«Վերջապես». Լուսինե Թովմասյանը դիմավորել է սկեսրայրին (լուսանկար) Ինչ իրավիճակ է Գեղարքունիքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ժամանեցին Ֆրանսիա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ error. ԱԳՆ-ն դեռ չի լուծել խնդիրը, իսկ գուցե չի՞ ուզում Հետախուզվում էին վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով Արմեն Գրիգորյանը հաստատեց՝ ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ ռուս զինծառայողները խոչընդոտել են Եվրոպայի առաջնություններում մեդալներ ունեցել եմ, բայց այս չեմպիոնությունը սպասված էր․ Վարազդատ Լալայան Մրցույթ է հայտարարվել Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող Նիկոլաս Հրաշագործ եկեղեցու վերականգնման համար Ստացել ենք Ադրբեջանի խաղաղության պայմանագրի տարբերակը․ Արմեն Գրիգորյան


«Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարյուր հազարից ավելի արցախցի մեր հայրենակիցներ բռնեցին բռնի տեղահանման ճանապարհն ու, թողնելով իրենց տունը, հայրենի հողը, եկան և փորձեցին բնակություն գտնել մայր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում։ Նրանց թվում է նաև Մարտակերտի շրջանից Երևան տեղափոխված Սարգսյանների ընտանիքը։ Պատերազմի պատճառած կորուստների, հայրենի բնակավայրը թողնելու և այլ հարցերի մասին զրուցել ենք ընտանիքի կրտսեր դստեր՝ Ալյոնայի հետ։ «Սեպտեմբերի 19-ին համալսարան էի գնում։ Քույրս պնդում էր, որ տանը մնամ, հարևաններից էր լսել, որ իրավիճակը լարված է։ Ես էլ կես կատակ-կես լուրջ պատասխանեցի, թե միշտ էլ լարված է, էլի, և տնից դուրս եկա։ Համալսարանի աստիճանների մոտ էի, երբ լսվեցին առաջին կրակոցները։ Բոլորն իրար խառնվեցին և սկսեցին այս ու այն կողմ վազել»,- հիշում է Ալյոնան։

Եթե բռնի տեղահանությունը չլիներ, նա կավարտեր Արցախի պետհամալսարանը. 4-րդ կուրսում է սովորում, մասնագիտությամբ ֆիզիկոս է։ Արցախցիների համար բարդությունները ծագել են դեռ շրջափակման մեջ լինելու ժամանակներից։ Աղջկա խոսքերով, շատ են եղել ծանր ու դժվար օրերը, սակայն երբեք հանձնվելու մասին չեն մտածել, «ինչո՞ւ այսպես եղավ» հարցի պատասխանը մինչ օրս էլ չեն կարողանում ստանալ։ Ալյոնան Արցախի բուհում ուներ գերազանց առաջադիմություն, անվճար էր սովորում, կուրսի ավագն էր։ Ուսումը կիսատ թողնել չէր կարող։ Երևան գալուն պես դիմել է Երևանի պետական համալսարան, սակայն իմանալով, որ պետությունը չի փոխհատուցելու արցախցի ուսանողների վարձը, գործերը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան է տեղափոխել։

«Ի սկզբանե մայր բուհ էի դիմել, սակայն լսեցինք, որ ուսման վարձի փոխհատուցում չի լինելու՝ ի տարբերություն մանկավարժական համալսարանի։ ՀՊՄՀ ընդունվելու համար 10 տարբերություն քննություն եմ հանձնել, հիմա ամբողջովին ներգրավված եմ դասապրոցեսի մեջ՝ պրակտիկաներ, քննություներ, մի խոսքով՝ ուսանողին բնորոշ կյանք»,-պատմում է Ալյոնան։

 Թե ինչ է թողել Արցախում, այդ մասին առանց հուզմունքի աղջիկը խոսել չի կարողանում. «Այն, որ Արցախի բնությունն անհամեմատելի է, դրա մասին խոսք լինել չի կարող։ Ես բնությունս ու հորս ձեռքերով սարքած տունն եմ թողել այնտեղ, հորս շիրիմն եմ թողել այնտեղ»։ Ինչպես Ալյոնան է նշում, տունը կառուցելու ժամանակ հայրը յուրաքանչյուր մանրուքին շատ ուշադիր է եղել և ամեն քարի մեջ ասես կյանք ու հոգի է դրել. «Մինչև այսօր հիշում եմ՝ ինչ ոգևորությամբ էինք տունը կառուցում, ճիշտ է՝ մեզ օգնող շինարարներ էլ կային, բայց հայրս նրանցից շատ էր աշխատում. ամեն բան իր ձեռքի տակով պիտի անցներ։ Այդ օրերը ու տունս եմ կարոտում»:

Ալյոնան մասնագիտությամբ նաև ֆոտոլուսանկարիչ և հրուշակագործ է։ Երկու տարբեր մասնագիտությունների մեջ էլ փորձում է յուրովի դրսևորվել։ Ինչպես ինքն է նշում, եթե լուսանկարչությամբ առաջ չգնա, վստահ է, որ իր անունը շատ կլսեն՝ որպես լավագույն հրուշակագործի։ Ինչպես ինքն է ասում, նպատակ է ունեցել Արցախում մի համով կետ բացել, որտեղից մարդիկ կարող էին ձեռք բերել իր պատրաստած քաղցրավենիքը։ Նպատակներից մեկն է՝ այդ ամենն իրագործել Երևանում։Հուզմունքով է նշում, որ դեռ այդ հնարավորությունը չկա. «Մեր օրերում, որպես այդպիսին, լուսանկարիչները շատ-շատ են։ Դժվար է քո տեղը գտնել և այդպես առաջ գնալ։ Մեծ լսարան ունեցող մարդկանց եմ դիմում, որպեսզի էջս գովազդեն, հավանության դեպքում էլ հենց իմ ծառայություններից օգտվեն մարդիկ։ Ինչ վերաբերում է հրուշակագործությանը, այս ոլորտում ես ինքնուս եմ, չնայած հասցրել էի արդեն բավական հաճախորդներ ունենալ։

Մինչև օրս էլ Արցախից շատերն ասում են, որ համով ձեռք ունեմ, և այդ աշխատանքս Երևանում պիտի շարունակեմ։ Նպատակներիս մեջ է՝ փոքր քայլերով նորից սկսել այդ աշխատանքը»։ Խոսեցինք նաև Հայաստանում առաջ եկած խնդիրների և մարդկանց վերաբերմունքի մասին։ Ալյոնայի խոսքով, ինչպես ամենուր, Հայաստանում էլ, բնականաբար, մարդիկ տարբեր են և, ըստ այդմ, տարբեր վերաբերմունք են ցուցաբերում արցախահայության նկատմամբ։ Նա նշում է, որ շատ են թե՛ օգնության ձեռքերը, թե՛ անտարբեր հայացքները։ «Նկատել եմ, որ շատ են տարանջատում հայաստանցիներին և արցախցիներին։ Ես կարծում եմ, որ սխալ է այդ մոտեցումը, չէ՞ որ բոլորս էլ հայ ենք։ Ճիշտ է, Արցախը հիմա ժամանակավորապես հայաթափված է, բայց Հայաստանն էլ մեր մայր Հայրենիքն է։ Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ, դրա համար կռվել է պետք։ Ադրբեջանը մեզ նման ուղղակի ստորագրությամբ մեր հայրենիքը չի վերադարձնի, Արցախի համար պայքարել է պետք»,-ասում է Ալյոնան:

ՍՅՈՒԶԻ ԴԱՎԹՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների եկամուտների հարկումը իշխանությունների հերթական խայտառակ քայլերից է․ Մեսրոպ ԱռաքելյանԺողովրդին դարձրել են փող քերելու մատերիալ, որ հանկարծ իրենց պարգևավճարները չպակասեն․ Դավիթ ՄանուկյանԱմերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն ԶաքարյանՍտացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումից«Վերջապես». Լուսինե Թովմասյանը դիմավորել է սկեսրայրին (լուսանկար) Ինչ իրավիճակ է Գեղարքունիքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ժամանեցին Ֆրանսիա Մոլորվելով կոռուպցիայի լաբիրինթոսում։ Հանրության ընկալումն է հավաստի, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի մասին զեկույցի հեղինակներիԼեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ error. ԱԳՆ-ն դեռ չի լուծել խնդիրը, իսկ գուցե չի՞ ուզում Հետախուզվում էին վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով Արմեն Գրիգորյանը հաստատեց՝ ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ ռուս զինծառայողները խոչընդոտել են Եվրոպայի առաջնություններում մեդալներ ունեցել եմ, բայց այս չեմպիոնությունը սպասված էր․ Վարազդատ ԼալայանՄրցույթ է հայտարարվել Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող Նիկոլաս Հրաշագործ եկեղեցու վերականգնման համարՍտացել ենք Ադրբեջանի խաղաղության պայմանագրի տարբերակը․ Արմեն Գրիգորյան Opel-ը բախվել է եզրաքարին,ապա՝ բեռնատար Howo-ին, հետո՝ մխրճվել մեկ այլ բեռնատարի մեջ. զոհ ու վիրավորներ կան Հայաստանի խնդրանքով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործն ազատ է արձակվել Խոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհՁերբակալված ադրբեջանցին ազատ է արձակվել. ադրբեջանական ԶԼՄ Միսաք Մանուշյանի աճյունը, որն այսօր կվերահուղարկավորվի Առաջին անգամ արևի էներգիան տիեզերքից փոխանցվել է Երկիր Ադրբեջանցիների քանի՞ տոկոսն է կողմ ՀՀ-ի հետ խաղաղությանը․ հարցումԿաշվե տաբատ, արևային ակնոցներ. Աննա Հակոբյանը՝ շքեղ կերպարումԼարված իրավիճակ․ «Պարոն փռչոտ վարչապե՛տ,կարա՞ս ասես՝ոնց 480 հազար տամ».Գեղարքունիքի բնակիչը՝ Նիկոլին Ում ճակատագրին կարժանանա Նիկոլ Փաշինյանը «Պարոն փռչոտ վարչապետը կարա՞ ասի ոնց 480 հազար տամ, եթե տունս ալյուր էլ չունեմ». Գեղարքունիքի բնակիչ Մեր օրերում առավել քան կարևոր է սեփական լեզուն կիրառելը, անաղարտ պահելը․ Նաիրի Սարգսյան Գագիկ Մելքոնյանը հիվանդանոցում է Ադրբեջանցի դահիճը․ ՀՀ ՔՕ ո՞ր հոդվածներով է մեղադրվում ԶեյնալինՄամա, մեռնում եմ, փրկեք ինձ․ 14-ամյա աղջիկը հրետակոծության ժամանակ հիվանդություն է ձեռք բերել Փաշինյանին շոու է պետք՝ սեփական կուսակիցների հաշվին Մգեցված ապակիներով մեքենայի վարորդը շահել է դատը․ օրենքում առկա բացի պատճառով քաղաքացիներին չեն կարող տուգանել. «Ժողովուրդ» Հայաստանի խնդրանքով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել Մեծ Բրիտանիան հիմնավոր տեղավորվում է Հարավային Կովկասում Կարևոր նորություն կենսաթոշակառուների համար Փաշինյանը ոչ մի ուղերձ չի հղել Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ Ինչ է հայտնում ՊՆ նախարարությունըՍտացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումից Համացանցում տարածվել են ադրբեջանցի ռազմական հանցագործի ձերբակալության կադրերը Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում փետրվարի 21-ին «Ապրելու» բարեգործական հիմնադրամը այսօր դարձավ 2 տարեկան. Արաքսյա Գրիգորյան Փակել են Մարտունի- Գավառ ճանապարհը Ադրբեջանցի մարդասպանին կուղարկե՞ն ՀՀ, թե՞ տուն. ո՞ր ճանապարհը կընտրի ՌԴ-ն (լուսանկար) Փաշինյանը տիկնոջ հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձերբակալված ադրբեջանցին օգնություն է խնդրում հայրենակիցներիցՄեծամորի քաղաքապետը Maybach-ով բախվել է բնակչի տան պարսպին ու երկաթյա դարպասին․ վիրավոր կա Արտակարգ դեպք՝ ԵրևանումՓաշինյանը շուտով հեռանալու է, իսկ երկրում իշխանության են գալու իրական ազգային ուժեր. Կարապետյան Արցախյան շարժման տարեդարձին. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված