Հնդկաստանի քայլը օրինակ նաև Հայաստանի համար Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու


Իսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու յուր թիմը ձգտում են այնպիսի պատկեր ձևավորել, թե իբր բանակցային գործընթացի արդյունքում Արցախն արդեն վաղուց «հանձնված» էր, կամ Հայաստանը վաղուց ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչով նրանք փորձում են «արդարացնել» պատերազմում իրենց պարտությունն ու դրան հետևած գործընթացները։ Սակայն հետաքրքիր է, որ «ինքնարդարացման» հորձանուտում իշխանություններն այնպես են խճճվել, որ նրանց կողմից ներկայացվող «հիմնավորումները» հակասում են նույնիսկ միմյանց։ Օրինակ՝ երկրի վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահը միմյանց հակասող տվյալներ են ներկայացնում։ Էլ չենք խոսում այլ քպականների մասին:

Օրինակ՝ մեկը հայտարարում է, թե 2016 թվականին է Արցախի հարցը լուծվել, մյուսն ասում է, թե Հայաստանը Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է 1991 թվականին։ Փաշինյանն ինքն էլ վերջնականապես չի «կողմնորոշվում», թե երբ է Հայաստանը «ճանաչել» Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Մի դեպքում նշում է, թե առնվազն 1996 թվականից Արցախի հարց այլևս գոյություն չի ունեցել, մեկ այլ դեպքում ընդգծում է, թե 2007 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքների արձանագրումով Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Բայց սա հերիք չէ, Փաշինյանը նոր «տվյալներ» է ներկայացնում, թե 1992 թվականին ՀՀ-ն վավերացրել է համաձայնագիր, որով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։

Իսկ մեկ այլ առիթով, նորից հակասելով ինքն իրեն, նա նշում է, թե 2018 թվականին ստացված բանակցային բովանդակությամբ Արցախը չուներ նույնիսկ Ադրբեջանի կազմում չգտնվելու անգամ տեսական հնարավորություն։ Գուցե բոլոր քպականներով (ՀՀ նախագահն էլ՝ վրադիր) մի տարեթի՞վ որոշեն Արցախի հանձնման համար, ասենք՝ միջինացված մի թիվ պայմանավորվեն ու միասին դա նշեն... Իսկ եթե լուրջ, ապա ակնհայտ փաստ է, որ նախկինում չի եղել որևէ փաստաթուղթ, որով Հայաստանի որևէ ղեկավար Արցախը ճանաչած լինի որպես Ադրբեջանի մաս։ Սա հաստատում են նույնիսկ արտերկրյա գործընկերները: Եթե Հայաստանը Արցախը ճանաչած լիներ որպես Ադրբեջանի մաս, ապա այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ կարող էին ունենալ Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցությունները։

Ադրբեջանն արդեն կհայտարարեր, թե Արցախի թեման իր ներքին խնդիրն է, ինչպես հիմա է հայտարարում։ Եթե բանակցային գործընթացի արդյունքներն այնպիսին էին, որ Հայաստանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ինչպե՞ս էր ստացվում, որ Ալիևը բողոքում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Մյուս կողմից՝ փաստացի կան Փաշինյանի կողմից արված բազմաթիվ հայտարարություններ, այդ թվում՝ նաև Պրահայի հանդիպման արձանագրումը, որտեղ նա նշում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եթե նախկիններն արդեն ճանաչած լինեին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ կարիք կար, որ Փաշինյանը նորից ու նորից ճանաչի։

Եթե... «Եթե»-ները շատ են: Սակայն փաստը մնում է փաստ, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել է միայն Նիկոլ Փաշինյանը: Եվ դա առաջին հերթին արել է նույն Պրահայում: Մի խոսքով, «ինքնարդարացման» ճանապարհին, որպեսզի կարողանան խուսափել... անխուսափելի պատասխանատվությունից, իշխանությունները փորձում են դիմել ցանկացած մանիպուլ յացիայի, ուղղակի սեփական ստերի մեջ անվերջ խճճվում են: Միակ զարմանալին ու ցավալին այն է, որ այդ ստերին դեռ հավատացողներ կան...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնդկաստանի քայլը օրինակ նաև Հայաստանի համար Անվտանգության փոխարեն՝ նոր սպառնալիքներ Հայաստանի համար Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով Մեր տան գույքահարկը 30 անգամ բարձրացել է. քաղաքացի Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ» Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՕգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործությունՆազելիների նոր հաջողությունները Ունեցա ևս մեկ կարևոր հանդիպում. Մհեր Ավետիսյան Հայաստանի շրջափակումը միայն խորանալու է. Դավիթ ՍարգսյանԽաղաղություն ու՞մ հետ` ահաբեկիչ Ալիևի՞. Մենուա Սողոմոնյան Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմԿարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունըԹամարա Գլոբայի կանխատեսումը օգոստոսի 13-ի համար. հակիրճ ուղեցույցներ յուրաքանչյուր նշանի համար Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն Բաքվում պահվող գերիների հարազատները հույս ունեն, որ շուտով նրանք կվերադառնան… Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. տղամարդը մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում Խաղաղություն թուրքի կոշիկ լիզելով չեն մուրում, այլ փորձում են հավասարը-հավասարի հետ բանակցել, ինչը քո դեպքում լուսին թռչելու պես մի բան է. Արմեն Հովասափյան Հանկարծամահ եղած զինվորն առողջական խնդիրներ չի ունեցել Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ Իրանը և ԱԷՄԳ պայմանավորվել են շարունակել միջուկային հարցի շուրջ խորհրդակցություններըԼարված իրավիճակ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թուլատրում մուտք գործել Ռուսաստան 53-ամյա տղամարդը նարկոլոգիական հիմնարկից ստացած մեթադոնի լուծույթ է իրացրելՀանրապետության առանձին շրջաններում դիտվել են սաստիկ շոգեր Երկրաշարժ է գրանցվելԱրցախում բռնկված հրդեհները և անշարժ հուշարձանների համար ստեղծված սպառնալիքըԲաքուն ակնկալում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն, եթե ցանկանում են պայմանագիրը վերջնական ստորագրել Նավասարդի տոնի կապակցությամբ «ՀայաՔվեի» անդամներն այցելել են Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա և Շամլուղ համայնքներ, երեխաներին մարզական և գրենական պիտույքներ նվիրելԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել Լաչինի միջանցքը չկա, բայց սրանք «Զանգեզուրի միջանցք» են բացում. Արմեն Մանվելյան ՀՀ–ում առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 50 հազար դրամով Ծաղկի ջերմատներում տեսչական ստուգումները շարունակվում են Կալիֆոռնիայում Ֆերմերներն ասում են, որ արևային մարտկոցները աճեցնելու լավագույն «մշակաբույսերն» են Հայաստանում մեկնարկում է հայ-ամերիկյան մեկշաբաթյա զորավարժությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի ողբերգական ավտովթարը Հետախուզման մեջ գտնվող «թանկարժեք» տղամարդուն, ով ՌԴ-ում համարվում էր անորսալի, Կոտայքի պարեկները հայտնաբերեցին Երևանում Կրասնոդարում կալանավայրից փախչողների թվում հայեր են եղել Դատարանը հաստատել է Սամվել Կարապետյանի ձերբակալման ապօրինի լինելու փաստը Սուրբ Հովհաննես մատուռից վնասվածքներով կեսգիշերին մոտ Սպիտակի ԲԿ է ընդունվել 3 տուժած․ նրանք ընտանիքի անդամներ են
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված