Մեսսին արձագանքել է Ժոտայի ողբերգական մահվանը Հանրապետությունը ցնցած ողբերգական ավտովթարից ժամեր առաջ 20-ամյա զինվորը ինքն է եկել տուն և 2 ժամ անց գնումներ կատարելու նպատակով դուրս է եկել տնից, որտեղ էլ հանդիպել է 17-ամյա ընկերներին․ կեսգիշերին մոտ ծնողները իմացել են ցավալի ու դաժան լուրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 2 զինծառայող տեղափովել է հիվանդանոց․ ինչ է կատարվել Սամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի․ Կարեն Կարապետյան Սահմանադրության փոփոխություն. «մեր ձևո՞վ», թե՞ օտարի թելադրանքով. Վահե Հովհաննիսյան Կրծքի մեծացման վիրահատության ժամանակ 47-ամյա կինը դուրս չի եկել անզգայացnւմից ու մաhացել է վիրաhատական ​​սեղանին․ ՌԴ Թուրքիայում հրդեհները շարունակվում են տարածվել ԱՄՆ անկախության տոնի առթիվ դեսպանությունն այսօր փակ է Մինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ են հայտնի Ե՞րբ կնշվի Վարդավառը


Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է․ Արման Թաթոյան

Blog

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ քաղաքացիների կողմից անմիջականորեն ընտրված ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն և համայնքի ղեկավարի պաշտոնին ապօրինի տիրանալու միջոցով։
 
Սա ակնհայտ ոտնձգություն էր իր համայնքում իշխանություն ձևավորած ժողովրդի քաղաքական իրավունքների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ։ Այն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է՝ որպես ժողովրդավարության էական հիմք և կազմում է սահմանադրական կարգի անբաժան մասը։
 
Սահմանադրական կարգի և քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը տեղի ունեցավ Հայաստանում կառավարում իրականացնող կենտրոնական քաղաքական իշխանության անմիջական միջմատությամբ և ուղղորդմամբ։
 
Նախ, սկզբից մինչև վերջ Ալավերդի համայնքապետարանի շենքում, ավագանու աշխատանքներին մասնակցում էր, այդ թվում՝ նիստի և քվեարկության անցակացման վայրում, Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր (օրենքի դրույթի ի չարը գործադրմամբ)՝ թույլ տալով իր լիազորություններից չբխող արարքներ։
 
Նա իր հանցավոր պահվածքով բացահայտ ցույց էր տալիս, որ կենտրոնական իշխանության ներկայացուցիչ է և վայելում է ոստիկանների հովանավորչությունը։
 
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորն արհամարհական վերաբերմունքով անընդհատ ցուցադրում էր իր այդ առավելությունը (իրականում՝ թվացյալ) քվեարկության վայրում ներկա Ալավերդի համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և հանրության նկատմամբ՝ «մատ թափ տալով», պարբերաբար օգտագործելով արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, այդ թվում՝ հայհոյանքներ։
 
Դրանից բացի, ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի այդպիսի վարքագիծը հաստատվում է նաև նիստի ավարտից հետո համայնքապետերանի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ինչպես նաև ոստիկանների և ՔՊ-ական ավագանու անդամների հետ անձնական ջերմ հարաբերությունների բացահայտ ցուցադրումով։ Ավելին, նա ներկա է եղել ինչպես նիստից առաջ, այնպես էլ նիստի ու քվեարկության ամբողջ ընթացքում, որով ոտնահարվել է քվեարկության գաղտնիության օրենքով սահմանված պահանջը։
 
Խիստ դատավարտելի է, որ համայնքապետարանի շենք էին բերվել ոստիկաններ ընդդեմ այն քաղաքացիների, ովքեր իրենց անմիջական քվեով Ալավերդիում ձևավորել են իշխանություն և իրենց սահմանադրական իրավունքներն իրացնելով՝ հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ։
 
Ակնհայտ էր նաև, որ ոստիկանները գործում էին կենտրոնական քաղաքական իշխանության «հրավերով»։ Այս մասին էր վկայում այն, թե ինչպես էին նրանք հովանավորում ԱԺ նշված պատգամավորի՝ օրենքը կոպիտ խախտող արարքները։ Նրանք, օրինակ, քաշքշում էին, անհանդուրժող ու կոպիտ էին ավագանու այն անդամների նկատմամբ, որոնք քաղաքական իշխանության մաս չեն կազմում։
 
Անգամ նիստի ավարտից հետո ոստիկաններն այնքան էին տարված քաղաքական իշխանության մաս կազմող ավագանու անդամների մասին «հոգ տանելով», որ նույնիսկ խոչընդոտում էին լրագրողների մասնագիտական աշխատանքը՝ թույլ չտալով հարցերով «անհանգստացնել» ավագանու անդամներին ու պատգամավորին։
 
Այդ ամենը ոստիկաններն անում էին տեղում անվտանգություն ապահովելու պատրվակով, բայց իրականում զբաղված էին կենտրոնական քաղաքական իշխանության ապօրինի արարքների բացահայտ հովանավորչությամբ։
 
Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով հրավիրված նիստին մասնակցելու և նիստը վարելու իրավունք ունի այդ պահին համայնքի գործող ղեկավարը, ինչպես նաև ավագանու անդամները։ Սրանք օրենքով երաշխավորված քաղաքական իրավունքներ են, որոնք սահմանափակելու իրավասություն ոստիկանները չունեն, առավել ևս, երբ դա տեղի է ունենում քաղաքական իշխանության հրահանգով։
 
Այս ամենը վկայում է կենտրոնական քաղաքական իշխանության կողմից տեղական ինքնակառավարման ինքնուրույնության ոտնահարման, ինչպես նաև այդ համակարգի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու մասին։
 

Մեսսին արձագանքել է Ժոտայի ողբերգական մահվանըՀանրապետությունը ցնցած ողբերգական ավտովթարից ժամեր առաջ 20-ամյա զինվորը ինքն է եկել տուն և 2 ժամ անց գնումներ կատարելու նպատակով դուրս է եկել տնից, որտեղ էլ հանդիպել է 17-ամյա ընկերներին․ կեսգիշերին մոտ ծնողները իմացել են ցավալի ու դաժան լուրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ2 զինծառայող տեղափովել է հիվանդանոց․ ինչ է կատարվելՍամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի․ Կարեն Կարապետյան Սահմանադրության փոփոխություն. «մեր ձևո՞վ», թե՞ օտարի թելադրանքով. Վահե ՀովհաննիսյանԿրծքի մեծացման վիրահատության ժամանակ 47-ամյա կինը դուրս չի եկել անզգայացnւմից ու մաhացել է վիրաhատական ​​սեղանին․ ՌԴ Թուրքիայում հրդեհները շարունակվում են տարածվել ԱՄՆ անկախության տոնի առթիվ դեսպանությունն այսօր փակ էՄինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ են հայտնի Ե՞րբ կնշվի Վարդավառը Ամո´թ Վեհարանը գրոհած ոստիկաններին. քաղաքացի Աննորմալ կլիներ, որ եկեղեցին այս իրավիճակում ձայն չհաներ. Հովհաննես Իշխանյան Երևանում հերթական անգամ ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ասելիք ունես` հրավիրի՜, ասա՜, Սամվել Կարապետյանին ինչու՞ ես ձերբակալում. ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԽաղաղությունը վախի բացակայությունն է. Ապրելու ենք խաղաղ՝ առանց վախերի1990-ականները վերադարձել են. սեփականություն են զավթում. Հրայր ԿամենդատյանՀայաստանին խաղաղություն է պետք, և Հայաստանը խոսում է խաղաղությունից, իսկ Ադրբեջանին պատերազմ է պետք. Մհեր ԱվետիսյանՊուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ Հայ ուսանող է սպանվել Վաշինգտոնում․ հայտնի է պատճառը Իրանում անիմաստ են համարում բանակցությունները Եվրոպայի հետ«Ամուսինը հղի կնոջն ու երեխային պատուհանից հանել է, մյուսներին չի հասցրել»․ ականատեսներ Հայտնի է դարձել վթարի պատճառը, որի հետևանքով կյանքից հեռացել է ֆուտբոլիստ Դիոգու ԺոտանՀրդեհները հասել են Անթալիա ԶՊՄԿ-ն այս շաբաթ պետբյուջե է վճարել 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին. վարչապետ Նիկոլի իշխանության գլխավոր շահառուն Անկարան ու Բաքուն են. Մենուա Սողոմոնյան Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն ՄանվելյանՍյունիքում իրանցի վարորդը կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է Փաշինյանի թուրքական այցի «արդյունքները». երեքով՝ ընդդեմ Ռուսաստանի «Քաղպայմանագրում» ներկլանային պայքարը սրվում է Հայաստանի գրողների միությունը հայտարարել է «Հանուն հայի հարատևման» գրական մրցանակաբաշխության մասինԹուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով Վահե Մելիքսեթյան Հիմնադրամը Կմասնակցի Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025-ինՓաշինյանը շտապում է Սամվել Կարապետյանի դեմ իր գործողություններում ՔՊ-ն կեղծ հայտարարություններով փորձում է խաբել միջազգային հանրությանը Սաուդյան Արաբիայում մշակվել է սառեցնող ծածկույթ արևային մոդուլները գերտաքացումից պաշտպանելու համար Զինծառայողներին տրվող արձակուրդի օրերը կավելանան Տանտերը պատուհանից հանել է կնոջն ու 2–ամյա երեխային, մյուսներին չի հասցրել հանել. մանրամասներ պայթյուն–հրդեհիցԽոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունըԵրևան մեկնող ինքնաթիռը շտապ վերադարձել է Վնուկովո օդանավակայան Ում կպավ Աղազարյանի նետած շիշը Բանակցություններ Դուբայու՞մ. խաղաղությո՞ւն, թե՞ հերթական խաբկանք. Արտակ ԶաքարյանԱԺ–ում իրավիճակը լարվեց Հովիկ Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ի ուղղությամբ. Արշակյանը նրան դուրս հրավիրեցԱրսեն Լևոնյանը եղբոր հարսանիքից բացառիկ կադրեր է հրապարակել. ում հետ է նա և ինչ տեսքով. մանրամասներ Փրփուրներից կախվելու արվեստը կամ ինչո՞ւ չեն լռում իլյուզիոնիստները․ Աննա ՄկրտչյանԺողովրդավարություն խոստացավ, բայց բռնապետություն բերեց․ Մենուա ՍողոմոնյանԱնվճար թվային քարտեր Ամիօ բանկից՝ 4 արժույթով Մահացածները 2 կին են և նորածին երեխա․ նոր մանրամասներ՝ Հաղթանակ թաղամասի հրդեհից Այս իշխանությունը պիտի հեռանա, և պիտի գան նոր ուժեր. քաղաքացիներ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված