Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունը Սարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը


Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը. Կարապետյան

Քաղաքականություն

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Ռուսաստանում գործող «Նոյան տապան» թերթին (газета "Ноев Ковчег")

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ծավալուն հարցազրույց է տվել Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» գործակալությանը, վերլուծել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ելքերը, հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաև կետ առ կետ պարզաբանել Հայաստանում գործող իշխանութունների վտանգավոր և ազգակործան քաղաքականությունը։
Արշակ Կարապետյանը նշում է, որ, խնդիր էր դրել իր առջև։ Հաշվի առնելով, որ ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած մարդիկ ոչ կոմպետենտ են, իսկ նրանցից բխող վտանգը լուրջ հետևանքներ կարող է ունենալ երկրի համար, դեռ 2018 թվականին վկաների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ նա չպիտի վարչապետ լինի։ «Քանի որ կարծում էի, որ այդ թիմը չի կարողանա գլուխ հանել, տեսնելով և հասկանալով սպասվող վտանգը, փորձել եմ թույլ չտալ այն սխալները, որ այսօր տեսնում ենք»,- նշում է Արշակ Կարապետյանը։ 

Ի դեպ, ըստ Կարապետյանի՝ ներկաներից մեկը դեռևս Նիկոլ Փաշինյանի ամենամոտ շրջանակում է։

2021 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս առաջ գեներալ մայորը նշանակվել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, ասում է՝ ինքն է առաջ մղել իր թեկնածությունը՝ փաստարկելով, որ բանակը բարոյալքված է, կորցրել է բազմաթիվ ռեսուրսներ և փորձել ուժերի ներածին չափով աջակցել Հայկական բանակի վերականգնմանը, իսկ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո համաձայնվել է պաշտպանության նախարար աշխատելու առաջարկին, քանի որ տեսնում էր Հայկական բանակի աղետալի վիճակը։ Հույս ուներ, որ կկարողանա, հնարավորություն կտան վերականգնել Հայկական բանակը, ընդ որում, ըստ Կարապետյանի, հենց իր մոտ սկսվեց դա ստացվել, անմիջապես հեռացրեցին բանակից։ 

Շատ փակագծեր Արշակ Կարապետյանը չի բացահայտում, սակայն հասկանալի է նրա մտահոգությունները Հայկական բանակի շուրջ։ «Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը, փորձում էի թույլ չտալ այսօրվա իրավիճակի զարգացումը»,- նշում է գեներալ մայորը, հավելում, որ իր՝ պաշտպանության նախարար աշխատած ընթացքում իրեն հաջողվում էր ձգել պաշտպանության նախարարությանը, բարձրացնել զինվորների մարտական ոգին, հրամաններ են տրվել սահմանների խախտման դեպքում կրակ բացել բոլոր ուղղություններով, թույլ չեն տվել ներխուժում Երասխում։
«Պայմանավորվեցինք սպառազինությունների շուրջ, բազմաթիվ պրոֆեսորների բերեցինք Ռուսաստանից, ռազմական ակադեմիաներից, որոնք օգնում էին փաստաթուղթ կազմել, թե ինչպես ապագայում պիտի կառուցեն զինված ուժերը»,- նշում է Արշակ Կարապետյանը։

Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը դիմագրավել նոր պատերազմին՝ հատկապես Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության պայմաններում, Արշակ Կարապետյանը նշում է, թե պետք է համեմատել Ադրբեջանի և Հայաստանի գործող իշխանություններին, արդյո՞ք ընդունակ են վերջիններս հաղթել «ադրբեջանական գայլերին», կրթված մարդկանց, որոնք քաղաքականությունից, տարածաշրջանային քաղաքականությունից և ազգային անվտանգությունից հասկանում են, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի թիմի. դա նույնն է, որ փողոցի տղաների հավաքականը խաղա Բրազիլիայի հավաքականի հետ։

«Մեզ մոտ նման իրավիճակ է, դիմադրությունը պետք է կազմակերպել, իսկ կազմակերպողը պետք է լինի ընդունակ մարդ»,- նշում է Արշակ Կարապետյանն ու հավելում.
«Ես տեսել եմ մեր զինվորների, սպաների ընդունակութունը, մարդկանց, որոնց այսօր հետապնդում են տարբեր քրեական գործերով, իսկ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախը հանձնեց առանց ժողովրդի հետ համաձայնեցնելու»։

Հայկ Առաքելյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո 11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվելԱշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներում Օդի ջերմաստիճանը կշարաունակի բարձրանալ. Սուրենյանը՝ եղանակի մասին Հայտնի է թե Իսրայելը երբ կhարվածի ԻրանինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Մինչև հոկտեմբերի 30-ը նշված հատվածները փակ կլինեն Առաջիկա օրերին գազ չի լինելու «Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը (տեսանյութ) Քանի՞ արևային մարտկոց պետք է տեղադրել էլեկտրաէներգիայի համար ընդհանրապես չվճարելու նպատակով Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտել են վճռական վերջնական փուլ․ Էլչին Ամիրբեկով Հայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում 9-րդ դասարանի երկու աշակերտ հեռացվել են դպրոցից ՌԴ-ում՝ տետրում արված նկարների պատճառով. ի՞նչ է իրականում կատարվել Մարդատար «Գազելի» և ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ. 5 անչափահաս հոսպիտալացվել. ՌԴ Արտակարգ պատահար. Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ) Ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև Տարածքների շուրջ առևտուր չի լինելու. Զելենսկին՝ ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման մասինՇՏԱՊ. Մանկական խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի դպրոցին և մզկիթին Հրդեհ՝ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ռուսաստանը ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպան ԱնտոնովինՕդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվելՀոկտեմբերի 7-ի հոսանքազրկումների մասին Այսօր Դիլիջանի 480-ամյակն Ուսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ «Պեռնո Ռիկար»-ը դուրս չի եկել ռուսական շուկայից, նրա հայկական անվանումով կոնյակներում խախտումներ կան. ի՞նչ են մեկնաբանել Հայաստանից Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգը Փառատոնների երկիր, Հայաստան Շիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզում Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի, հայրենասիրության համար. Նաիրի Սարգսյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ
Ամենադիտված