Իրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվել Չպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ)


«Մեր ուշադրության կենտրոնում է լինելու Գարգառի խմելու ջրի հարցը». Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար

Վերլուծություն

Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանը Past.am-ի հետ զրույցում ամփոփում է անցնող տարին: Խմբակցությունն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ համայնքի ավագանու կազմում է: «Ինչպես մեր պետության, այնպես էլ մեր համայնքի համար չեմ կարող ասել, թե մեծ ձեռքբերումների տարի էր: Ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ: Համայնքի նոր ձևավորված ղեկավարությունը դեռ շատ հարցերում չի հասկանում, թե ինչ է տեղական ինքնակառավորումը, ինչ է համայնքային զարգացումը: Այդ մասով անընդհատ ունեցել ենք խնդիրներ, բախումներ: Ցավոք, դրանք մինչ օրս էլ շարունակվում են, բայց համեմատաբար ավելի քիչ են: Մեզ մոտ ստացվել է որոշակիորեն հանգել այն գաղափարին, թե ինչ է համայնքային ու տնտեսական զարգացումը, թե ինչպիսի մոտեցում պետք է ցուցաբերել սոցիալական տարբեր հարցերի, ինչպիսին պետք է լինի փաստաթղթաշրջանառությունը, ինչպես պետք է գումարվեն ավագանու նիստերը, ինչ կարգով անցկացվեն և այլն: Դրան հասել ենք շատ մեծ ջանքերի շնորհիվ, ընդհուպ մինչև դատական գործերի»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ «Ապրելու երկիրն» ավագանիում ընդդիմություն է, չունի իշխանական որևէ լծակ: «Որպես ընդդիմություն փոքրամասնություն ենք կազմում, մեր ձայնն ընդհանուրի մեջ որոշիչ լինել չի կարող: Ունենք 8/7 ձայների հարաբերակցություն, որում 7 ձայն ներկայացնող ուժն ենք, հետևաբար միայն մեր ուժով նախագծեր ընդունել չենք կարող: Մեր գործառույթը եղել է առկա խնդիրների ուսումնասիրությունն ու վերհանումը: Քաղաքացիներն իրենց խնդիրների լուծման ակնկալիքով մեզ են դիմել և մեր միջոցով խնդրի բարձրաձայնման, ավագանու նիստերի ժամանակ քննարկման արդյունքում դրանք լուծվել են: Բայց դեռ կան շատ հարցեր, որոնք իրենց լուծումները չեն ստացել, և հարցեր, որոնք իրենց պատասխանները չեն ստացել»,- հավելում է Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը:

Իսկ ի՞նչ հիմնական խնդիրներ կան, որոնք լինելու են ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ուշադրության կենտրոնում: «Մեր ուշադրության կենտրոնում է լինելու Գարգառ բնակավայրի խմելու ջրի հարցը, այս խնդիրը տարիներ շարունակ կա և առաջնահերթության սկզբունքով պետք է այն լուծել: Մինչև 2021 թ.-ը խոշոր ծրագրեր են կյանքի կոչվել 100, 26 և 3 մլն դրամի սահմաններում, վերակառուցվել է արտաքին ցանցը: Հիմա մնում է ներքին ցանցի հարցը, որը, ցավոք, լուծում չի ստանում: Դրա համար նախատեսված գումարները ծախսվել են բյուջեի այլ նպատակների համար, իրենց հիմնական նպատակին չեն ծառայել: Չնայած որ համայնքային իշխանությունը խոստացել է, որ 2024 թ.-ին այդ հարցը լուծելու է, բայց մեր խմբակցությունը լուրջ ու հիմնավոր մտավախություններ ունի, որ եկող տարի ևս Գարգառի խմելու ջրի հարցը չի լուծվելու: Որոշ թաղամասերի բնակիչներ բառիս բուն իմաստով ճահճաջուր են խմում: Մեր ունեցած վիճակագրության համաձայն, աուտիզմով տառապող երեխաները Գարգառում ավելի շատ են, քան այլ բնակավայրերում, և առհասարակ առողջական այլ խնդիրներ ունեցող երեխաները Գարգառում ավելի շատ են, քան այլ բնակավայրերում: Մտավախություն ունենք, որ դրա պատճառն այս ճահճաջրերն են: Միևնույն ժամանակ Պուշկինոյում սեզոնային ջրի խնդիր կա: Երբ գալիս է ջրերի պակասի, ցամաքի ժամանակը, Պուշկինոյում խմելու ջրի սակավություն է նկատվում: Այնտեղի խմելու ջրի հետ կապված ևս մեկ նախագիծ կա, տեսնենք՝ կյանքի կկոչվի, թե ոչ»,- եզրափակում է Վրույր Այվազյանը:

Լուսինե Առաքելյան

Իրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանըԱլիևը կրկին խոսել է Հայաստանի մասինԿոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը
Ամենադիտված