Նեթանյահուն Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարվածը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի ԱԳՆ Կասկածելի հյուպատոսություններ՝ հայ-թուրքական սահմանին Իրանի մի շարք օդանավակայաններում չվերթները չեղարկվել են Խոշոր հրդեհ՝ Հայաստանում ժամկետային զինծառայողը «Nissan X-Trail»-ով բախվել է կայանված բեռնատարին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Իսլամ Մախաչեւն ընդունել է Արման Ծառուկյանի մարտահրավերը Դաղստանում միկրոավտոբուս է վթարվել. երեք զոհերից երկուսը երեխաներ են


Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Ադրբեջան կոչվող արհեստական պետական կազմավորումը ի սկզբանե հիմնված է կեղծիքի, զեղծարարության, ստի ու արյան վրա, պատմությունից քիչ թե շատ տեղյակներին հայտնի է: Այն, որ ադրբեջանական քարոզչությունը, քաղաքականությունը, հայության նկատմամբ ցեղասպանական ոճրագործ ծրագրերը ուղեկցվում են աղաղակող ստերով ու կեղծարարական, հորինովի հայտարարություններով, նույնպես հանրահայտ է ու ակնհայտ: Առհասարակ, լինի խոսքը «ադրբեջանական ժողովրդի» մասին հեքիաթների, թե, օրինակ՝ Աղվանքի, Գարդմանքի ու Արցախի պատմամշակութային ժառանգությունը «սեփականելու» և ոչնչացնելու, այս կամ այն պարսիկ հեղինակին «ադրբեջանականացնելու» կամ այլ, ավելի անմեղ թվացող բանի մասին (ասենք՝ տոլմա կերակրատեսակի, «Սարի աղջիկ» երգի կամ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի), ադրբեջանական իշխանությունների թելադրանքով ու ֆինանսավորմամբ տիրաժավորվում են բացահայտ հորինվածքներ ու ստեր ու... տարածվում, տարածվում, տարածվում:

Ադրբեջանական գործելակերպն անփոփոխ է: Ավելին, ներկա փուլում, չստանալով Հայաստանի անվանական իշխանությունների կողմից որևէ հակադարձում, ադրբեջանական քարոզչաքաղաքական ակտորներն ավելի ու ավելի են ոգևորվել և լկտիացել: Նրանք ոգևորվել են մինչև այնտեղ, որ Հայաստանը հռչակում են «Արևմտյան Ադրբեջան», Հայաստանի մայրաքաղաքը՝ 2800-ամյա Էրեբունի-Երևանը, թրքաբար հնչյունախեղելով, հռչակում են՝ «Իրիվան», Հայոց պատմական մայրաքաղաքներից Վաղարշապատը հռչակում են «Ուչմուձին», հրապարակում ու տարածում են ՀՀ քարտեզ, որտեղ բոլոր մարզերը գրված են «ադրբեջանական» անվանումներով: Համարելով, որ արդեն իսկ գործած մի շարք պատերազմական հանցագործությունները լիովին մարսել են, ադրբեջանական իշխանությունները լծվել են կեղծարարության նոր ծրագրի՝ նպատակ ունենալով միջազգային ասպարեզում Արցախի հայաթափման ցեղասպանական ծրագրի մեղքը բարդել Հայաստանի ու Արցախի վրա:

Ահավասիկ, պատերազմական հանցագործ ու առաջիկայում անկասկած իր արժանին ստանալու ենթակա ադրբեջանական ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու համար պատասխանատվություն են կրում Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատողական ռեժիմը»: Խոսքը, կռահելի, է Արցախի բռնի հայաթափման մասին է: Արցախի, որը հազարամյակներով եղել է բնիկ հայկական, որը երբեք չի եղել ադրբեջանական անկախ պետության կազմում, իսկ հիմա անցել է ադրբեջանական տիրապետության տակ, որն իրականացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացում, ինչը ևս համարվում է ցեղասպանական ոճրագործություն:

Ի դեպ, նկատենք, որ, այո, Հայաստանի ներկայիս իշխանությունն իսկապես մեղավոր է Արցախի հայաթափման համար: Իհարկե մեղավոր է: Բայց մեղավոր է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչով լիովին ազատություն է տվել պատերազմական հանցագործ Ալիևին՝ Արցախի հայության դեմ ցեղասպանություն իրականացնելու հարցում: Բայց այս մեղավորությունը չի «ջրում» մյուսի՝ ադրբեջանական արհեստական կազմավորման իշխանությունների մեղավորությունը, ցեղասպանական հանցանք գործելու փաստը, ընդհանրապես բոլոր հանցագործությունները: Ի դեպ, Բայրամովը, երկրորդելով Էրդողանին, նույն հանդիպման ժամանակ նաև հայտարարել է. «Հակառակ կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների մասին՝ Հայաստանի կողմից իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից դուրս բերելու ձախողման ֆոնին՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին»:

Այստեղ արդեն ավելի վաղ հորինած կեղծիքի վրա է հիմնվում մնացյալ պնդումը: Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը ադրբեջանական իշխանության ներկայացուցիչը, կրկնենք՝ երկրորդելով թուրքական ղեկավարությանը, մեղադրում է այն բանի մեջ, որ նախքան սեպտեմբերի 19-ը նրանք տեղեկացված են եղել, որ Ադրբեջանը հարձակում է սկսում Արցախի շրջափակված հայության վրա՝ կոտորելու, կանանց, երեխաներին, ծերերին մորթելու, ծվատելու, Արցախը հայաթափելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանավորները թերևս պիտի ինչ-որ կերպ փորձեն հակադարձել, պատասխանել, մի խոսքով՝ արձագանքել (գոնե մինչև թերթի՝ տպարան ուղարկելը նման արձագանք չկար):

Բայց դա իշխանությունների գործն է, նաև՝ պարտավորությունը: Նախօրոք տեղեկացված են եղել, թե ոչ, փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց, որ ուրանում է Արցախը, որ մատը մատին չի տալու՝ Արցախի հայությանը, ինչպես ինքն է հիմա սրտաճմլիկ պաթոսով արտասանում՝ «մեր քույրերին ու եղբայրներին» պաշտպանելու համար: Ու ոչինչ էլ չարեց: Թե ինչ աններելի ծանր մեղքեր է գործել Փաշինյանի իշխանությունը, շատ է խոսվել ու դեռ կխոսվի: Բայց դա մեր խնդիրն է: Իսկ այն, որ ադրբեջանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը միջազգային կառույցներում հանդիպումների ժամանակ բացահայտորեն ստում է, իսկապես պետք է որոշակի պատասխանի արժանանա: Բայրամովի ու, առհասարակ, ալիևյան իշխանությունների ամենամեծ ստերից մեկն այն է, թե Հայաստանը «ադրբեջանական տարածքներից» զինված ուժերը դուրս չի բերել:

Բոլորը, ըստ որում, հրաշալի տեղյակ են, որ խոսքը Արցախի պաշտպանության բանակի մնացորդների մասին է, որի շարքերում առնվազն վերջին 2 տարիներին եղել են բացառապես Արցախի բնակիչներ, ամեն պարագայում՝ չեն եղել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավելի վաղ զինաթափել էր Արցախը՝ այնտեղից դուրս բերելով ծանր սպառազինությունն ու հրետանային միջոցները: Այսքանից հետո Բայրամովը դեռ մի բան էլ խոսում է «հակաահաբեկչական գործողության» ու այն մասին, թե «քաղաքացիական անձանց նկատմամբ» բռնություն չի գործադրվել: Սա՝ այն դեպքում, երբ կան կոնկրետ փաստեր՝ կանանց, երեխաների, ծերերի սպանությունների ու վիրավորվելու վերաբերյալ:

Ըստ որում, խաղաղ բնակչության դեմ ռազմական ագրեսիայի փաստերն արձանագրվել են ոչ միայն սեպտեմբերին կատարված ոճրագործության ընթացքում, այլև Արցախի՝ 9 ամիս տևած շրջափակման ամբողջ շրջանում, այդ թվում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող հողագործների վրա հարձակումներով ու ոչ միայն: Հայաստանի իշխանությունը պարտավոր է միջազգային ատյաններում շարունակաբար բարձրացնել այդ հարցերն ու նշել այդ սահմռկեցուցիչ փաստերը: Եթե դա չանի փաշինյանական իշխանությունը, դա պարտավոր է անել հաջորդող իշխանությունը, պարտավոր են անել հասարակական կառույցներն ու ակտիվիստները, կազմակերպված Սփյուռքը: Բոլորս:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նեթանյահուն Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարվածը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՄեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի ԱԳՆ Կասկածելի հյուպատոսություններ՝ հայ-թուրքական սահմանինԻրանի մի շարք օդանավակայաններում չվերթները չեղարկվել են Խոշոր հրդեհ՝ Հայաստանումժամկետային զինծառայողը «Nissan X-Trail»-ով բախվել է կայանված բեռնատարին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Իսլամ Մախաչեւն ընդունել է Արման Ծառուկյանի մարտահրավերըԴաղստանում միկրոավտոբուս է վթարվել. երեք զոհերից երկուսը երեխաներ են Ադրբեջանն ու Հորդանանը համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Իսրայելը կարող է 1 գիշերվա ընթացքում ծախսած լինել մինչև 1,3 միլիարդ դոլար՝ Իրանի գրnհը հետ մղելու համար Յոթամյա աղջիկը ծանր վիրավորում է ստացել«Ուրալ»-ի վթարի հետևանքով զոհված 20–ամյա Դավիթ Հակոբյանը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքից էր զորակոչվել բանակԲացառիկ լուսանկարներ. ՊՆ «Ուրալն» ամողջությամբ ջախջախված է. 4 զինվորի կյանքը խլած ողբերգական դեպքի հետքերով Ե՞րբ Իսրայելը կհարձակվի Իրանի վրաԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն տարածեց Զինված բախումներ՝ Թուրքիայում. կա զոհՑանկացած դեպքում, այս հակամարտության արձագանքները լսվելու են նաև Հայաստանում «Մեծ է վտանգը, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Անգլիան կփորձեն զորք մտցնել Սյունիք»․ Նաիրի ՀոխիկյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրանցիները տոնում Իսրայելի վրա հարձակումը Արարատ Զուրաբյանի դստեր հրաժեշտի արարողությունը կկայանա Լոս Անջելեսում. Երևանում կտրվի հոգեհանգստի կարգ Այսօր բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է Գործողությունը շարունակելու մտադրություն չկա. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այս պահին Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժանԻնչ է հայտնի Իսրայելի տարածքի վրա Իրանի հարձակման մասին․ մանրամասներ Իսրայելը կպատժվի. Իրանի գերագույն առաջնորդ «Սկսվեց այն, ինչից վախենում էինք»․ Նաիրի Հոխիկյան Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Իրանում բենզինի համար երկար հերթեր են գոյացել (տեսանյութ) 36 ժամ գազ չի լինի Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. հայ հոգևորական Իրանական անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակի ժամանումը Իսրայել և բնակիչների խուճապը. (տեսանյութ) Հայաստանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ իրավիճակ. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է դիմել ժողովրդին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՔՊ-ն իր համախոհների կոռուպցիոն ռիսկերի վրա աչք է փակում Իրանը հարձակվել է Իսրայելի վրա. արձակվել է 400-ից 500 անօդաչու թռչող սարքեր (տեսանյութեր) Արևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեցFreedom House-ը արձանագրում է Հայաստանի ձախողումները Գյուղատնտեսությունն անկում է ապրել ոչ թե 0,6 տոկոսով, այլ՝ շատ ավելի. Նաիրի Սարգսյան. 1or.am Ինչպե՞ս հարվածել սեփական երկրի վարկանիշին. ԱԱԾ-ի ծառայողական քննությունը Պատմական հայրենիքից հրաժարվելու իրավունք չունենք. Արամ ՊետրոսյանՎարչախմբի ձախողումները կյանքեր են արժենում Միրզոյանի չմեկնելը հերթական հակահայկական քայլի պատճառ է դարձել Արշակ Կարապետյանի առաջարկը սպառնում է խախտել գործող իշխանությունների անդորրը
Ամենադիտված