Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրա Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա Աբրահամյան Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա Սողոմոնյան Սա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան 1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը ԵՄ-ում արևային էներգետիկայի աճը առաջին անգամ տասնամյակի ընթացքում կնվազի


«Չհավատացի, մինչև չտեսա որդուս այրված մարմինը...». պապ ու թոռ հուղարկավորվեցին Ոստանում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչև 2020 թվականը Զաքարյանների ընտանիքն ապրում էր Հադրութում։ Բոլոր ընտանիքների պես իրենք էլ հազիվ ուղղել էին մեջքը, աշխատում էին, տուն վերանորոգում, երեխաներ կրթում։ 

Գայանեն MediaHub-ին պատմում է, որ անգամ 44-օրյա արհավիրքից հետո, երբ ամեն ինչ թողել են Հադրութում, չեն հուսալքվել, ամեն ինչ նորից սկսել են Ստեփանակերտում, բնակարան են վարձել, աշխատանք գտել, քար-քարի վրա դնելով՝ առաջ նայել։ Ամուսինը՝ Մհեր Զաքարյանը ծառայության էր անցել աշխարհազոր ուժերում։ Բլոկադայի հետևանքով ստեղծված իրավիճակն ամուսինները հաղթահարել են մեծ դժվարությամբ։ Բայց, դա դեռ սկիզբն էր։ Գայանեն հիմա երանի է տալիս այդ ծանր օրերին: Ասում է. «Բոլորս ներկա էինք, ընտանիքս ամբողջական էր»։

Սեպտեմբերի 19-ին` նախքան ռազմագործողությունները, Գայանեին զանգել են դպրոցից, ասել, որ երեխան ատամի հետ կապված խնդիր ունի։ Կինը գնացել և որդուն ուղեկցել է ատամնաբուժարան, հետո եկել Ստեփանակերտի բնակշահագործման տնտեսություն, որ որդուն թողնի իր քրոջ մոտ և գործով մտնի անձնագրային բաժանմունք։ 

«Լսվեց առաջին հարվածը Ստեփանակերտի վրա։ Սկսվեց պատերազմը։ Ես երեխայիս հետ մտել էի «ԺԵԿ»-ի ապաստարան, ոչ ոքի հետ կապ հաստատել չէր ստացվում, ամուսինս դիրքերում էր։ Տեսա, որ կրակոցները չեն դադարում, այդ պայթյունների տակ 8-ամյա տղայիս հետ ուզում էի դուրս գալ ու գնալ դպրոց։ Բարեկամուհիս ասաց, որ Արմանը գնացել ու տարել է քրոջը։ Ուրախացա, որ մեծ տղա ունեմ, միայն իր մասին չի մտածել»,- պատմում է նա։

Կրակոցների ինտենսիվությունը նվազելուց հետո ընտանիքն այնուհետև տեղափոխվել է Գայանեի մոր թաղամասի նկուղներից մեկը, քանի որ իրենց վարձակալած բնակարանը Կրկժանում էր, իսկ ադրբեջանական զորքն այդ ուղղությամբ առաջխաղացում ուներ։ Այդ ընթացքում Մհերից որևէ լուր չուներ, անհասանելի էր։ Գայանեն մտածել է ամենավատի մասին, բայց Մհերը հրաշքով վերադարձլ է։

«Երբ տեղահանումը դարձել էր անխուսափելի, մենք էլ բոլորի պես պատրաստվում էինք, ուժասպառ, անտրամադիր։ Մհերի հետ բառ փոխանակել չէր լինում, եղբոր՝ քեռու տղայի դիակը մնացել էր դիրքերում, իսկ մեր դուրս գալը հետաձգվում էր, չնայած, որ վառելիք էլ չունեինք։ Աշխատանքը բաժանեցինք․ Մհերն առավոտյան գնում էր օպերատիվ շտաբ եղբոր դին տեղափոխելու հարցերով, իսկ սկեսրայրս զբաղված էր վառելիք գտնելու գործով։ Ասացին` «Հայկազովում բենզին են բաժանում», առանց իմանալու ո՞վ է կազմակերպում, ո՞վ է պատասխանատուն, սկսեսրայրս որոշեց գնալ, նրան միացավ նաև 14-ամյա տղաս, որ պապիկը մենակ չմնա»,- պատմում է կինը։ 

Ապա քաղաքում լուրեր են տարածվել պայթյունի մասին։ Գայանեն տեղեկացրել է ամուսնուն ու կես ճանապարհը ոտքով, մի մասը՝ մեքենայով հասել են դեպքի վայր։ 

«Արմանս ճարպիկ տղա էր, երբ տարածքում չտեսա նրան, հետո հիվանդանոցներում փնտրեցինք վիրավորների, ավելի ուշ՝ մահացածների մեջ ու չգտանք։ Հույսս ամբողջությամբ կտրվեց, զգացի, որ տղաս ողջ չէ»,- ասում է Գայանեն։

Սեպտեմբերի 27-ին լուր չունենալով ո՛չ Ռաֆիկ պապիկից, ո՛չ Արմանից, ընտանիքը բռնել է գաղթի ճանապարհը։ Խորհուրդ են տվել գնալ ու փնտրել Երևանում։ Հայաստանյան բոլոր բուժհաստատություններում փնտրտուքներին զուգահեռ, նաև ԴՆԹ թեստ են հանձնել, երազելով՝ «գոնե համընկնում չլինի», քանի որ լսել էին վիրավորներ են տեղափոխել Ադրբեջան։ 

«Ամեն մի անցնող օրս անհնար է նկարագրել։ Սպասումը խեղդում էր։ Բայց հոկտեմբերի սկզբին զանգեցին-ասացին՝ «եկեք Հերացի»։ Արմանիս դիակը նույնականացվել էր։ Խելագարի պես ինձ պատեպատ էի տալիս։ Չհավատացի, մինչև իմ ցանկությամբ չտեսա որդուս այրված մարմինը, ու․․․․»։

Մեկ շաբաթ տևած ծանր ապրումներից հետո հաստատվում է նաև Գայանեի սկեսայրի ԴՆԹ-ն։ Հոկտեմբերի 9-ին, պապ ու թոռ, որ այդքան շատ էին կապված միմյանց հետ, Արարատի մարզի Ոստան գյուղում հուղարկավորվեցին միասին։ 

Արմանի նախասիրությունների մասին խոսելիս մայրը չգիտի՝ ինչից սկսի։ 14-ամյա տղան զբաղվում էր կարատեով, զուգահեռ՝ սիրողական ֆուտբոլով էր հետաքրքրված։ Դպրոցում սովորում էր գերազանց, ստեղծագործում էր։ Նրա գրած ձեռագիր բանաստեղծությունները ամենաթանկ հուշն են, որ Գայանեն իր հետ բերել է Արցախից...

Հունան Թադևոսյան




Իշխանությունները լուրջ պատմության մեջ ընկան. արբիտրաժային կոլապս (տեսանյութ) «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներն այցելեցին Մատենադարան «Կարծում էին՝ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր». Թևան Պողոսյան Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրաՀաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBankԿաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և զորահավաքը 3 ամսով երկարաձգելու մասին 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա ԱբրահամյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա ՍողոմոնյանՍա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը ԵՄ-ում արևային էներգետիկայի աճը առաջին անգամ տասնամյակի ընթացքում կնվազի Ուժն է ծնում իրավունք. Մհեր ԱվետիսյանԿամայականության դուռ է բացվում. Թաթոյանը՝ ՀԷՑ–ին առնչվող որոշումը չկատարելու վտանգի մասինՄաստեր-կլաս՝ ստարտափերների համար Հայաստանը չի՞ ընդունել ամերիկյան առաջարկը Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության Հայաստանի որակավորման մրցաշարի գլխավոր հովանավոր Ոչ մի սրբապիղծ չի´ ներխուժի Մայր Աթոռ. Ցոլակ Ակոպյան Թուրքիայում անտառային հրդեհները հասել են հանգստավայրեր, գյուղեր են տարհանվել (տեսանյութ) Ինչպես է փրկարարը Սարատովում պայթյունից հետո փլատակների մեջ հայտնաբերել մաhացած երեխային (տեսանյութ 18+) Փաշինյանը ՔՊ-ականացնում է ՀԷՑ-ը. Արբիտրաժի որոշումը չեն կատարելու Ինչ է կատարվել Հրազդանի կիրճումՀայաստանի պատմության թանգարանում բացվել է «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող միջազգային ցուցադրությունըՄարդատար «Ան-24» ինքնաթիռ էր կործանվել․ կադրեր ողբերգական դեպքի վայրից (տեսանյութ) «Քաղպայմանագրի» կեսը հանգստանում է, կեսը՝ պատրաստվում համագումարի Սյունիքում մահացած՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողը Մովսես Պողոսյանն է` 18 տարեկան Բելառուսը, ամեն դեպքում, պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Խոշոր վթար՝ Պռոշյանում, բախվել են «Toyota», «Nissan» և «Opel», վիրավnրներ կան․ Shamshyan Զանգել-ասել են՝ «բանկում վարկ ունեք, տվյալները փոխանցեք»․ զեղծարարության ի՞նչ եղանակ է տարածված «Չի կարելի դադարել սովորել, երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, շարունակեք ինքնակրթվել»․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան Սյունիքում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ փուլը Գազ չի լինելու հուլիսի 28-ին․ որ հասցեներում Էկոնոմիկայի նախարարը «լավ լուր» է հայտնել «Ազատություն Սամվել Կարապետյանին»՝ միջազգային խաղի ընթացքումԱնձրևները կվերսկսվեն. հնարավոր է նաև կարկուտ Հունիսի 1-ից հուլիսի 24-ը ՌԴ տարածք է մտել 2240 ծիրանով բեռնված բեռնատար․ նախարարԳյումրիում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի՝ Միքայել Սրբազանի կալանավորման պատճառով Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի հուլիսի 25-ին Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տարադրամի փոխարժեքները հուլիսի 25-ին Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի վերջին հայտարարությունից որոշ քոչարյանականներ նեղվել են, երբ Տիգրանը մատնանշում էր որ իրենք ուզում են ձայներ տանել ՀՀԿ դեմ արշավ անելով․ Վահան ԲաբայանԴուրս գանք փողոց, գոնե երեխեքին ապագա թողնենք. քաղաքացիԺամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանում վթարային աշխատանքների պատճառով Ի՞նչ անել, երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված