Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հյուսիսային Կորեայի վրա․ Yonhap Մանկապարտեզի տնօրենը, դայակը, դաստիարակը հարցաքննվել են․ 4-ամյա երեխայի ողբերգական դեպքի հետքերով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի Կարևոր․ Երևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Լուրջ վիճակ է Հալեպում, մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյшլների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան Գեղարքունիքում «Opel Astra»-ն բախվել է ծառին, վիրավnրներ կան․ Shamshyan ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ին Բաքուն հորդառատ անձրևից հետո նորից հեղեղվել է (տեսանյութ) «Ոտքի կանգնելու կամքը»․ ֆիլմաշար՝ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակ, Ծովինարից՝ 60.2 կգ սիգ


Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru-ն «Ինչու՞ Թուրքիան չի շտապում բացել Հայաստանի հետ սահմանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը «Խաղաղության խաչմերուկ» համաժողովում ասել է, թե «հույս կա, որ մոտ ապագայում կբացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար»։ Նա նաև նշել է, որ «հայ-թուրքական սահմանի բացումը վճռորոշ նշանակություն ունի», և, հավանաբար, «մոտ ապագայում այդ շոշափելի քայլը կիրականացվի»։

Մենք ուշադրություն դարձրինք այդ հատվածի վրա հետևյալ պատճառներով: Սաֆարյանը կրկնել է այն, ինչ նախկինում ասել էր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի լսումների ժամանակ. «Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք կյանքի կոչել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից հետո ձեռք բերված՝ երկրների միջև սահմանի բացման մասին պայմանավորվածությունները»։ Ավելի վաղ, ելույթ ունենալով Երևանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, նա հստակեցրել էր իր դիրքորոշումը, որ «նախկինում էլ է եղել նման ակտիվ երկխոսություն, չնայած այն հանգամանքին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով հաջողություններ չեն գրանցվել»։

Բայց փաստն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ երկրների միջև սահմանի բացման բանակցություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները փաթեթային բնույթ են կրում։ Այդ գործողությունը՝ սահմանի բացումը, պայմանավորված է երկու կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագրի ստորագրմամբ։ Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 1-ին 35 տարվա մեջ առաջին անգամ սահմանը ժամանակավորապես բացվեց, որպեսզի Հայաստանից մարդասիրական օգնությունը հասնի Թուրքիայի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն այդ ժամանակ այցելեց Անկարա, վստահեցրեց, որ կողմերը պայմանավորվել են «արագացնել հարաբերությունները կարգավորելու միջոցառումները»։ Դրանից հետո Հայաստանը վերանորոգել և վերազինել է Մարգարայի անցակետը, և նշվել է, որ սահմանը կարող է բացվել 2023 թվականի ամռանը «զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ պահին»։ Սակայն երկու երկրների սահմանը դեռ փակ է։

Ըստ Փաշինյանի, ստացվում է, որ Թուրքիան, որը որոշել էր մինչ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բացել սահմանը, նահանջել է նախկին պայմանավորվածություններից։ Պաշտոնական մակարդակով Անկարան իր դիրքորոշումը բացատրել է այսպես. «Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանի բացումը, ամբողջությամբ կախված է պաշտոնական Երևանի քայլերից: Տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, համագործակցության լայն հնարավորություններ կան։ Եթե խելամիտ մոտեցում լինի, ապա այդ գործընթացում կոնկրետ առաջընթաց կլինի, ընդհուպ մինչև սահմանի բացումը»։ Բայց տարածաշրջանում ի՞նչ «նոր իրավիճակի» մասին են խոսում Անկարայում: Եթե փակագծերը բացենք, մի՞թե խոսքը Ադրբեջանի համար հաղթական երկրորդ Ղարաբաղյան պատերազմի արդյունքների, նախկինում կորցրած շրջաններն իր վերահսկողության ներքո վերադարձնելու, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված խնդիրների և նույնիսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումների մասին է։

Համենայն դեպս, հենց այդ համատեքստում է կառուցվում Հայաստանի դիվանագիտությունը թուրքական ուղղությամբ, երբ Երևանը հայտարարում է, որ Հայաստանի հետ սահմանը փակ պահելու որևէ պատճառ չկա։ Սակայն Թուրքիայի դիրքորոշումն է փոխվել: Նախկինում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը փաստացի տեղի էին ունենում Ռուսաստանի միջնորդությամբ։ Այժմ Թուրքիայի հետ սահմանները բացելու Հայաստանի ցանկությունը պետք է դիտարկել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ նրա բարդ հարաբերությունների, ինչպես նաև դեպի Արևմուտք շեղվելու համատեքստում։ Ներկա իրավիճակում, կապված հատկապես Մերձավոր Արևելքում Իսրայելի և Համասի պատերազմի հետ, Թուրքիային ձեռնտու չէ հայկական «խաղաքարտը» խաղարկել Ռուսաստանի և Իրանի դեմ։

Հետևաբար, Անկարան Երևանի բոլոր ակնկալիքները շրջում է ոչ թե դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի կառույցներ, այլ «3+3» ձևաչափ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան), ընդ որում՝ առանց որևէ ձևով Արևմուտքի միջամտության։ Հենց այդ ուղու վրա է հնարավոր ստորագրել և՛ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև, և՛ համաձայնագիր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Բայց իրադարձությունների այս զարգացումը նախատեսում է Հայաստանի արտաքին քաղաքականության որոշակի վեկտորների փոփոխություն։

Ի դեպ, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նոյեմբերի 27-ին Բաքու կատարած այցի ժամանակ ասել էր, որ Հայաստանը չի կարողանում պատշաճ գնահատել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հեռանկարները՝ հավելելով, որ «3+2» հարթակը «լավ ձևաչափ է տարածաշրջանում խնդիրների լուծման և խաղաղության հասնելու համար»։ Նման կարծիք է հնչել նաև Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ Ավելին, առաջարկվող նոր աշխարհաքաղաքական մոդելը խոստանում է բաց և տնտեսական համագործակցություն տարածաշրջանի երկրների և համաշխարհային խոշոր խաղացողների, այդ թվում՝ Չինաստանի միջև։ Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է իր անվտանգությունը փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ համագործակցելով»։

Այսինքն, Հայաստանն այժմ չունի որոշումների ընտրության լայն շրջանակ և մղվում է արտաքին քաղաքականության «տարածաշրջանայնացման», այլ ոչ թե «արևմտականացման»։ Եվ այդ ամբողջ ընթացքում Թուրքիայի հետ սահմանը կողպված է մնալու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԷՑ-ը տեղեկացնում էԿառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հյուսիսային Կորեայի վրա․ Yonhap Մանկապարտեզի տնօրենը, դայակը, դաստիարակը հարցաքննվել են․ 4-ամյա երեխայի ողբերգական դեպքի հետքերով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի Կարևոր․ Երևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Լուրջ վիճակ է Հալեպում, մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյшլների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան Գեղարքունիքում «Opel Astra»-ն բախվել է ծառին, վիրավnրներ կան․ Shamshyan ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ին Բաքուն հորդառատ անձրևից հետո նորից հեղեղվել է (տեսանյութ) «Ոտքի կանգնելու կամքը»․ ֆիլմաշար՝ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակ, Ծովինարից՝ 60.2 կգ սիգՎրաստանի ՍԴ-ն հրաժարվել է քննել ընտրությունների արդյունքների չեղարկման հարցը Վոլգոգրադում ջրծաղիկով վարակվելուց հետո 2 երեխա է մաhացել. մանրամասներ Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը․ մանրամասներ Ակադեմիկոս Վաչիկ Նալբանդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կփակցվի Թումանյան փողոցում ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին Սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա. Նաիրի Սարգսյան Սյունիքում բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք, ինչից ճանապարհն ամբողջությամբ փակվել է Մոտ 800 անգամ կամուրջներից ցած նետվելու փորձ կատարած տղամարդն ընկավ. Shamshyan Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ Իռա Հարությունյանի շլացուցիչ տեսքը որդու նշանադրության գերշքեղ խնջույքին. Բացառիկ կադրեր Ի՞նչ հիմքով են ազատվել գործադուլ իրականացրած 18 վարորդները․ Հայկ Կոստանյան ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները շրջայց են կատարել Սրվեղ վանական համալիր և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցի հուշարձաններում Դիմակավորված անձինք ներխուժել են Արմավիրի բանտ․ ինչ են արել քրեական հեղինակությունների դեմ Աղազարյանը մերժեց Փաշինյանին «Քաղպայմանագիրը» Գյումրիում ցայտնոտի մեջ է Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ. Նիկոլ ՓաշինյանԲյուջեն թերակատարվել է. իշխանությանը սոցիալական բունտ է սպառնում Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան Իջևան համայնքին է վերադարձվել շուրջ 3 հա մակերեսով 5 հողամաս ԶՊՄԿ-ն պահպանում է բնապահպանական բոլոր նորմերը և կատարելագործում Ցուցարարները կրկին գրավել են Թբիլիսիի կենտրոնական փողոցը Չինաստանից արևային մարտկոցների գները կբարձրանան. ինչի՞ պատրաստվել 2024 թվականի դեկտեմբերին Մեկ շաբաթում 3774 ճանապարհային խախտում Երևանում. հայտնաբերվել է ոչ սթափ 174 վարորդՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Սաս» սուպերմարկետի մոտ բախվել են «Nissan»-ն ու «Tesla»-ն, վերջինը հայտնվել է կանաչ գազոնում․ Shamshyan Գազամատակարարման վթարային դադարեցում. հասցեներ Խնդրում եմ Աստծուն մեզ տա այնքան ուժ ու միտք, որ կարողանանք պահպանել անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԼարսը հատելուն սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է Կենդանակերպի այս 2 նշանները կհարստանան մինչև տարեվերջ Նրա մասին, թե ինչու Հովիկ Աղազարյանը հեշտությամբ չի դնի մանդատը․ Ավետիք Չալաբյան Մենք մերժում ենք անցյալի մոռացումը, հաշտ չենք դրա հետ․ Մենուա ՍողոմոնյանՊետք է հիշել Փաշինյանի թիմից հեռացվածների պատասխանատվության մասին․ «Հայաքվե»Միրզոյանի ելույթը մեզ ուղղակիորեն վերաբերող ոչնչի մասին էր․ Մենուա ՍողոմոնյանՄիջազգային և տարածաշրջանային նոր շրջադարձերի աղեղը. «Փաստ» «Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ» Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Գործարանային փողոցի թիվ 20 հասցեում տուն է այրվում
Ամենադիտված