Պուտինը վաղուց էր կայացրել ԼՆ-ն ադրբեջանաթուրքական տանդեմին տալու որոշումը․ ռուս քաղաքագետ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղարաբաղում հայերի դեմ կատարվողն, իհարկե, իսկական աղետ ու ողբերգություն է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հարգելու ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Այդ երկիրը չի հարգում նույնիսկ Ղարաբաղի հայերի մշակութային իրավունքները, էլ ուր մնաց՝ մարդկանց։ Տեսնում ենք, թե վերջին օրերին ադրբեջանցիներն ինչպես են պոկում պատերազմում զոհված հայ զինվորների դիմանկարները, քանի որ վախենում են նրանց հարազատների հնարավոր վրեժից։
Այդ մասին ռուսական Живой Гвоздь-ի եթերում հայտարարել է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, հրապարակախոս Ստանիսլավ Բելոկվսկին։ Նրա պնդմամբ, Պուտինը վաղուց էր կայացրել Ղարաբաղն ադրբեջանաթուրքական տանդեմին տալու որոշումը․«Դա վրեժ էր Հայաստանից և հայերից` Հայաստանի վարած արտաքին քաղաքականության համար»։
,2020 թ․ պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտության պատճառներից մեկն, ըստ քաղաքագետի, այն էր, որ այդ ժամանակ Ռուսաստանը բռնեց Ադրբեջանի կողմը, համոզված է քաղաքագետը։ Միաժամանակ, Բելկովսկին համոզմունք է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման դեպքում՝ Պուտինը հաստատապես կպաշտպաներ Հայաստանին։
Ավելին՝ այստեղ