Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան Ինքը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել և որևէ մեկը չի կարող. Բագրատ Սրբազանն անդրադարձավ Փաշինյանի ասուլիսին հնչեցրած մտքին Փաշինյանը՝ Ալիեւի օգնությամբ, փորձում է կասեցնել շարժումը Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Երբ կլինեն դպրոցների ավարտական քննությունները Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կաջակցի Հայաստանին՝ աշխարհի առաջնության կազմակերպման հարցում


Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում Երևանում մեկնարկեց երկօրյա գիտաժողով

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում նոյեմբերի 2-ին Երևանում մեկնարկեց երկօրյա գիտաժողով, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, հայտնում է Արմենպրեսը:

Գիտաժողովը, որին մասնակցում են կինոոլորտն ուսումնասիրող մասնագետներ արտերկրից և Հայաստանից, իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով՝  իրենք մեկ հարկի տակ են համախմբել գործընկերների տարբեր երկրներից: Նրանց հետ համագործակցությունը ձեռք է բերվել վերջին տարիներին ֆիլմերի վերականգնման և տարածման գործընթացի ժամանակ:

«Գիտաժողովը շատ կարևոր է, քանի որ կբարձրացնենք հարցեր, կքննարկենք դրանք, կլսենք հետաքրքիր զեկույցներ,  նոր բաներ կլսենք ու կսովորենք,  ինչը  բոլորի համար կլինի շատ արդյունավետ: Հայկական կողմը նաև հնարավորություն կունենա ցույց տալու այն արդյունքները, որոնց հասել է այս տարիներին»,- ասաց  Միրզախանյանը:

Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ծրագրերին անդրադառնալով՝ Միրզախանյանն ընդգծեց, որ կինոկենտրոնը այս տարի վերականգնել է մեծ քանակի ֆիլմեր, որոնք ներկայացվել են աշխարհի տարբեր փառատոններում:

«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը ժապավենային տարբերակով նոյեմբերի 3-ին և 13-ին կցուցադրվի Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА)»,-նշեց կինոկենտրոնի տնօրենը:

 Գիտաժողովին ներկա էր  ՀՀ ԿԳՄՍ Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ով ընթերցեց նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որում ասվում է. «Այսօր գիտաժողովի շրջանակում հավաքվել են կինոոլորտում քաղաքականությունը մշակող, կիրառող և կինոոլորտը ներկայացնող մարդիկ, որոնց միավորել  և Հայաստան է բերել հայ կինոն, որն այս տարի նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Մեզ համար շատ կարևոր է, որ այս իրադարձությունը Հայաստանի հետ միասին նշում է մշակութային հանրությունը, ինչի վառ վկայություն է այն  փաստը, որ հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալի իրադարձությունների և նշանավոր անձանց ցանկում: Հոբելյանական ծրագրերի շրջանակում հայկական կինոն ներկայացվեց բազմաթիվ միջազգային կինոփառատոններում, կայացան բազմաբնույթ միջոցառումներ Հայաստանում և արտերկրում, պատրաստվեցին և հրատարակվեցին գրքեր և պատկերագրքեր հայ կինոյի պատմության և երախտավորների մասին: Խորհրդանշական է, որ հոբելյանական միջոցառումը եզրափակում ենք միջազգային գիտաժողովով, որը լավագույն հնարավորությունն է կրկին վերաարժևորելու մեր կինոժառանգությունը և առհասարակ խոսելու կինոոլորտի խնդիրների, ձեռքբերումների մասին և կիսվելու այն փորձառությամբ, որն ունեն տարբեր երկրները՝ կինոոլորտը զարգացնելու համար»:

Կինոգետ Անետա Երզնկյանն էլ, խոսելով հայկական կինոոլորտի ներկայիս վիճակի մասին, ուրախությամբ ընդգծեց, որ պահպանելով ավանդույթները՝ այժմ հայ կինոն ներկայանում է նորարարական լուծումներով:

«Այսօր մենք ունենք երիտասարդներ, որոնք նոր շունչ են բերել կինոաշխարհ՝  համադրելով ուղղությունները, ժանրերը, թեմաները, ստանալով բոլորովին այլ որակի կինո»,- ասաց կինոգետը:

Նա ընդգծեց, որ այսօր  երիտասարդ կինոգործիչների կողքին նաև աշխատում և գործում են Հարություն Խաչատրյանը, Էդգար Բաղդասարյանը, որոնք, շարունակելով ավանդույթները, նոր խոսք են ասում ժամանակակից կինոյում:

 

4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավորՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԻնքը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել և որևէ մեկը չի կարող. Բագրատ Սրբազանն անդրադարձավ Փաշինյանի ասուլիսին հնչեցրած մտքին Փաշինյանը՝ Ալիեւի օգնությամբ, փորձում է կասեցնել շարժումըՆիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Հայտնաբերվել է 21-ամյա Իրինայի դին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Երբ կլինեն դպրոցների ավարտական քննությունները Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաքԻնֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կաջակցի Հայաստանին՝ աշխարհի առաջնության կազմակերպման հարցումԱնհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը հայտնաբերվել է Աշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել, նկարահանել ընկերների համար ու լքել նրան անտառում (տեսանյութ 18+) Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին ու վարորդին Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ «Ամոթ»․ Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)Քաղաքացին ձիով միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) Ձեզ հետ ենք, Սրբազան. Անահիտ Կիրակոսյանն ընտանիքի հետ միացել էր քայլերթին Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնելԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Ի՞նչ է սպասվում Մոսկվայում Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկՀորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչըԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Արման Թաթոյանը միացավ շարժմանը Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 103 դեպք«Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԽանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել Փաշինյանին բարեկամաբար հրավիրում են ԲաքուԱյս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Փորձելով սա ներկայացնել ռուսական օպերացիա՝ մատնում են հենց իրենցՄանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմ Հայաստանում ձյուն է տեղումՄոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան8-րդ դասարանի աշակերտուհին հղիացել է 22-ամյա ծանոթից․ ի՞նչ է հայտնի Էդուարդ Շարմազանովը «միջանցք» բառ չի օգտագործել․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը ՀԻՄԱ. Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆՇքեղ ծնունդ`Արտաշ Ասատրյանի դստեր մասնակցությամբ. լուսանկարներ Լարսը փակվեց Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան կաթիլային է միացրել, բռնի ուժով համբուրել Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված