«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց Ավելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնին Իրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվել Չպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի


Մարդիկ հողաթափերով են դուրս եկել գյուղից, անգամ ոսկի, փող, մեքենա, ունեցվածք չեն վերցրել

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լորիկ Աբրահամյանը Մարտակերտի շրջանի Խնկավան համայնքի ղեկավարն է։ MediaHub-ի հետ զրույցում նա պատմեց, որ Հայաստան տեղափոխվելուց հետո հիմնականում զբաղված է համայնքի բնակիչների փաստաթղթերի վերականգնման աշխատանքներով, քանի որ տարհանման պահին ոչ ոք իրենց տներից ոչինչ չի հասցրել վերցրել։ 

Սեպտեմբերի 19-ին համայնքի ղեկավարն աշխատավայրում էր, ասում է՝ դեռ առավոտից Չարեքտարի դիրքերից անհանգստացնող լուրեր էին շրջանառվում, ինքն էլ բոլորի պես կարծել է, որ եթե հարձակում լինի, ապա միայն դիրքերի ուղղությամբ։

«Խոշոր տրամաչափի կրակոցները լսելուց հետո հասկացանք, որ լայնամասշտաբ պատերազմ է,  և ամեն րոպե իրավիճակ կարող է փոխվել։ Անդադար կրակում էին։ Տղամարդկանցից բացի, բոլորն իջել էին իրենց նկուղներ, պատսպարվել ապահով վայրերում։ Մոտ 2 ժամ անց Մարտակերտի վարչակազմից զանգեցին ու հրահանգեցին, որ պետք է անցնենք ինքնապաշտպանության։ Զենքի պակաս կար, որը շրջվարչակազմը լրացրեց ու գյուղի տղամարդկանցով սկսեցինք պաշտպանել գյուղը։ Կանայք, երեխաներ, ծերեր, բոլորն ապաստարաններում էին, երբ ուղիղ կեսգիշերին նկատեցինք, որ թշնամական զորքը գտնվում է մեր գյուղի անտառներում»,- պատմում է Լորիկ Աբրահամյանը։ 

Հրթիռահրետանային զինատեսակներից բացի, Խնկավանում արդեն լսելի էր փոքր տրամաչափի զենքերի կրակոցները։ Այստեղ, համայնքի ղեկավարը ծանր որոշում է կայացնում․ դուրս գալ նկուղներից ու հարևան համայնքներ տեղափոխվել, քանի որ վտանգավոր էր, ամեն վայրկյան կարող էին մտնել, արդեն տներին շատ մոտ էին։ 

Աբրահամյանի խոսքով` բնակիչների մի մասը` ոտքով, անօգնական մարդիկ՝ մեքենայով, ճամփա են ընկնում դեպի հարևան Վաղուհաս։ Հասկանալով, որ այնտեղ էլ բնակիչները տարհանվում են, հասնում են նախ Հարությունագոմեր, այնտեղից՝ Վերին Հոռաթաղ։ 

«Մենք տղամարդկանցով մնացինք Խնկավան-Վաղուհաս համայնքների տարածքում ու փորձում էինք փոքր թվաքանակով, ունեցած զենքերով պաշտպանել գյուղերը։ Նույն գիշերը մեր հարևան գյուղերի բնակչությունն ամբողջությամբ այդտեղից տեղափոխվում և ապաստանում են Դրմբոնում ու հարակից տարածքներում։ Ծանր գիշեր էր։ Ես ամեն անգամ խոսելով այդ մասին վերապրում եմ, այդ օրերի բոլոր դրվագները։ Նույն գիշերը գյուղն ընկավ, իսկ հաջորդ օրն ամբողջ վերին ենթաշրջանը տեղափոխվեց ռուս խաղաղապահների կենտրոնակայան»,- հիշում է մեր զրուցակիցը։ 

Նրա խոսքով` այդ ընթացքում ոչ մի խաղաղապահ իրենց չի այցելել, առավել ևս անվտանգությունը չի ապահովել։ Որ Խնկավանի բնակիչներից ոչ ոք չի տուժել, դա գյուղի բնակիչների կազմակերպված տարհանման արդյունք է։

«Երբ որոշում է կայացվել գյուղը լքելու, Հայասեր անունով մի տղա, որ առողջական խնդիր ուներ, ինքն առանց զգուշացնելու հետ է գնացել գյուղ, իսկ 62-ամյա Էլմիրան՝ Վերին Հոռաթաղում բարեկամի տանն էր մնացել, դուրս չի եկել։ Նրանք երկուսով գերեվարվել են, ապա Կարմիր խաչով փոխանցվել հայկական կողմին»,- պատմում է Լորիկ Աբրահամյանը` ափսոսանքով նշելով, որ խնկավանցիները չեն հասցրել իրենց հետ վերցնել գոնե իրենց ունեցվածքը, կամ տնից անհրաժեշտ իր։ 

«Հագի շորերով ու հողթափերով են դուրս եկել, անգամ ունեցած ոսկին, հավաքած գումարը, կամ իրենց մեքենաները չեն հասցրել վերցնել գյուղից։ Ձեռնունայն եկել ու ամեն ինչ զրոյից են սկսում այստեղ։ Մինչդեռ, գյուղում վատ չէին ապրում, ձեռնարկատիրական աշխատատեղերից բացի, անասնապահությունը, մեղվաբուծությունն ու հողագործությունը հիմնական զբաղմունք էր»։

Մեր զրուցակիցն ամեն օր գյուղ վերադառնալու մասին է երազում։ Վստահ է, որ այդ օրը կգա, իսկ մինչ այդ՝ ներքին ու արտաքին ճակատում շատ աշխատանք կա կատարելու։

Հունան Թադևոսյան



Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեում«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԱվելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնինԻրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանըԱլիևը կրկին խոսել է Հայաստանի մասինԿոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ)
Ամենադիտված