Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները: Այս մասին Mediahub-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ Բաքուն Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկությունների նոր փաթեթ։
Ջեյհուն Բայրամովը ասել էր, որ «խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում»։