Հայտնաբերվել է քաղցկեղից պաշտպանող ըմպելիք. կարևոր հայտնագործություն
LifeՀարավային Դանիայի համալսարանի գիտնականներն անվանել են ըմպելիք, որի շնորհիվ օրգանիզմը սկսում է ավելի լավ դիմակայել քաղցկեղին։ Փորձի արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։
Այսպիսով, փորձի ընթացքում մասնակիցները գազարի հյութ են խմել, իսկ դրանից մեկ ժամ առաջ և հետո նրանց արյունը վերցվել է անալիզի համար։ Գիտնականները վերահսկել են փոքր հակաբորբոքային տեղեկատվական մոլեկուլների՝ ցիտոկինների մակարդակը հետազոտվողների մոտ: Արյան մեջ այդ մոլեկուլների քանակը վկայում է օրգանիզմում բորբոքային պրոցեսի առկայության մասին։
Արդյունքում՝ գազարի հյութ խմելուց հետո մասնակիցների մոտ արյան մեջ ցիտոկինների կոնցենտրացիան ավելացել է։ Սա նշանակում է, որ իմունային համակարգը արձագանքում է քաղցկեղի բջիջներին ու սկսում պայքարը. հայտնում է Gazeta.ru-ն։
Նախկինում Ռուսաստանի Կենսատեխնոլոգիական համալսարանը ստեղծել է գինու ըմպելիք, որը նպաստում է քաշի կորստի, կատարողականի բարձրացման և սթրեսի դիմադրությանը: Գինու ստեղծման համար օգտագործվել է Eurotium cristatum սունկը։