Քննարկվում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության, բնակարանային ապահովմանը միտված ծրագրեր. Նարեկ Մկրտչյան
Քաղաքականություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տարվել են աշխատանքներ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովելուն ուղղված, որի արդյունքում 1000-ավոր քաղաքացիների՝ տրամադրվել է խորհրդատվություն, տեղավորվել են աշխատանքի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, «Հումանիտար կենտրոնում» կայացած ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նա հայտնել է նաև, որ քննարկվում է զբաղվածության ավելի հստակ թիրախային միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հարցը, որը հնարավորություն կտա ավելի մեծ շրջանակներ ներգրավելու: «Քննարկվում են տարբեր մոդելներ, ծրագրեր, և առաջիկայում առիթ կունենանք դրանց մասին խոսելու: Դրանք կարող են լինել ինչպես կայուն զբաղվածությանը, այնպես էլ բնակարանային ապահովմանը միտված ծրագրեր»,-ասել է նախարարը: