Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրա Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա Աբրահամյան Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա Սողոմոնյան Սա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան 1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը ԵՄ-ում արևային էներգետիկայի աճը առաջին անգամ տասնամյակի ընթացքում կնվազի


Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը

Հասարակություն

Հայաստանի պետական կառավարման համակարգում, իրավապահ մարմիններում, դատական իշխանությունում կատարվում են գործընթացներ, որ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե դրանց ներկայացուցիչները գործում են անմեղսունակության կանխավարկածով։ Բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախի մասին խոսելիս իրենց հակահայկականությամբ գերազանցում են ադրբեջանցի գործընկերներին։ Անգամ նրանց ինտելեկտի մակարդակը պետք է որ բավարարի՝ գիտակցելու համար, որ այդ հայտարարությունների պատճառով երբևէ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։

Կառավարության շատ անդամներ կայացնում են այնպիսի հակաօրինական որոշումներ, ներգրավվում են այնպիսի կոռուպցիոն գործարքներում, որոնց համար նույնպես վաղ թե ուշ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։

Դատական իշխանությունը մեծ մասամբ ներգրավված է ակնհայտ հակաօրինական գործընթացում, դատավորների՝ օրենքի հետ աղերս չունեցող վճիռներով անազատության մեջ են գտնվում տասնյակ քաղբանտարկյալներ, և նրանց թիվը սրընթաց աճում է։ Ակնհայտ է, որ այդպիսի վճիռներ կայացնող դատավորները քաջ գիտակցում են, որ երբևէ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։

Խորհրդարանի իշխանական պատգամավորների մի մասը պարբերաբար հանդես է գալիս հակահայկական, հակաարցախյան այնպիսի հայտարարություններով, որոնց համար երբևէ նրանց հետևից գնալու են։ Առնվազն, բայց ոչ միայն իրավապահ մարմիննները։ Այդպիսի հայտարարություններ անողների գոնե մի մասը, գոնե գործարար հատվածը գիտակցում է դա, բայց շարունակում է անել։

Նույն ֆենոմենը գործում է, առանց բացառության, բոլոր ոլորտներում՝ դիվանագետներից մինչև կրթության համակարգ, դատախազությունից մինչև զինված ուժեր։ Այդ ֆենոմենի, իսկ իրականում՝ հակաֆենոմենի հիմքում ընկած է «կարմիր գծեր» հատելու իրողությունը․ ամենատարբեր համակարգերի ներկայացուցիչներն իրենց գործողություններով անցնում են օրենքի ու հանրային բարոյականության սահմաններն այնքան ու այնպես, որ ապագայում ունենալու են լրջագույն խնդիրներ ոչ միայն իրավական, այլ նաև սոցիալական, համակեցության տիրույթներում։

Անմտություն կլինի մտածել, որ այդ մարդիկ, որոնց մեջ կան տասնյակ, հարյուրավոր ուսյալներ, փորձառուներ ու բանիմացներ, այդ գծերը հատում են՝ չգիտակցելով ապագայում դրա հետևանքները։ Հետևաբար՝ խելամիտ չէ մտածել նաև, որ Հայաստանում պետական կառավարման համակարգի, իրավապահ մարմինների, դատական իշխանության հետևողական այլասերումն իներցիոն գործընթաց է, և յուրաքանչյուրը «կարմիր գիծ» է հատում սեփական նախաձեռնությամբ։ Շատ ավելի հավանական է, որ այդ այլասերումը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող հետևողական, մեթոդական, հաշվարկված գործընթաց է։ Իսկ դրա նպատակն այն է, որպեսզի պետական կառավարման համակարգում, իրավապահ մարմիններում, դատական իշխանությունում, բոլոր ոլորտներում լինեն հնարավորինս մեծ թվով պաշտոնյաներ, ովքեր իրենց ոչ միայն ներկա բարեկեցությունը, այլ, որ ավելի կարևոր է՝ ապագա անվտանգությունն ու անձեռնմխելիությունը կապում են միայն ու բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականության հետ։

Այլ կերպ ասած, նա ստեղծում է հանցակիցների մեծ բանակ, ովքեր ամեն ինչի պատրաստ կլինեն՝ իր իսկ իշխանությունը ու այդպիսով՝ իրենց անձնական անվտանգությունը պահպանելու համար։ Սա բոլոր ավտորիտար իշխանությունների գոյության ու երկարակեցության բանաձևերից մեկն է՝ ստեղծել հանցագործների հիերարխիկ բուրգ, որի յուրաքանչյուր մակարդակի անդամներն անհրաժեշտության դեպքում կանեն ամեն ինչ՝ բուրգի գագաթի ու դրանով նաև՝ բուրգի ամբողջականության պահպանության համար։

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանում է «մահ կամ իշխանություն» պայմանական սկզբունքով, որի դեպքում, առանց իր իշխանության, ներկայիս պաշտոնյաները կարող են ունենալ փոխաբերական իմաստով մահվան հեռանկար։ Այս սկզբունքի ողբերգական առանձնահատկությունն այն է, որ մահը, այսպես թե այնպես, անխուսափելի է․ նրա իշխանության պահպանման յուրաքանչյուր օրն ավելի է մոտեցնում պետության մահը, որը ոչ իրեն, ոչ էլ սեփական ճակատագրով մտահոգված պաշտոնյաներին, բնականաբար, չի հուզում։

Հարություն Ավետիսյան

Լրագրողների հերթական այցը Արծվանիկի պոչամբարԵթե նույն համառությամբ նվիրվեին միմյանց օգնելուն ու երկիրը զարգացնելուն, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ բարձրունքների կհասցնեին Հայաստանն ու հային. Մհեր Ավետիսյան Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ» «Այս ամենը ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է». «Փաստ» Թիրախում ոչ թե անձերը, այլ հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Արկածախնդրական քմահաճույքները՝ ծանրագույն հարված Հայաստանի տնտեսությանը և ներդրումային միջավայրին. «Փաստ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Հակակոռոպցիոն կոմիտեն ու դատախազությունը որոշել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնել. «Փաստ» ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ» Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ» Քաղաքացին` «ՀայաՔվեի»` Արմավիրի գրասենյակի բացմանը Նիկոլի մեղքո´վ է հանձնվել և հայաթափվել Արցախը. Հրայր Կամենդատյան Իշխանությունները լուրջ պատմության մեջ ընկան. արբիտրաժային կոլապս (տեսանյութ) «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներն այցելեցին Մատենադարան «Կարծում էին՝ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր». Թևան Պողոսյան Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրաՀաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBankԿաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և զորահավաքը 3 ամսով երկարաձգելու մասին 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա ԱբրահամյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա ՍողոմոնյանՍա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը ԵՄ-ում արևային էներգետիկայի աճը առաջին անգամ տասնամյակի ընթացքում կնվազի Ուժն է ծնում իրավունք. Մհեր ԱվետիսյանԿամայականության դուռ է բացվում. Թաթոյանը՝ ՀԷՑ–ին առնչվող որոշումը չկատարելու վտանգի մասինՄաստեր-կլաս՝ ստարտափերների համար Հայաստանը չի՞ ընդունել ամերիկյան առաջարկը Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության Հայաստանի որակավորման մրցաշարի գլխավոր հովանավոր Ոչ մի սրբապիղծ չի´ ներխուժի Մայր Աթոռ. Ցոլակ Ակոպյան Թուրքիայում անտառային հրդեհները հասել են հանգստավայրեր, գյուղեր են տարհանվել (տեսանյութ) Ինչպես է փրկարարը Սարատովում պայթյունից հետո փլատակների մեջ հայտնաբերել մաhացած երեխային (տեսանյութ 18+) Փաշինյանը ՔՊ-ականացնում է ՀԷՑ-ը. Արբիտրաժի որոշումը չեն կատարելու Ինչ է կատարվել Հրազդանի կիրճումՀայաստանի պատմության թանգարանում բացվել է «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող միջազգային ցուցադրությունըՄարդատար «Ան-24» ինքնաթիռ էր կործանվել․ կադրեր ողբերգական դեպքի վայրից (տեսանյութ) «Քաղպայմանագրի» կեսը հանգստանում է, կեսը՝ պատրաստվում համագումարի Սյունիքում մահացած՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողը Մովսես Պողոսյանն է` 18 տարեկան Բելառուսը, ամեն դեպքում, պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Խոշոր վթար՝ Պռոշյանում, բախվել են «Toyota», «Nissan» և «Opel», վիրավnրներ կան․ Shamshyan Զանգել-ասել են՝ «բանկում վարկ ունեք, տվյալները փոխանցեք»․ զեղծարարության ի՞նչ եղանակ է տարածված «Չի կարելի դադարել սովորել, երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, շարունակեք ինքնակրթվել»․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան Սյունիքում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ փուլը Գազ չի լինելու հուլիսի 28-ին․ որ հասցեներում Էկոնոմիկայի նախարարը «լավ լուր» է հայտնել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված