Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվել Չպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել


Արցախցիները փորձում են պահպանել պետական ինստիտուտները

Վերլուծություն

Արցախի Ազգային ժողովն օրերս փակ նիստ է գումարել, ընդ որում վերջին պահին են խորհրդարանականներին հրավիրել, իսկ նիստի մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն այդպես էլ չեն տարածել։ Տեղեկությունը հայտնվել է նախ ռուսական տելեգրամյան ալիքներում, ապա և հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում։

Փաստացի, Արցախի իշխանությունները փորձել են տեղեկությունը գաղտնի պահել Հայաստանի գործող իշխանություններից, ինչը լիովին հասկանալի և տրամաբանական է, առավել ևս, որ Հայաստանի իշխանությունները նախագահի, Ազգային ժողովի խոսնակի, այլ պաշտոնյաների բերանով հայտարարել են, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանի տարածքում սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը։

Նիկոլ Փաշինյանի վարչախումբն ամեն ինչ անում է Արցախի պետական ինստիտուտները վերջնականապես ցրելու համար։ Մի կողմից այդ կերպ ծառայություն է մատուցում Իլհամ Ալիևին, մյուս կողմից էլ փորձում է հեռացնել իրեն սպառնացող հիմնական վտանգները։ Գործող իշխանություններն ամենայն լրջությամբ կարծում են, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կարող է սպառնալ իրենց իսկ իշխանությանը և բնականաբար Արցախի Ազգային ժողովը ստիպված է նիստերն անցկացնել փակ ռեժիմով՝ առանց այդ մասին տեղեկություններ հաղորդելու։

Ի դեպ այդ նիստը, ըստ տարածված տեղեկությունների, առանձնապես հարթ չի անցել, հատկապես Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» խմբակցությունն առանց որևէ պատճառաբանության ձեռնպահ է քվեարկել հանձնախումբ ստեղծելու որոշմանը։ Այդ հանձնախումբը պետք է աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնի Արցախի և բռնի տեղահանված արցախահայության հարցը։ Թեժ բանավեճերից հետո, ի վերջո հաջողվել է համաձայնության հասնել հանձնախմբի ձևավորման հարցում, ևս երկու պատգամավորներ էլ մանդատ են ստացել և երդվել, ավելի վաղ մանդատից հրաժարված իրենց գործընկերների փոխարեն։

Արցախի իշխանությունները, որոնք գտնվում են Հայաստանում, բնավ մտադիր չեն ընկրկել և շարունակում են պետական ինստիտուտները պահպանելուն ուղղված իրենց ջանքերը՝ հասկանալով, որ հենց դա է Արցախի հարցը միշտ թեժ պահելու հնարավորություններից մեկը։

Անահիտ Կարապետյան

Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Տիգրան Աբրահամյանը` ՆԳՆ մարզային վարչության պետին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Սոնա Ռուբենյանը ներկա է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանըԱլիևը կրկին խոսել է Հայաստանի մասինԿոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց«Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) «Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու»․ Բագրատ Սրբազան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ես հրապարակավ զգուշացրել էի․ ՊուտինՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն»Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչո՞ւ է 27-ամյա երիտասարդը փորձել սպանել նախկին կնոջն ու կնոջ քրոջը․ քույրերը մանրամասներ են պատմում Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները 2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին
Ամենադիտված