Ոստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում․ Բաբայան ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Միանում եմ Բագրատ սրբազանին՝  հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ Ոստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներում «Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Դաղստանում 16-ամյա դպրոցականը դանակով փորձել է հարվածել ոստիկանի կոկորդին (տեսանյութ)


Ալիևի վերջնագիրը

Վերլուծություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Տարեվերջին և ընթացիկ տարվա առաջին օրերին Հայաստանի իշխանության առաջին դեմքերը շարունակ պնդում էին, թե երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Այս պաթոսային լավատեսության միֆը պայթեց վերջին օրերին ու հանրային տրամադրությունները հնարավոր ոչ բարենպաստ զարգացումներին առաջինը սկսեցին նախապատրաստել Երևանում:

Նախ, Հանրային հեռուստատեսությանը հարցազրույց տվեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով բառացիորեն հայտարարեց. «Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի առաջարկներին։ Դրական դինամիկա կա, սակայն կան հարցեր, որոնց շուրջ բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել։ Հունվարի վերջին համաձայնություն կա, որպեսզի դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն»:

Գրեթե նույն միտքը երեկ կրկնեց Հայաստանի ԱԳ նախարարը՝ Հունաստանի իր գործընկերոջ հետ անցկացված համատեղ ասուլիսի ժամանակ: «Ադրբեջանական առաջարկների մեջ, որոշ հոդվածներով, տեքստի որոշ մասերով մենք տեսնում ենք որոշակի հետընթաց, բայց որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ»,- ասել է Միրզոյանը:

«Դրական դինամիկա», «առաջընթաց» արտահայտությունները շաբլոնի տպավորություն են թողնում, որովհետև դրանց տակ փաստացի հենք գոյություն չունի, ավելին՝ ԱԽ քարտուղարի և ԱԳ նախարարի խոսքերի տողակատկից հասկացվում է, որ Բաքուն այդպես էլ չի ստանձնում պարտավորություն՝ կոնկրետ պարամետրերով ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Այն, ինչ խուսափում են ասել մեր իշխանությունները՝ գերադասելով հանրային կարծիքը մանիպուլացնել իրենց արբանյակների միջոցով, բացահայտորեն բարձրաձայնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երեկ Բաքվի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:

«Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում։ Այսինքն՝ դրանից Հայաստանն ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ։ Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների»,-ասել է Ալիևը:

Նիկոլ Փաշինյանի ողջ քաղաքականությունը՝ սկսած 2022-ի ապրիլից, կառուցված էր մի հակաբարոյական, հակաքաղաքական թեզի վրա, թե հնարավոր է Արցախի զոհաբերմամբ հասնել Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, այլ խոսքով՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի չեղարկմանը: Սա էր, այսպես կոչված, «Բրյուսելյան գործընթացի» փիլիսոփայությունը: Սակայն ԵՄ նախագահ Շառլ Միշելի միջնորդության մասին, թերևս, արդեն կարելի է մոռանալ: Մի կողմից, Ալիևին այդ հարթակը պետք էր՝ Արցախի կլանումն իրականացնելու համար, որից հետո նա կորցրեց իր մոտիվացիան ԵՄ միջնորդության հարցում, մյուս կողմից՝ Միշելն առաջիկա ամիսներին հեռանում է պաշտոնից, ամենայն հավանականությամբ՝ իր հետ տանելով իր քեյսի այն հատվածը, որը տեսականորեն ձեռնտու էր Հայաստանի համար:

«Չոր հաշվով» Արցախը հանձնվեց, իսկ «Զանգեզուրի միջանցքի» թեման մնաց օրակարգում՝ շատ ավելի վտանգավոր շեշտադրումներով ու կարգավորվումներով, քան նախատեսված էր Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:

«Խաղաղության պայմանագրում մեզ երաշխավորներ պետք չեն։ Սա կլինի երկու ինքնիշխան պետությունների կողմից ստորագրված պայմանագիր։ Եթե ինչ-որ մեկն ուզում է օգնել, մենք դեմ չենք, բայց այդ օգնությունը չպետք է պարտադրող լինի»,- երեկ ասել է Ալիևը, թերևս, առիթավորվելով այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները դեռ անցյալ տարեվերջին իրենք էին նահանջել միջազգային երաշխավորների ու երաշխիքների, իրենց իսկ սահմանած, «կարմիր գծերից»:

Ավելին, Ալիևը պնդում է, թե «...Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսված է այս ամիս, կլինի մեկ թեմա՝ Ղազախ-Թովուզ հատվածում սահմանի սահմանազատումը»: Ասել է թե՝ քննարկվելու է անկլավների թեման: «Ադրբեջանական գյուղերի հարցը մշտապես օրակարգում է։ Ես այդ հարցը ոտքի վրա քննարկել եմ Նիկոլ Փաշինյանի հետ նաև Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Ալիևը:

Ավելորդ է ասել, որ Ադրբեջանի նախագահը կտրականապես մերժել է զորքերի հայելային հետքաշման առաջարկությունը՝ ձգտելով «օրինականացնել» 2021-22թթ-ին տեղի ունեցած Հայաստանի տարածքների օկուպացիան:

Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասում էր. «Կասկած չունեմ, որ խաղաղության պայմանագիրն ամբողջովին համապատասխանելու է Հայաստանի շահերին։ Չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել, և մենք այն ստորագրենք։ Բանակցությունների սեղանին այն ինչ կա և այն, ինչ Հայաստանն առաջարկում է, ՀՀ համար ստեղծվում է անվտանգության երաշխիքներ»:

Ո՞րն է Հայաստանի շահը, ի՞նչ ասել է անվտանգության երաշխիքներ: Բավական է ստել՝ իշխանության ամենաբարձր մակարդակով:

Ալիևը կետ առ կետ բացահայտել է քննարկվող փաստաթղթի բովանդակությունը, որն, ըստ էության, անվերապահ կապիտուլյացիայի «ճանապարհային քարտեզ» է:

Հայաստանին լավ լուծում չի սպասվում, հրաշքներ չեն լինելու, մենք պետք է կարողանանք ընտրել նվազագույն ռիսկեր պարունակող փաստաթուղթը, այսինքն՝ հարկադրված ենք ընտրություն կատարել վատի և վատթարագույնի միջև: Բայց ամենաանբարենպաստ վիճակից կարող են խույս տալ միայն մի պարագայում՝ երկիրը ֆիասկոյի առաջ կանգնեցրած Փաշինյանը պետք է հեռանա:

Վահրամ Բագրատյան

Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՈստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում․ Բաբայան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Միանում եմ Բագրատ սրբազանին՝  հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետՈստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներում«Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարարԵկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Նախագահ Սերժ Սարգսյանից պետք է ներողություն խնդրեն.Աննա Մկրտչյան Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Դաղստանում 16-ամյա դպրոցականը դանակով փորձել է հարվածել ոստիկանի կոկորդին (տեսանյութ) Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթինԵռաբլուրի եկեղեցու քահանան միացավ Բագրատ Սրբազանին Կիրանցի գյուղացիները այրելու են տները, Հայաստանը կիսելու պատասխանները պետք է տան․ Դանիելյան Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթինՇարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին «ՔՊ» բարձրաստիճան անդամներ ցանկանում են միանալ շարժմանը․ Բագրատ Սրբազան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Տանը մահացած երեխա է հայտնաբերվել․ ՔԿ-ից հայտնում են Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Մարիամ Ալեքսանյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն էՄեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆՈվքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Դաժան ծեծկռտուք մետրոյում. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Սևանի թերակղզուց մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» երթը Ուկրաինայի Զինված ուժերի կամկաձե անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԲիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան Օհանյան Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԲուդապեշտԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանԵրևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկոյի Ինտերպոլի կողմից հետախուզվող 56-ամյա քաղաքացինՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանը ՀՀ-ն զավթելու նոր քայլեր է մշակում. նախագահն իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում․ ԹաթոյանՊայթյnւն-հրդեհ՝ Երևանում Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղում
Ամենադիտված