽԽՎ: 

Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արեւմուտքը որոշեց պատժել ապստամբին»:

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Ուղիղ․ Տավուշում շարունակվում է բողոքի ակցիանԵրբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումԱռեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում ՀՀԿ–ն ժողովրդից նեղացած չէ․ մենք Նիկոլի դեմ պայքարել ենք առաջին օրվանից ու շարունակում ենք․ Մկրտչյան Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Թմրանյութերի գովազդ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում«Առաջարկում եմ Հայաստանին վերադարձնել Արծվաշենը». ադրբեջանցի պատգամավոր Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԳյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդՀայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերըԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված