Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Իրականում ով է տեսանութում պատկերված Կիրանցում գտնվող հատուկջոկատայինը Պետդեպը՝ ԱՄՆ դեսպանի Արցախ այցի մասին Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Կարկուտ, անձրև, քամու ուժգնացում․ եղանակը՝ ՀՀ-ում Հրդեհ՝ Երևանում․ այրվել է 5 տուն, հայտնավերվել է դի Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Լարսը փակ է բեռնատարների համար


Մանկագրության ոլորտում անչափ կարևորվում է գրական գործի գեղարվեստական արժեքն ու բովանդակության մատուցման նրբությունը. Զոհրե Ղայենի

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր  և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին  խոսել է մանկապատանեկան ոլորտի խնդիրներից և արդի զարգացումներից։ 

Զոհրե Ղայենին ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների համար Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացրել է «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման  եռօրյա դասընթաց: Դասախոսության և գործնական վարժանքների միջոցով  փորձառու մասնագետը ներկայացրել է մանկապատանեկան գրականության ոլորտի նորարարությունները, ինչպես նաև «IBBY Asahi reading promotion award» մրցանակի արժանացած իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագիրը: Այս աշխատության մեջ ներառված են հեղինակավոր մասնագետի տարիների հետազոտություններն ու փորձառությունը, մանկապատանեկան գրականության ոլորտում գործող մասնագետներին առաջարկվող արդի մեթոդները, հմտություններն ու գործիքակազմը:

 F__04441.jpg (712 KB)

Յուրաքանչյո՛ւր երեխա իրավունք ունի ընթերցելու որակյալ գրքեր

Անդրադառնալով  եռօրյա դասընթացի նպատակներին և ուղերձին՝ Զոհրե Ղայենին նշել է, որ  յուրաքանչյո՛ւր երեխա իրավունք ունի ընթերցելու որակյալ գրքեր. «Հենց այս կարգախոսն էլ շաղկապվում է «Կարդա ինձ հետ» ծրագրի դրույթներին և սկզբունքներին: «Յուրաքանչյո՛ւր երեխայի իրավունք» ասելով՝ նկատի ունենք ինչպես բարեկեցիկ, այնպես էլ կարիքավոր ընտանիքների, թիրախային խմբերի, աղետների և ճգնաժամային իրավիճակում գտնվող, առանձնահատուկ կարողություններ ունեցող երեխաներին՝ անխտիր: Վերապատրաստման դասընթացի ընթացքում ներկայացվել  են նաև որակյալ գրքերին տրվող հատկանիշները և այդ չափանիշներին համապատասխանող մանկապատանեկան ոլորտի գրականության օրինակներ: Անշուշտ, այդ գրքերը պետք է ունենան բովանդակության և նկարազարդման բարձր գեղարվեստական արժեք, ստեղծված լինեն որակյալ թղթից,  գրված լինեն երեխաներին հարմարավետ տառաչափով և այլն: Այնուհետև հարց է առաջանում՝  ի՞նչ գործիքակազմով, արդի  մոտեցումներով, ներառական աջակցության մեթոդներով հասանելի դարձնել գեղարվեստական արժեք   ներկայացնող այդ գրքերը՝ տարբեր տարիքային և սոցիալական խմբերին:

Ընթերցանության խթանման ժամանակակից մեթոդների կիրառում, 21-րդ դարում գրական տարածքների ձևավորում, գրադարանային համակարգերի նոր ձևաչափեր, գրական-գրադարանային ոլորտի մասնագետների նոր գործառույթներ, ճգնաժամային իրավիճակում գտնվող և առանձնահատուկ կարողություններ ունեցող երեխաների հետ աշխատանքային գործիքների ընտրություն,  երեխաների և ծնողների հետ ոլորտի մասնագետների աշխատանքի ու համագործակցության կիրառման արդի մեթոդներ. ահա այն գործիքները, որոնք  ուղղված են մանկապատանեկան գրականության տարածմանն ու ընթերցանության  խթանմանը՝  նորածնից մինչև պատանեկան տարիք»:

 F__04523.jpg (918 KB)

Հետազոտական աշխատանքներ՝ մանկապատանեկան գրականության ոլորտում

Զոհրե Ղայենին արձանագրում է՝ Իրանի մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտը՝ տարբեր տարիքային և թիրախային խմբերի շրջանում ընթերցանության խթանման, այդ խմբերին ուղղված մանկապատանեկան  որակյալ գրական ստեղծագործությունների հայտնաբերման, ուսումնասիրման նպատակով  իրականացնում է հետազոտական աշխատանքներ:

«Այդ աշխատանքներն ուղղված են պարսկերեն մանկապատանեկան գրականության տարածմանն ու հանրահռչակմանը։  Մտահղացումներ կան նաև հայ մանկագրության աղբյուրագիտական ուսումնասիրման և տարածման ուղղությամբ։  Դիտարկում ենք համագործակցություն իրանահայ համայնքի և հայաստանյան կրթամշակութային կառույցների հետ։ Պետք է նշեմ, որ փոխգործակցության արդյունավետության հիմքում ընկած է գործընկեր երկրի մանկապատանեկան ոլորտի առկա կարիքների ճիշտ գնահատումը, մասնագետների հետ փոխշփումներն ու աշխատանքը բուհական մակարդակում՝ ապագա կադրերի հետ»,- ընդգծել է Զոհրե Ղայենին և հավելել, որ մինչ համագործակցությունը՝ կատարած հետազոտական աշխատանքները կնախանշեն  հնարավոր գործակցության եզրերը։   

 F__04485.jpg (867 KB)

Փոխշփումները նպաստում են գրական-գեղարվեստական մտքի ձևավորմանը

Փորձագետի համոզմամբ՝ մանկագրության ոլորտում անչափ կարևորվում է գրական գործի գեղարվեստական արժեքն ու բովանդակության մատուցման նրբությունները: Նրա դիտարկմամբ՝ այս հարցում առավելապես աչքի են ընկնում  եվրոպացի մանկագիրները. «Գուցե դա բացատրվում է նրանով, որ մանկական գրականությունն առնչվում է նաև այլ գիտաճյուղերի՝ հոգեբանության, փիլիսոփայության հետ։ Այս համատեքստում հարկ է նշել գերմանացի, ֆրանսիացի փիլիսոփաներին, մտածողներին։ Հատկանշական է, որ  այդ ոլորտները մեծ ազդեցություն են թողել մանկագիրների մտածողության ձևավորման և զարգացման վրա։ Մանկագրության ոլորտում գեղարվեստական արժեք ստեղծելու կարևոր բաղադրիչներից է նաև ծանոթացումը եվրոպական գրական գործընթացներին, ինչպես նաև փոխշփումները եվրոպացի ստեղծագործողների հետ։ 

Օրինակ՝ քիչ տեքստերով և շատ նկարազարդումներով գրքերը կամ 0-3 տարեկան երեխաների համար նախատեսված ամբողջությամբ նկարազարդ գրքերը եվրոպական երևույթ են։ Պետք է օգտվել եվրոպական փորձից, տեղայնացնել այն, մանավանդ, որ վաղ հասակից երեխայի մտավոր զարգացումը խթանելու լավագույն միջոցներից է պատկերազարդումը։ 

Մանկապատանեկան ոլորտի զարգացման գործում կարևոր է նաև թարգմանական գրականության զարգացումը, որի միջոցով էլ երեխաները ծանոթանում են տարբեր երկրների մանկագիրների լավագույն գրքերին։ Այս համատեքստում կարևորվում է նաև կրթության դերն ակադեմիական մակարդակում. բուհերի համապատասխան բաժիններում՝ բազային գիտելիքների կողքին պետք է ուսուցանել նաև նորարար գրադարանավարության սկզբունքները, չափանիշներն ու սահմանումները:  Ժամանակակից կարիքների բավարարման տեսանկյունից բուհական մակարդակում անհրաժեշտ է ներկայացնել մանկական գրականության՝ տեքստերի, պատկերազարդումների գեղարվեստական արժեքների չափանիշներն ու ժանրային առանձնահատկությունները։ 

Վերապատրաստման եռօրյա այս դասընթացներով մենք փորձում ենք գրադարանավարներին, մանկապատանեկան  գրական ոլորտում գործող մասնագետներին փոխանցել այն նորարար մեթոդներն ու արդի զարգացումները, որոնց իմացությունն անհրաժեշտ են 21-րդ դարում»,- ասել է Զոհրե Ղայենին։ 

  F__04440.jpg (997 KB)

«Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում զգալի է ոլորտին  տրված կարևորությունն ու գերակայությունը». Զոհրե Ղայենի

Փորձագետի տեղեկացմամբ՝ «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման  եռօրյա դասընթացի ընթացքում   շատ բարձր էր հայաստանյան գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների ակտիվությունն ու հետաքրքրությունը։ 

Նրա խոսքով՝ այս  օրերին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ծանոթացել է տարբեր  ծրագրերի, պետական քաղաքականության մոտեցումների, որոնք, անշուշտ, արժանի են բարձր գնահատանքի և փոխառության.  «Այս համատեքստում ուզում եմ նշել գեղեցիկ, հարմարավետ, բովանդակային, չափանիշներին համապատասխան առանձին կառույցով Ազգային մանկական գրադարանի առկայությունը:  Հաստատության գործունեությունը, գիտակ գրադարանային գործի մասնագետների առկայությունը փաստում են   պրոֆեսիոնալ կառավարման մասին։ Տնօրեն Ռուզան Տոնոյանը ծանոթացրել է գրադարանի տարբեր գործընթացներին, բաժինների աշխատանքներին, մեթոդներին, գրքային ֆոնդերին, ընթերցանության խթանմանն ու երեխաների ինտելեկտուալ կարողությունների զարգացմանն ուղղված  հետաքրքիր և բովանդակալից  բազմաթիվ ծրագրերին։ Ուշագրավ են նաև գրադարանում գործող «Հեքիաթասացության սրահը», այստեղ գործող մանկական թատերախմբերը՝ հետաքրքիր ներկայացումներով։ Ազգային մանկական գրադարանում ամեն ինչ մտածված է, դրված է ամուր հիմքերի վրա, զգալի է ոլորտին  տրված կարևորությունն ու գերակայությունը»։

 F__04598.jpg (818 KB)

Իրանահայ համայնքի գործոնը

Ականատես լինելով գրադարանում հայ երեխաների ակտիվությանը գրական, մշակութային ծրագրերում՝ Զոհրե Ղայենին նշել է, որ Իրանում ևս հայ երեխաները թատերարվեստի, նկարչության, երաժշտարվեստի, ինչպես նաև արվեստի մյուս  ճյուղերում աչքի են ընկնում իրենց շնորհալիությամբ և ընդունակություններով։ Նրա տեղեկացմամբ՝ Իրանում նախակրթարանների առաջին նախաձեռնողներն ու հիմնադիրները նույնպես հայկական համայնքի ներկայացուցիչներն են եղել՝ մեծ ազդեցություն թողնելով նախադպրոցական տարիքի կրթության ոլորտում։    

«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացն իրականացվել է «IBBY Արմենիա» ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ), Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ, «IBBY International»-ի ու «IBBY Yamada» հիմնադրամի աջակցությամբ: 



Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Իրականում ով է տեսանութում պատկերված Կիրանցում գտնվող հատուկջոկատայինըՊետդեպը՝ ԱՄՆ դեսպանի Արցախ այցի մասին Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Կարկուտ, անձրև, քամու ուժգնացում․ եղանակը՝ ՀՀ-ում Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՀրդեհ՝ Երևանում․ այրվել է 5 տուն, հայտնավերվել է դի Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Լարսը փակ է բեռնատարների համարՏեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՈստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում․ Բաբայան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Միանում եմ Բագրատ սրբազանին՝  հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետՈստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներում«Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարարԵկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Նախագահ Սերժ Սարգսյանից պետք է ներողություն խնդրեն.Աննա Մկրտչյան Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Դաղստանում 16-ամյա դպրոցականը դանակով փորձել է հարվածել ոստիկանի կոկորդին (տեսանյութ) Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթինԵռաբլուրի եկեղեցու քահանան միացավ Բագրատ Սրբազանին Կիրանցի գյուղացիները այրելու են տները, Հայաստանը կիսելու պատասխանները պետք է տան․ Դանիելյան Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթինՇարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին «ՔՊ» բարձրաստիճան անդամներ ցանկանում են միանալ շարժմանը․ Բագրատ Սրբազան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Տանը մահացած երեխա է հայտնաբերվել․ ՔԿ-ից հայտնում են Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Մարիամ Ալեքսանյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն էՄեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆՈվքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Դաժան ծեծկռտուք մետրոյում. ի՞նչ է կատարվել (տեսանյութ)
Ամենադիտված