Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում նոյեմբերին գնանկում է գրանցվել։ Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա պարզաբանել է, որ գնանկման մակարդակը կազմել է 0,5 տոկոս։
«Մեզ համար կարևոր է ապահովել ցածր գներ, որպեսզի Հայաստանում աղքատության մակարդակը նվազի։ Մեզ համար կարևոր է նաև, որ Հայաստանում արտադրված արտադրանքը լինի բարձրորակ ոչ միայն արտաքին շուկաներում մրցունակության տեսանկյունից, այլև մեր բնակչության համար: Մենք վճռական ենք արտադրական չափորոշիչները բարձրացնելու հարցում», - նշել է Քերոբյանը։
Նա տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2020 թվականի 20 մլրդ դրամից այս տարի ավելացել է մինչև 92 մլրդ դրամ, և բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են, ուղղված են արտադրողականության և արտադրանքի որակի բարձրացմանը:
Ինչ վերաբերում է կարտոֆիլի ներմուծմանը, նախարարը վստահեցնում է՝ Հայաստան կարտոֆիլի ներմուծման արտառոց աճ չկա։ «Ներքին շուկայում կատարվել են խոշոր ներդրումներ, ինչն էլ հանգեցրել է գների անկման, որը կապված է ներքին գործընթացների հետ և կապված չէ ներմուծման հետ»,- եզրափակել է Քերոբյանը: