Իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր շեշտադրումներ․ Ֆադեև Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Իրանում 4 ամսում արևային էներգիայի արտադրությունը աճել է 71 տոկոսով Վրաստանը և Թուրքիան ողջունում են ՀՀ-ի ու Ադրբեջանի քայլերը, դրանք կնպաստեն մեր ռեգիոնի խաղաղությանը Ավտովթար՝ Երևանում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Toyota»-ն վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրան աշխատակցին Նոր զարգացումներ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով Լարսը փակ է մեծ բեռնատարների համար Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից


Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատավորը դիմում է ծնողներին սպանած ոճրագործին.

-Ամբաստանյա՛լ, ձեր վերջին խոսքը:

-Քաղաքացի՛ դատավոր, ծնողազուրկ տղա եմ, խնդրում եմ՝ մեղմ վերաբերվեք...

Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարեց, թե ինքն ու իր ՔՊ-ն ոչ մի «իզմ» չունեն: Ասել կուզի՝ ոչ մի հայտնի քաղաքական գաղափարաբանության, ուսմունքի կողմնակից չեն կամ այլևայլ ուսմունքների, դրանցից մեկնումեկի կրողները չեն: Ինչպես միշտ, այդ հարցում էլ է նա կեղծել: Իրականում Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ որպես «թիմ» հավաքվածները, ի լրումն ամենի, ունեն մի առանցքային «իզմ», որը քիչ է ասել, թե կրում են իրենց մեջ կամ դրա կողմնակիցն են: Այդ «իզմ»-ն իրենց դավանանքն է, և դա ցինիզմն է: Փաշինյանը սիրում է մեր երկրի տարածքը որոշել... խորհրդային տարիների հանրագիտարաններով: Պետության տարածքն, իհարկե, հանրագիտարանով չեն որոշում, դա ոչ միայն անհեթեթ է, այլև ավելին է, քան պարզապես սխալը: Բայց, եթե նա երկրի տարածքը որոշելիս առաջնորդվում է սովետական հանրագիտարաններով, այսինքն՝ դրանք նրա համար անվիճարկելի են ու հեղինակավոր, ապա հենց հանրագիտարանին էլ «դիմենք»: Ի՞նչ է ցինիզմը՝ փաշինյանականների դավանանքը:

«Ցինիզմը... արտահայտում է արհամարհական վերաբերմունք հասարակական մշակույթի, հոգևոր, բարոյական և այլ արժեքների հանդեպ»: Շարունակե՞նք: Սիրով. «Ցինիկությունն արհամարհական, նիհիլիստական վերաբերմունք է մշակութային, հոգևոր, հատկապես բարոյական, ճանաչված սկզբունքների, մարդու արժանապատվության գաղափարի, ինչպես և պաշտոնական գաղափարախոսության նկատմամբ, արտահայտվում է հանդուգն ծաղրանքի, գռեհիկ շիտակության, անպատկառության ձևով։ Ցինիկությունը բնորոշ է այն մարդկանց, որոնք բոլոր հնարավոր, այդ թվում՝ անբարոյական միջոցներով ձգտում են շահի...»: Ճանաչեցի՞ք: Այնպես է նկարագրած, որ կարծես ինչ-որ մեկը փորձել է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ֆոտո-ռոբոտը անել: Բայց մի քիչ էլ շարունակենք. «Համոզմունքներում և հանրային վարքում ցինիզմը բնորոշ է անձանց, որոնք պատրաստ են դիմել ցանկացած միջոցի՝ իրենց անձնական նպատակներին հասնելու համար»: Այսպես երկար կարելի է «փիլիսոփայել», բայց եկեք տեսությունից սահուն անցնենք նույն Փաշինյանի համառ ու հետևողական ջանքերի հետևանքով դառնաղիագույն դարձած իրականությանը:

Տեսեք, նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը «փայլատակեց»՝ խոսելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մասին: Իբր «նախկինները» զավթել են զինվորական պանթեոնի պարագծում ներառված տարածքներ: Փաշինյանը, հարկավ, դրա արժանի պատասխանն ստացավ, բայց հարցն այս դեպքում փաշինյանական հերթական արտահայտության հերթական հերքման մասին չէ, այլ ցինիզմի: Այն ցինիզմի, որը Փաշինյանն այնքան հաճախակի է դրսևորում, որ իսկապես էլ կարելի է դա նրա դավանանքը կամ «կրեդոն» համարել:

Տեսեք. «Եռաբլուր» զինվորական պանթեոնը ընդարձակած Նիկոլ Փաշինյանը համարձակվում է արտասանել «Եռաբլուր» բառը ու տեղում շանթահար չի լինում: Չի լինում, որովհետև այդ «կարմիր գծերը» նա վաղուց է հատել ու բացարձակապես ոչ մի բարդույթ, ոչ մի այնպիսի բան, որին մարդիկ սովորաբար «խղճի խայթ» են ասում, ոչ մի պատասխանատվության զգացում, ոչ մի բարոյական արգելակ այլևս չունի: Եթե, իհարկե, երբևէ ունեցել է: Իսկ եթե ունեցել էլ է, ապա շատ վաղուց կորցրել է: Նիկոլ Փաշինյանն իր վարած «քաղաքականությամբ» Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմական աղետի: Ավելին, անկարողության կամ որևէ այլ պատճառով, որն այս հրապարակման մեջ արծարծելու ցանկություն չունենք, այդ պատերազմի ընթացքը կառավարեց այնքան սխալ ու անտաղանդ կերպով, որ հայկական ուժերը սարսափելի կորուստներ ունեցան, միլիարդավոր դոլարների զինտեխնիկա ու ռազմամթերք մնաց թշնամուն, հանրագումարում՝ Արցախը՝ բնիկ հայերի բազմահազարամյա բնօրրանը, հայաթափվեց: Ցինիզմի ճչան օրինակ է այն, որ Նիկոլ Փաշինյանը իր՝ «Արցախը Հայաստան է, ու՝ վերջ» հայտարարությամբ, ըստ էության, պատերազմի ազդանշան տվեց Ալիևին ու Էրդողանին: Ապա նույն այդ Նիկոլ Փաշինյանը արդեն ավելի քան 1 տարի անընդհատ հայտարարում է, թե Արցախը ադրբեջանական տարածք է:

Վերադառնալով Փաշինյանի հիմնական «իզմ»-ի թարմ դրսևորումներին՝ արժե ուշադրություն դարձնել ևս երկու բնութագրական հանգամանքի: Նախ՝ պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր «մոռանում» է, որ ինքը վաղուց ՀՀ վարչապետի պաշտոնում է, այլ ոչ թե առիթ-անառիթ ԱԺ ամբիոնի խոսափողի մոտ վազող աղմկոտ ու սկանդալային «ընդդիմադիր պատգամավոր»: Ու ամեն անգամ, երբ նրանից որևէ բանի վերաբերյալ պատասխան են պահանջում, նա, իր մանիպուլ յատիվ գործելակերպին համապատասխան, «խոսքը կտուրն է գցում», թե՝ «նախկինները, նախկինները, նախկինները...»: Այնքան են ասել, որ դա ՔՊ-ի շարքային վկաների շրջանում արդեն դրսևորվում է որպես իրականության ընկալման ակնհայտ խեղում: Այն աստիճան, որ հազարավոր զոհերի պայմաններում շարքային նիկոլականները դա համարում են «ստից բան», բայց պատրաստ են փրփրաբերան անհեթեթագույն «պնդումներ» անել... 25, 30, նույնիսկ 100 տարի առաջ եղած այս կամ այն դեպքի կամ իրադարձության մասին:

Ինչ վերաբերում է այդ շարքայինների պաշտամունքի առարկային՝ Նիկոլ Փաշինյանին, ապա նա, «մոռանալով» իր վարչապետ լինելն ու այդ վարչապետության շրջանում եղած աղաղակող խայտառակությունները, էլի սկսեց պտտել հին ու վաղուց փչացած սկավառակը: Ու խոսում է մեկը, որի պաշտոնավարման շրջանում բանտում հացադուլից քննության տակ գտնվող կալանավոր է մահացել, դատարանի դահլիճում մահացել է փաշինյանական ռեժիմի կողմից նպատակային հետապնդվող հակաիշխանական հանրային գործիչ, կասկածելի ու խորհրդավոր պայմաններում սպանվել կամ մահացել են նախկին ոստիկանապետ, ԱԱԾ նախկին տնօրեն, դեռ մյուսների մասին չենք ասում, որի պաշտոնավարման շրջանում նույնիսկ ֆեյսբուքյան գրառումն է քրեական հետապնդման, նույնիսկ կալանքի պատճառ դառնում:

Սա հենց ցինիզմ է, որ կա: Ու, ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանն այն անձնավորությունն է, որի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել երիտասարդ հղի կնոջը՝ սպանելով թե՛ նրան, թե՛ նրա չծնված երեխային: Ավելին, Նիկոլ Փաշինյանը վրաերթի ենթարկված կնոջը թողել է անօգնական վիճակում, փողոցում ընկած ու արագությամբ հեռացել կամ փախել է դեպքի վայրից: Սա մի այնպիսի վարմունք է, որ ինչ հավատի կամ կրոնի էլ որևէ մեկը լինի, ինչ էլ թոթովի կամ գոռգոռա, դրա համար ոչ մի ներում չկա ու չի լինելու: Մարդիկ կարող են մոռանալ: Աստված կամ, եթե կուզեք՝ կյանքը, երբեք չի ներում: Ի դեպ, ոչ այս կյանքում, ոչ էլ՝ այն: Ի դեպ, ցինիզմին համակերպվելը նույնպես չի ներվում, էլ չասած, որ դրա համար թանկ են վճարում արդեն բոլորը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր շեշտադրումներ․ ՖադեևՀնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ Մեզ ազգային իշխանություն է պետք, որը պետությունը կտանի խաղաղության. Արմեն Մանվելյան Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Իրանում 4 ամսում արևային էներգիայի արտադրությունը աճել է 71 տոկոսով Վրաստանը և Թուրքիան ողջունում են ՀՀ-ի ու Ադրբեջանի քայլերը, դրանք կնպաստեն մեր ռեգիոնի խաղաղությանըԱվտովթար՝ Երևանում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցումՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Toyota»-ն վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրան աշխատակցին Նոր զարգացումներ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով Լարսը փակ է մեծ բեռնատարների համար Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից Հնդկաստանի քայլը` օրինակ նաև Հայաստանի համար Անվտանգության փոխարեն՝ նոր սպառնալիքներ Հայաստանի համար Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով Մեր տան գույքահարկը 30 անգամ բարձրացել է. քաղաքացի Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ» Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՕգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործությունՆազելիների նոր հաջողությունները Ունեցա ևս մեկ կարևոր հանդիպում. Մհեր Ավետիսյան Հայաստանի շրջափակումը միայն խորանալու է. Դավիթ ՍարգսյանԽաղաղություն ու՞մ հետ` ահաբեկիչ Ալիևի՞. Մենուա Սողոմոնյան Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմԿարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունըԹամարա Գլոբայի կանխատեսումը օգոստոսի 13-ի համար. հակիրճ ուղեցույցներ յուրաքանչյուր նշանի համար Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն Բաքվում պահվող գերիների հարազատները հույս ունեն, որ շուտով նրանք կվերադառնան… Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. տղամարդը մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում Խաղաղություն թուրքի կոշիկ լիզելով չեն մուրում, այլ փորձում են հավասարը-հավասարի հետ բանակցել, ինչը քո դեպքում լուսին թռչելու պես մի բան է. Արմեն Հովասափյան Հանկարծամահ եղած զինվորն առողջական խնդիրներ չի ունեցել Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ Իրանը և ԱԷՄԳ պայմանավորվել են շարունակել միջուկային հարցի շուրջ խորհրդակցություններըԼարված իրավիճակ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թուլատրում մուտք գործել Ռուսաստան 53-ամյա տղամարդը նարկոլոգիական հիմնարկից ստացած մեթադոնի լուծույթ է իրացրելՀանրապետության առանձին շրջաններում դիտվել են սաստիկ շոգեր Երկրաշարժ է գրանցվելԱրցախում բռնկված հրդեհները և անշարժ հուշարձանների համար ստեղծված սպառնալիքըԲաքուն ակնկալում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն, եթե ցանկանում են պայմանագիրը վերջնական ստորագրել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված