«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներ Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն Բայրամյան ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան


Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, կիրառված օրենսդրական նորմը հակասում է միջազգային չափանիշներին

Քաղաքականություն

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն»  իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ զեկույցը


2023 թ․ դեկտեմբերի 21-ին հրապարակվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դատավճիռը, որով նա դատապարտվեց 2․5 տարվա ազատության սահմանափակման ՝ զրկվելով հավաքներ կազմակերպելու և հավաքների այլ հանրային միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև բնակության վայրը փոխելու իրավունքներից։ Ա․Չալաբյանը հետապնդվում էր 2022 թ․ ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով ուսանողներին «նյութապես շահագրգռելու» մեղադրանքով։ 

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան, հասարակական կազմակերպությունները դատապարտում են Ա․ Չալաբյանի նկատմամբ իրականացված հետապնդումը և դատավճիռը՝ համարելով, որ այն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով, կրում է խտրական բնույթ և չի համապատասխանում ՀՀ կողմից ստանձնած և միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքների չափանիշներին։ 

Առաջնային խնդիրը կապված է հենց Ա․ Չալաբյանի դեմ կիրառված օրենքի հետ։ Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կապված չէ հարկադրանքի կամ խոչընդոտելու հետ և, ըստ էության, կարող է վերաբերել ցանկացած նյութական աջակցությանը՝ հավաքին մասնակցելու նպատակով կամ դրանից հրաժարվելու համար։

Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմք հանդիսացող օրենսդրական փոփոխությունների փաթեթը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ կարծիք ստանալու նպատակով, որոնք իրենց կարծիքում անդրադարձել են միայն հավաքներին հարկադիր մասնակցության կամ խոչընդոտելու հանցակազմերին՝ բաց թողնելով հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու նոր հանցակազմը։ Նշված նոր հանցակազմին անդրադարձի բացակայությունը կարող է բացատրվել նրանով, որ ԱԺ կողմից ներկայացրած օրենսդրական փաթեթի անգլերեն թարգմանության մեջ առկա են եղել թերություններ, որոնք խեղաթյուրել են հանցակազմի իմաստը։ Միջազգային լավագույն փորձի համաձայն՝ հավաքներին խրախուսվող մասնակցության պրակտիկան չպետք է ենթարկվի իրավական կարգավորման, եթե նման խրախուսումների տրամադրումը չի հակասում նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համաչափ սահմանափակումներ սահմանող օրենքներին։

Հարկ է նշել, որ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը մինչ օրս կիրառվել է միայն ընդդիմադիր գործիչների նկատմամբ և նախընտրական քարոզչության ֆինանսավորման համատեքստից դուրս։ Նույն հոդվածով են հետապնդվում նաև ՀՅԴ անդամներ Արտավազդ Մարգարյանը և Գառնիկ Մանուկյանը։

Եզրակացություն 

- Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը՝  նախընտրական քարոզչության ֆինանսավորման սահմանափակումերի համատեքստից դուրս, հակասում է միջազգային չափանիշներին։ 

-Ա․ Չալաբյանի նկատմամբ հետապնդումը և դատապարտումը, հիմնարար ազատությունից օգտվելու իրավունքի տևական արգելքը նման խնդրահարույց իրավական հիմքով չի համապատասխանում մարդու իրավունքների չափանիշներին՝ ինչպես նրա դեմ կիրառված օրենքի, այնպես էլ հետապնդման ընթացքում վերջինիս կալանավորման և ուղեկցվող այլ իրադարձությունների համատեքստում։ 

ՀՀ դատական իշխանության կախվածությունը գործադիրից համակարգային խնդիր է, որը հաշվի առնելով Ա․ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքները, ուղղակիորեն անդրադարձել է վերջինիս հիմնարար իրավունքների և ազատությունների վրա։ 

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը, չհամապատասխանելով միջազգային չափանիշներին, կիրառվում է խիստ խտրական եղանակով։ Մի դեպքում, ընտրական գործընթացների հետ կապ չունեցող հավաքների համատեքստում, այն կիրառվում է որպես ընդդիմադիր քաղաքական գործիչներին հետապնդելու գործիք։ Մյուս դեպքում այն չի կիրառվում, երբ գործողություններն իրականացվել են իշխող ՔՊ կուսակցության կողմից` ինչպես տեղի ունեցավ 2023 թ․ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում։

Հայաստանի հելսինկյան կոմիտեն և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը  հայտարարում են, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

 

Առաջարկություններ․

-  ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի
236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի գործունեությունը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։

- Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին վերանայել միացյալ հրատապ կարծիքում արտահայտված մոտեցումը և հրապարակել դիրքորոշում ՝ հաշվի առնելով նաև նշված հանցակազմի՝ ՀՀ-ում կիրառաման պրակտիկան։

*ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․

Հայերեն

https://armhels.com/wp-content/uploads/2024/01/Joint_Report_HCA_ACPR_10.01.2024_ARM.pdf  

Անգլերեն 

https://armhels.com/wp-content/uploads/2024/01/Joint_Report_HCA_ACPR_10.01.2024_EN.pdf 

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն 

Էլ, փոստ [email protected]

Հեռ․ +37497265088

Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». ԱլիևՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներԻնչ ընթացք են ունենում Ադրբեջանի զորքերի ներխուժման առիթով հարուցված քրեական գործերը․ Թովմասյանը՝ դատախազինԱյժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն ԲայրամյանՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանԷսօր մեր նշանդրեքն ա. Ռաֆայել Երանոսյանը բացառիկ հայտարարություն է արել. մանրամասներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարիՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը
Ամենադիտված