«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց Ավելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնին Իրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվել Չպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի


Հայաստանում մոտ 937 երեխա գտնվում է պետական մանկատներում և հատուկ դպրոցներում․ ՅՈՒՆԻՍԵՖ

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցն ընդգծում է, որ շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը տարածաշրջանում  համաշխարհային միջինի կրկնապատիկն է․ երեխաների՝ հաստատություններում մեծանալու՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այս ցավալի ժառանգությանը վերջ դնելուն դեռ երկար ճանապարհ է սպասվում։ Այդ մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։

Գրեթե կես միլիոն երեխա, իսկ ավելի ստույգ՝ 456,000 երեխա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գտնվում է շուրջօրյա խնամքի հաստատություններում, այդ թվում՝ խոշոր հաստատություններում: Սրա մասին է խոսվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հրապարակված նոր զեկույցում:Բարելավված պաշտպանության ուղիներ. այլընտրանքային խնամքի տակ գտնվող երեխաների իրավիճակը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը համաշխարհային միջինի կրկնապատիկն է՝ 100,000 երեխայից 232-ն ապրում է խնամքի հաստատություններում՝  ի համեմատ համաշխարհային՝ 100,000-ից 105 երեխայի դիմաց ցուցանիշի:«Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, մինչև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երեխաների ինստիտուցիոնալացման երկար ու ցավալի ժառանգությանը վերջ դնելը: Չնայած որոշ բարելավում գրանցվել է, առաջընթացը հեռու է հավասար լինելուց: Հաշմանդամություն ունեցող երեխաները հիմնականում անտեսվել են», -նշել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի տնօրեն Ռեջինա դե Դոմինիչիսը:Արևմտյան Եվրոպան շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ամենաբարձր ցուցանիշն ունի՝ 294 երեխա 100,000 երեխայի հաշվով, ինչը համաշխարհային միջինի գրեթե եռապատիկն է: Թեև Արևմտյան Եվրոպայում հաստատությունները հիմնականում փոքր են ու ինտեգրված են համայնքներում, ընտանիքում խնամք կազմակերպելու փոխարեն հաստատությունում այն կազմակերպելու վրա է հիմնական բեռը: Ավելի բարձր ցուցանիշը մասամբ պայմանավորված է վերջին տարիներին Եվրոպայում ապաստան փնտրող, առանց ուղեկցողի և ընտանիքներից բաժանված երեխաների և երիտասարդների թվի աճով:Զեկույցը նաև ընդգծում է որոշ դրական միտումներ։ Օրինակ, 2010 թվականից ի վեր շատ երկրներում գրանցվել է շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների համամասնության նվազում: Տվյալները ցույց են տալիս, որ Բուլղարիայում, Մոլդովայում և Վրաստանում ընտանիքահեն խնամքը դարձել է խնամքի կազմակերպման գերիշխող պաշտոնական այլընտրանքը, քանի որ կառավարություններն առաջնորդվում են ապաինստիտուցիոնալացման քաղաքականությամբ և զգալի ներդրումներ են կատարել հոգուտ ընտանիքահեն խնամքի:Այնուամենայնիվ, փոքր առաջընթաց է գրանցվել հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որոնք շատ ավելի հավանական է, որ հայտնվեն շուրջօրյա խնամքի հաստատություններում, քան հաշմանդամություն չունեցող երեխաները: Տվյալներ ունեցող երկրներում հաշմանդամություն ունեցող երեխաները կազմում են շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների 4-ից 87 տոկոսը: Բացի այդ, տվյալներ ունեցող երկրների ավելի քան կեսում 2015-ից 2021 թվականներին աճել է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնաբաժինը բոլոր տեսակի ֆորմալ խնամքի հաստատություններում:Ընտանիքից բաժանվելու և ինստիտուցիոնալացման բացասական ազդեցությունները երեխաների առողջության, զարգացման և բարեկեցության վրա լավ փաստագրված են: Շուրջօրյա խնամքի խոշոր հաստատություններում ապրող երեխաների մոտ ավելի հաճախ է հուզական անտեսում դիտվում,  նրանց շրջանում գրանցվում են նաև չարաշահումների և շահագործման ավելի բարձր ցուցանիշներ՝ իրենց հետ բերելով հոգեկան առողջության խնդիրներ, հոգեբանական սթրեսներ և տրավմա:Հաստատություններում գտնվող երեխաները կարող են դժվարություններ ունենալ դրական հարաբերություններ ստեղծելիս թե՛ մանկության և թե՛ հասուն տարիքի ընթացքում, ինչի հետևանքով նրանք մեկուսացված և միայնակ են զգում իրենց: Հատկապես փոքր տարիքից շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաները կարող են ճանաչողական, լեզվական և զարգացման այլ խանգարումներ ունենալ, և ավելի հավանական է, որ խնդիրներ ունենան օրենքի հետ՝ այդպիսով պահպանելով ինստիտուցիոնալացման ցիկլերը:Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի և այլընտրանքային խնամքի վերաբերյալ ՄԱԿ-ի ուղեցույցներին համապատասխան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում համակարգված կերպով փակել խոշոր հաստատությունները, որոնք երեխաներին ծառայում են որպես տուն և դպրոց: Սա նշանակում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին կամ առանց ուղեկցության և ընտանիքից բաժանված երեխաներին շուրջօրյա խնամքի հաստատությունների փոխարեն բարձրորակ ընտանիքահեն և համայնքահեն խնամքի տրամադրում:ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում համարժեք ներդրումներ կատարել՝ աջակցելու ռիսկային խմբում գտնվող երեխաների վաղ հայտնաբերմանը և վաղ միջամտությանը, հօգուտ սոցիալական ծառայության պրոֆեսիոնալ աշխատուժի, ընտանիքի աջակցության ծառայությունների՝ կանխելու ընտանիքների անհարկի բաժանումը, ինչպես նաև՝ հօգուտ որակյալ խնամատար խնամքի՝ պաշտպանության կարիք ունեցող երեխաների համար: Կարևոր է ինստիտուցիոնալ խնամքի ռեսուրսների վերաբաշխումը հօգուտ ընտանիքահեն և համայնքահեն խնամքի, ինչպես նաև որակյալ տվյալների ապահովման:ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է կառավարությունների և գործընկերների հետ ողջ տարածաշրջանում` աջակցելու ընտանիքների միասնությանը, ինչպես նաև օգնելու ընտանիքահեն և համայնքահեն խնամքի իրականացմանը: Սա նշանակում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականության և ծրագրերի մշակում և իրականացում, պաշտպանության և ընտանիքի աջակցության ծառայությունների ընդլայնում` կանխելու երեխաների բաժանումը իրենց ընտանիքներից, ընտանիքահեն և համայնքահեն խնամք, ընտանիքի վերամիավորումն ու վերաինտեգրում, ինչպես նաև՝ անվտանգ անցում դեպի անկախ կյանք: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև համագործակցում է կառավարությունների և ազգային վիճակագրական ծառայությունների հետ՝ բարելավելու այլընտրանքային խնամքի տակ գտնվող երեխաների վերաբերյալ տվյալների հասանելիությունը, համեմատելիությունը և որակը:Իրավիճակը Հայաստանում

2020-ից 2023 թվականների ընթացքում ՀՀ կառավարությունը կրկնակնապատկել է խնամատարությանն ուղղված ֆինանսավորումը, իսկ տեղի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ուղղված պաշտպանության ծառայությունների արտապատվիրակման ֆինանսավորումն ավելացել է հնգակի՝ համապետական ծածկույթ ապահովելու նպատակով: Զուգահեռաբար, շարունակական բարեփոխումներ են իրականացվել դեպքերի վարման և շուրջօրյա խնամքին այլընտրանքային ծառայությունների, ինչպես նաև երեխաների և ընտանիքի աջակցության համայնքային ծառայությունների հասանելիության և ծածկույթի բարելավման ուղղությամբ: Արդյունքում, ավելացել է նաև կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորված երեխաների թիվը։Չնայած արձանագրված առաջընթացին, Հայաստանում դեռևս մոտ 937 երեխա գտնվում է պետական (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող) մանկատներում և (Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող) հատուկ դպրոցներում: Շուրջօրյա խնամքի և կրթական հաստատություններում գտնվող երեխաների ճնշող մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող երեխաներն են: Ի լրումն անապահովության և ընտանիքների՝ իրենց երեխաների հիմնական կարիքները բավարարելու անկարողության, ինչպես նաև ընտանիքների խոցելիություն ավելացնող այլ գործոնների պատճառով, հաշմանդամություն ունեցող երեխաների՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում հայտնվելու հիմնական պատճառներից մեկը երեխայի և ընտանիքի աջակցության համայնքային մասնագիտացված ծառայությունների բացակայությունն է կամ դրանց սահմանափակ հասանելիությունը:

Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեում«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԱվելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնինԻրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանըԱլիևը կրկին խոսել է Հայաստանի մասինԿոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ)
Ամենադիտված