Հունանյանին ոչնչացնելով՝ Կարեն Դեմիրճյանին ու Վազգենին հետ չես բերի․ Սուրենյանց
Հասարակություն![Հունանյանին ոչնչացնելով՝ Կարեն Դեմիրճյանին ու Վազգենին հետ չես բերի․ Սուրենյանց](/timthumb.php?src=disc/01-12-23/855daa3af00e87a7c59b49d228bcb81b.jpg&w=780)
«Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով ոչ մեկ է, դրա համար չարժե իր մասին շատ խոսել։ Փաշինյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության համար նույն դերակատարությունն ունի՝ ինչ Նաիրի Հունանյանը: Մեկը գնդակահարել է պետական ինստիտուտները, մյուսը՝ երկրի բովանդակությունը»: Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի նախաձեռնած «Ու՞ր են տանում հայաստանյան քաղաքական զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Պետք է գտնել հասարակությանը կոնսոլիդացնող նոր իդեա: Ընդդիմության առաքելությունն է՝ չտրվել իշխանության նարատիվին: Ընդդիմությունը պետք է դառնա դառը դեղահաբերով ճշմարտություն ասող սեգմենտ: Փաշինյանին հեռացնելը պարտադիր է, բայց դրանով երրորդ հանրապետության հիմքում ընկած ազգային նախագիծը հետ չես բերելու: Ոնց որ՝ Հունանյանին ոչնչացնելով՝ Կարեն Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին հետ չենք կարող բերել»,- հավելել է քաղաքագետը