«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց Ավելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնին Իրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվել Չպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի


Ի՞նչ տհաճ անակնկալներ է պատրաստում 2024-ը. Բաքուն կարող է ոտնձգել հայկական հողերի դեմ. BBC

Վերլուծություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխարհն այնքան էլ լավատեսորեն չի թեւակոխել 2024 թվական։ Ամանորյա կանխատեսումները այս անգամ սովորականից ավելի մռայլ են։ Քչերն են հավատում, որ նոր տարին թեթեւացում կբերի 2023-ից հետո, որը մթագնվել է պատերազմներով Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում, արգելակվել է զարգացումն ամբողջ աշխարհում, ռեկորդային բարձր են մոլորակի ջերմաստիճանները դիտարկումների պատմության ողջ ընթացքում, գրել է BBC-ն։

Հակառակը, փորձագետների եւ ԶԼՄ-ների մեծ մասը գրում է, որ ավելի վատ է լինելու։ Թե մռայլ կանխատեսումներից որոնք կիրականանան՝ կիմանանք մեկ տարի հետո։ Իսկ առայժմ կներկայացնենք 2024-ին մտահոգվելու պատճառների ցուցակը, որոնք կանխատեսումից կանխատեսում են «քոչում»։

Երկրի վրա երջանկության գլխավոր սպառնալիքները

Բացի պատերազմներից եւ կլիմայի փոփոխությունից (մարդկության երկու գլխավոր սպառնալիքները, որոնք ժառանգվել են 2023-ից)՝ վերլուծաբանները եւ ԶԼՄ-ները առանձնացնում են մի նոր խոշոր սպառնալիք։ Այն վերաբերում է առաջին հերթին Արեւմուտքին, բայց հետեւանքները կզգա ամբողջ աշխարհը։

Խոսքն ընտրությունների մասին է։ Դրանք խոստանում են իշխանափոխություն ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում, ինչը հղի է Ուկրաինային աջակցության կրճատմամբ ռուսական ագրեսիային դիմակայելու գործում։

Պոտենցիալ մյուս խնդիրների շարքում փորձագետները նշում են տնտեսական ճգնաժամի խորացումը։ Պատճառներից մեկը կարող է դառնալ գնաճի նոր ծավալումը եւ կյանքի թանկացումը։ Այլ պատճառներից են ԱՄՆ եւ ԵՄ առեւտրային պատերազմը Չինաստանի դեմ եւ խնդիրները հենց Չինաստանում, որը համարվում է համաշխարհային տնտեսության լոկոմոտիվը։

Շատերը հիշատակում են արհեստական բանականությունը մարդկության փրկիչների թե՛ ռիսկերի, թե՛ թեկնածուների շարքում։ 21-րդ դարի նոր գլխավոր տեխնոլոգիան, ինչպես նաեւ դրա կիրառման կարգավորումը առայժմ սաղմնային վիճակում է։ Սակայն դրանցում այնպիսի ծածուկ պոտենցիալ կա դրված, ինչպես առաջընթացի, այնպես էլ կործանման իմաստով, որ ԱԲ-ն աստիճանաբար դառնում է կանխատեսվող ապագայի գլխավոր անհայտը։

Առայժմ գլխավոր սպառնալիքները 2024թ. բոլոր սցենարներում կապված են պատերազմների հետ։

Պատերազմը Եվրոպայում, որը սանձազերծել է Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի դեմ, հեռու է ավարտվելուց, ինչպես եւ ՀԱՄԱՍ-ի եւ Իրանի կողմից աջակցվող այլ խմբավորումների հետ Իսրայելի հակամարտությունը  Մերձավոր Արեւելքում։

Փորձագետները կանխատեսումներում առանձնացնում են երկու գլխավոր վտանգ՝ կապված այդ պատերազմների հետ։

Նախ՝ դրանցից յուրաքանչյուրը վտանգում է ցանկացած պահի վերածվել մասշտաբային տարածաշրջանային կամ անգամ գլոբալ հակամարտության։ Երկրորդ՝ ռազմական ագրեսիայի կարգավորումը միջազգային հարաբերություններում եւ Արեւմուտքի պաշարների սահմանափակությունը դաշնակիցներին օգնելու համար կարող են վստահություն հաղորդել ավտոկրատների ճամբարի նրա ընդդիմախոսներին, ինչը կհանգեցնի նոր պատերազմների։

Ամենամռայլ սցենարները ենթադրում են Ռուսաստանի հետ ԱՄՆ ուղիղ բախում Եվրոպայի կամ Չինաստանի հետ՝ Թայվանի պատճառով։

Պատերազմները

Վերջին տասնամյակներին աշխարհն սկսել է ակտիվորեն պայքարել 1990-ականների եւ 2000-ականների սկզբի հարաբերական հանդարտությունից հետո, նշում են International Crisis Group-ի (ICG) հետազոտողները։

Վատ օրինակը վարակիչ է, գրում են նրանք։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ ամերիկյան պատերազմներն Իրաքում եւ Աֆղանստանում բացել են Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավարների՝ հակամարտությունների ուժային որոշման եւ երկարատեւ պատերազմի ախորժակը։

ICG փորձագետները մտահոգվում են, որ Պուտինից հետո ավտորիտար այլ ղեկավարներ նույնպես կներքաշվեն ռազմական արկածախնդրությունների մեջ՝ արտաքին հովանավորների աջակցությամբ, ինչպիսին է Իրանը, որը տարածաշրջանային հակամարտությունները դիտարկում է որպես պրոքսի-պատերազմ ավելի մեծ թշնամու՝ ամենից հաճախ՝ ԱՄՆ-ի դեմ։

«Վտանգը, որ  ղեկավարները երկրի ներսում այլախոհությունը ճնշելուց կանցնեն հարեւան երկրներ ներխուժման, 2024-ին ավելի մեծ է թվում, քան երբեւէ վերջին տարիներին»,- գրում են նրանք։

Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ վերածվել է ձգձգվող հյուծիչ պատերազմի։ Գլխավոր ռիսկը Կիեւի ռազմական եւ ֆինանսական աջակցության դադարեցումն է։ Տարեվերջին եվրոպական փաթեթը «վետոյի ենթարկեց» Հունգարիան, իսկ ամերիկյան ֆինանսավորումը փակեցին հանրապետականները Կոնգրեսում։ Հունվարին ԵՄ եւ ԱՄՆ իշխանությունները կկրկնեն աջակցությունն ապաշրջափակելու փորձերը, առանց որի Ուկրաինան կմնա մեն-մենակ միջուկային ագրեսոր տերության դիմաց, որը պատրաստ է բոլոր ռեսուրսները դնել հարեւան երկրի նվաճման գործում։ ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմի վերջը նույնպես չի երեւում։ Այն սպառնում է վերաճել տարածաշրջանային հակամատության Մերձավոր Արեւելքում։ ԱՄՆ-ն անվերապահորեն աջակցում է Իսրայելին, իսկ Իրանը՝ նրա մահացու թշնամիներին։ Իսրայելն արդեն ռմբակոծում է թիրախներ Սիրիայում եւ Լիբանանում։ Եմենի հուսիները գնդակոծում են արեւմտյան առեւտրանավերը եւ ռազմանավերը, ինչը հանգեցրել է համաշխարհային առեւտրի խափանումների։

Շարունակվում են նաեւ այլ ռազմական հակամարտություններ՝ Սուդանում, Եմենում, Մյանմայում, Սոմալիում, Սիրիայում, Նիգերիայում։ Փորձագետները զգուշանում են, որ դրանց թիվը 2024թ. կավելանա։

Պայթյունավտանգ իրավիճակներից է, ըստ նրանց, Հայաստանի եւ Ադրբեջանի դիմակայությունը, որտեղ Լեռնային Ղարաբաղում հաղթանակից հետո Բաքուն կարող է փորձել զարգացնել հաջողությունը եւ ոտնձգել հայկական հողերի դեմ, որոնք Ադրբեջանի հիմնական մասն առանձնացնում են նրա էքսկլավից՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունից։

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԱվելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնինԻրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանըԱլիևը կրկին խոսել է Հայաստանի մասինԿոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված