Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սարգիսը կյանքից հեռացավ ոչ միայն դանակի հարվածից, այլ նաև մարդկանց անտարբերությունից Իջևանում բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն Թրամփը խոստացել է նվազեցնել սուրճի մաքսատուրքերը Ադրբեջանի միջոցով Հայաստան է մտել կենդանիների, այլ ոչ թե մարդկանց կողմից սպառման համար նախատեսված կերային հացահատիկ․ քաղաքագետ Արման Ղուկասյան Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել Երկրաշարժ է եղել 29-ամյա կինը վրաերթի է ենթարկել իր 1 տարեկան երեխային


«Գիտության հետ համագործակցող բիզնեսները պետք է ծանրակշիռ մեծամասնություն կազմեն Հայաստանում»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցավ «Գիտության և գործարարության օրեր-2023» համաժողովը: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, առցանց ուղերձով մասնակիցներին ողջունեց Նոբել յան մրցանակակիր, պրոֆեսոր, «Գիտության և գործարարության օրեր-2022»-ի պատվավոր հյուր Արդեմ Փաթափությանը։ Այս տարի համաժողովի պատվավոր հյուրն էր աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը։ Համաժողովի ընթացքում հայ և օտարերկրյա գիտնականներն ու գործարարները հանդես եկան ելույթներով, տեղի ունեցան պանելային քննարկումներ, որոնք ուղղված էին գործարար ու գիտական միջավայրի կարողությունների, գիտության ու բիզնեսի փոխգործակցության ընդլայնմանը: Համաժողովը հնարավորություն տվեց անձամբ զրուցելու պաշտոնյաների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը «Փաստի» հետ զրույցում հիշեցրեց՝ ֆորումն անցկացվում է արդեն երկրորդ տարին:

«Անցած տարի մեր հատուկ հյուրն Արդեմ Փաթափությանն էր: Նա հայազգի առաջին Նոբել յան մրցանակակիրն է: Մինչ իր ժամանելը հասկացանք, թե որքան ոգևորված է մեր հանրությունը, և որոշեցինք գիտությանն ու գործարարությանը նվիրված՝ ծավալներով ավելի մեծ համաժողով կազմակերպել: Դրական ազդակներ ստացանք տարբեր շրջանակներից, արդյունքում որոշեցինք, որ համաժողովը պետք է լինի ամենամյա: Այս տարի արդեն հյուրընկալում ենք օտարերկրյա հայտնի բանախոսների, մեր պատվավոր հյուրը Նասիմ Թալեբն է, որն, ի դեպ, առաջին անգամ է Հայաստանում»,- ասաց Իսպիրյանը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդգծեց՝ մեր գործարար միջավայրը պետք է լինի գիտելիքի վրա հիմնված:

«Մեր հաջողության հիմքում պետք է լինի գիտելիքը: Գիտությունն առաջին հերթին ստեղծվում է մարդկանց, նրանց մտավոր կարողությունների շնորհիվ: Մեր հարստությունը մարդիկ են: Հայաստանում այսօր արդեն կան ընկերություններ, որոնք տարբեր ֆորմատներով համագործակցում են գիտության հետ, բայց անկեղծ լինելով պետք է ասել, որ նմանատիպ բիզնեսները դեռ փոքրամասնություն են կազմում: Այս համաժողովի նպատակն է, որ գիտության հետ համագործակցող բիզնեսները լինեն ծանրակշիռ մեծամասնություն, Հայաստանն էլ դառնա մեր մայրցամաքի Սիլիկոնյան հովիտը»,-նշեց մեր զրուցակիցը: Համաժողովի ընթացքում հյուրերը կարող էին ծանոթանալ նաև տարբեր ընկերությունների առաջարկների: Նրանցից մեկը Armbionics ընկերությունն է, որը զբաղվում է վերին վերջույթների պրոթեզների արտադրությամբ և համապարփակ լուծումների ներկայացմամբ ամպուտացիա ունեցող անձանց համար:

«Պրոթեզների ստեղծման համար օգտագործում ենք տարբեր տեխնոլոգիաներ: Նախ և առաջ տեղի է ունենում եռաչափ մոդելավորում, ծրագրի միջոցով ստեղծվում է համապատասխան մոդելը: Դրանից հետո պատրաստվում է պրոթեզը: Յուրաքանչյուր մասը պատրաստվում է տարբեր նյութերից, մետաղական նյութերը պատրաստվում են սիէնսի տեխնոլոգիայի միջոցով: Օգտագործում ենք նաև եռաչափ տպագրությունը»,-մեզ հետ զրույցում ասաց ընկերության համահիմնադիր և տնօրեն Մարինա Դավթյանը:

Ընկերությունն առաջարկում է մի քանի տեսակի պրոթեզներ: «Կան պրոթեզներ, որոնք աշխատում են մեխանիկական աշխատանքի՝ արմնկային կամ դաստակային հոդի ծալման միջոցով, ունենք միոէլեկտրիկ կառավարման պրոթեզներ, որոնք աշխատում են մկաններից ստացված էլեկտրական ազդակների միջոցով: Օգտագործում ենք սենսորներ, որոնց միջոցով մկաններից գրանցում ենք էլեկտրական ազդակներ և փոխանցում շարժիչներին, ինչի միջոցով արդեն մարդը կարող է ձեռքը շարժել և տարբեր գործողություններ իրականացնել: Այս պրոթեզները կիրառական են առօրյա կյանքում, մարդը կարող է տոպրակ բռնել, բաժակ վերցնել և այլն: Մեր պրոթեզները փորձարկել ենք Հայաստանում մի քանի պացիենտների և պրոթեզարանների հետ և արդեն պատրաստում ենք մեր արտադրական նմուշը, որի միջոցով կսկսենք արտադրանք ներկայացնել և՛ Հայաստանում, և՛ արտերկրում»,-եզրափակեց ընկերության համահիմնադիրը:

«Գիտության և գործարարության օրեր2023» համաժողովը լինելու է ամենամյա: Ինչպես նշում են բանախոսները, կարևոր է ոչ միայն համաժողովի, պանելային քննարկումների անցկացումը, այլ նաև դրանց ընթացքում լավագույն մտքերի գործածումը մեր տնտեսության մեջ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 
Մինչեւ 18 տարեկանների շուրջ 64 %-ն ասել է, որ կմիանա, եթե եկեղեցին համազգային միավորման կոչ անիՀիմա մենք պետք է մեր ողջ քաղաքական միտքը ներդնենք՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է Հայաստանը լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ գնալով դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան «ՀայաՔվեն» կրթական ու սոցիալական տարատեսակ ծրագրեր է իրականացնում. Արմեն Մանվելյան Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն ՄարուքյանՍարգիսը կյանքից հեռացավ ոչ միայն դանակի հարվածից, այլ նաև մարդկանց անտարբերությունից Իջևանում բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք Չենք մոռանա մեր քաղաքացիների մասին, ովքեր ունեն ֆունկցիոնալ սահմանափակումներ․ Սուրեն ԽաչիկյանԱդրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն Ինչպես են Աղավնատանը դիմավորում ՀՃԿ-ի թեկնածուինԳեներալ Արշակ Կարապետյանը գրոհելու է հրաման տվող է, մեղադրանքը գեղանկարչություն է Թրամփը խոստացել է նվազեցնել սուրճի մաքսատուրքերը Նահանջ հրաման տվողը, հող հանձնողը մի մարդ է՝ Նիկոլը Խաչիկ Մանուկյանն ժողովրդին ականջալուր լինելուց հետո հստակ ծրագրեր է ներկայացնումԱդրբեջանի միջոցով Հայաստան է մտել կենդանիների, այլ ոչ թե մարդկանց կողմից սպառման համար նախատեսված կերային հացահատիկ․ քաղաքագետ Արման Ղուկասյան Ընտրություններից առաջ Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը՝ ասելով, թե խաղաղություն է բերելԱրշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել Իրանը որևէ մտահոգություն չունի TRIPP նախագծի վերաբերյալ. Կապանում Իրանի հյուպատոս Արդյոք գեներալ Արտակ Դավթյանն է կեղծ ցուցմունք տվել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի դեմ ԱՄՆ-ի շահը նախևառաջ Իրանին ու ՌԴ-ին այստեղից դուրս մղելն է. Մենուա ՍողոմոնյանԵրկրաշարժ է եղել 29-ամյա կինը վրաերթի է ենթարկել իր 1 տարեկան երեխայինՏեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում Եգիպտոսում մշակվել են ինքնամաքրվող արևային վահանակներ Սա ՀԷՑ պետականացման գործընթացի թվացյալ վերջին արարն է. Պիպոյան Փաստաբան Սոսե Չանդոյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկում հանդիպում-քննարկում է ունեցել ազատազրկված անձանց հետԷմմա Մկրտչյանը՝ բաժանության, ծնողների կորստի և դժվար օրերի մասին Անիրատեսական է խոսել Մեսսիի վերադարձի մասին որպես խաղացող. «Բարսելոնայի» նախագահ Ողբերգական դեպք՝ Աբովյանում. 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել. դեպքի վայրում և հարակից փողոցում հայտնաբերվել են արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹՍթարմերի խորհրդականը փորձել է կապ հաստատել ՌԴ իշխանությունների հետ. FT Լոռիում «Ford Transit»-ը վրшերթի է ենթարկել 21-ամյա աղջկան Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցը Թվիթերում անցել է 3,000,000 դիտումը, իսկ Youtube-ում` 380,000․ «Մեր ձևով» շարժում Բարենպաստ օր է, որի առաջին մասը հարմար է շփումների համար. օրվա աստղագուշակ Ինչպես մյուս հարցերում, տնտեսության մեջ ևս այս իշխանությունը խաբել է. Հրայր ԿամենդատյանԵվրոպական դեսպանները սկսել են գերակտիվություն ցուցաբերել Խոշոր վթար՝ Սյունիքում, «Howo» բեռնատարը Ձագիկավան բնակավայրում կողաշրջվել է, վիրավnր կաԶՊՄԿ-ն N1 էներգիա օգտագործողն է ՀՀ-ում, մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջՊլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը միջհամալսարանական բանավեճի առաջնության ժյուրիի անդամ էր (լուսանկարներ) Թուրքական ինքնաթիռի կործանումը կապված է Գյումրու ռուսական ռազմաբազայի հետ. ադրբեջանցի ռազմական փորձագետ Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին Բարկանում եմ… Նազենի Հովհաննիսյանը անկեղծ հոլովակ է հրապարակել. Ինչ է պատահել Արտառոց դեպք՝ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսում Իշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները Հայտնի է ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով որքան գումար կծախսվի Իջևանի Արցախյան փողոցում բախվել են 2 «Mercedes»-ները․ կան վիրավորներ Ֆրանսիան կօգնի Պաղեստինին մշակել ապագա պետության սահմանադրությունը. Մակրոն Վթար․ մինչև երեկո ջուր չի լինելու Արցախի մեծ մասը թշնամուն տրվել է անարյուն` առանց մեկ կրակոցի. Դավիթ Սարգսյան
Ամենադիտված