Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը Նիկոլն ուզում է գնալ արտահերթի, որպեսզի փորձի փոխել ընդդիմությանը, այլ մոտիվ չկա. Աննա Գրիգորյան Ալավերդիում Նիկոլն ու իր խունտան հերթական անգամ ցույց են տալիս իրենց իրական դեմքը՝ ապացուցելով, թե Հայաստանում էսօր ինչ կարգի իշխանություն է Տագնապ՝ Արագածոտնի մարզում Լարսը փակ է Բայրամովը կրկին խոսել է Հայաստանի մասին Մառախուղ, ձնախառն անձրև. ինչ իրավիճակ է ճանապարհներին Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Porsche-ը «Մալիբու»-ի դիմաց վրաերթի է ենթարկել տատին, աղջկան ու թոռանը. հղին հիվանդանոցում մահացել է. մանրամասներ դեպքից Երևանում ու մի շարք մարզերում լույս չի լինի


Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան

Վերլուծություն

Ակնհայտ է, որ Արցախի անկման ու կորստի համար պատասխանատվությունն ու մեղքը Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները ձգտում են բարդել ում վրա ասես, միայն թե «թռնեն» այս ամենի վրայից: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու յուր քարոզիչները ամեն կերպ, զանազան մանիպուլ յացիաներով, խեղաթյուրումներով ու նենգախեղումներով փորձում են մեղքը նետել մեկ Ռուսաստանի «գրպանը», մեկ «նախկինների», մեկ ինչ-որ «5-րդ շարասյուն» են հորինում, մեկ «հիբրիդային պատերազմից» են խոսում, մեկ այս, մեկ այն: Ավելին, հիմա էլ փորձում են Արցախի անկման մեղքը բարդել Արցախի նոր իշխանությունների վրա: Ավելին, Արցախը Ադրբեջանի մասն ճանաչած Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության «կարկառուններից» մեկը նույնիսկ ինչ-որ ինքնասպանության ու պատասխան տալու մասին է համարձակվում խոսել:

Մեկ ուրիշ քպական ամբողջապես է ի ցույց դնում իրենց թիմի ցինիզմը՝ ասելով, թե Արցախում իշխանափոխության արդյունքում հանձնվեց երկիրը, և կապիտուլ յացիայի մեղավորը Արցախի քաղաքական ղեկավարությունն է։ Ավելի անհեթեթ գաղափար դժվար է նույնիսկ մտածել: Պետք է բացարձակ անմեղսունակ լինել՝ կարծելու կամ առավել ևս՝ հավատալու համար, թե Արցախի՝ ընդամենը մի քանի օրվա իշխանությունը կարող է մեղավոր լինել կատարվածի համար: Առավել ևս չմոռանանք, թե ինչ պայմաններում է , ինչ ճնշման տակ է ստորագրվել հայտնի հրամանագիրը: Խնդիրն այս դեպքում այն է, թե ինչու և ինչպես հասանք այդ հրամանագրին: Սա, բնականաբար, «մեղադրական ճառ» չէ, ու այսպես ասած՝ «հայկական նյուրնբերգում» չենք դեռևս, բայց իսկապես արժե թե՛ հիշեցնել մի շարք փաստեր ու եղելություններ, թե՛ թարմացնել ոմանց փառակալած հիշողությունը: Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը, ընդամենը մի քանի հոգով Գյումրիից Երևան քայլելով, եկավ ու ինչ-որ 2 շաբաթվա ընթացքում հավաքեց որոշակի զանգված, որի փողոցային ակտիվությունը թույլ տվեց զավթել իշխանությունը, և մայիսի 8-ին հռչակվեց ՀՀ վարչապետ:

Սկսվեց Արցախի կործանման, Արցախի հայությանը ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու հետհաշվարկը: Պատահական չէր, որ Փաշինյանը գրեթե անմիջապես մեկնեց Արցախ՝ Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու: Նրանից պահանջվեց ընդամենը 2 տարի՝ այդ Հաղթանակի օրը ոչնչացնելու համար: Փաշինյանը հայտարարեց, թե ամեն ինչ պետք է անել, որ Արցախը դառնա բանակցային կողմ: Սկսվեց բանակցային գործընթացի տորպեդահարման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը հավել յալ փակուղի մտցնելու զուգահեռ ծրագիրը: Հաջորդիվ տպավորվեց Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ՝ 2018 թ. օգոստոսի 17-ին: Այն ժամանակ Փաշինյանը, հակադարձելով այն մեղադրանքներին, որ ինքն իշխանության է բերվել Արցախը թշնամուն հանձնելու նպատակով, իր ֆալցետով բղավում էր, թե՝ իրեն վարկաբեկո՜ւմ են, ինքն անգամ դեռ բանակցություննե՜ր չի վարել, թե ինչ-որ «ծախու գրչակներ» են նման հերյուրանքներ տարածո՜ւմ, թե բացառված բան է, որ ինքը ժողովրդի թիկունքում, գաղտնի ինչ-որ համաձայնություն կայացնի, թե՝ մի նախագիծ որ լինի, ինքը կբերի հրապարակ, որպեսզի միասին որոշեն՝ ինչ անել Արցախի հետ...

Պահանջվեց ընդամենը 2 տարի և գումարած 3 տարի՝ համոզվելու համար, որ «ծախու գրչակները», ցավոք, բացարձակապես իրավացի էին, որ դրանք հերյուրանքներ չէին, որ էժանագին սենսացիաների և «օդից կախված» լուրերի մասնագետ Փաշինյանը իսկապես եկել էր իշխանության՝ Արցախը թշնամուն հանձնելու համար: Եվ նա դա արեց: Փաստը, ցավոք, առավել քան ակնհայտ է: Բայց շարունակենք անկման ու կործանման յուրօրինակ քրոնիկոնը: Հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «զրոյական կետից» է վարելու բանակցությունները: Հետո հայտարարեց, թե բանակցային գործընթացում ինչ-որ «միկրոհեղափոխություններ» է անելու: Հետո Ալիևի հետ հանդիպեց վերելակում ու «վերելակային բանակցություններ» վարեց: Այս ամենը ԵԱՀԿ Մինսկի խմբին «խաղից դուրս» մղելու, գործնականում ադրբեջանական երկարամյա ծրագիրն սպասարկելուն միտված գործողություններ էին:

Հետո եղավ «արտահոսք» Ռուսաստանի ՆԳ նախարարի կողմից, թե ինչ վտանգավոր տարբերակներ են բանակցվում, հետո եղավ Փաշինյանի արձագանքը, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում է» ու, ընդհանրապես, դուք ո՞վ եք, որ իմանաք, թե ինքն ինչ է բանակցում Ալիևի հետ: Այդ ընթացքում՝ 2019 թվականին եղավ Համահայկական խաղերի բացումն Արցախում և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հայտարարությունը, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Դա հնչեց պաթետիկ, կեղծավոր, սնամեջ հայրենասիրական պաթոսով (չեմ մոռանա Պարգև սրբազանի դեմքի արտահայտությունը՝ Փաշինյանի այդ հայտարարությունների պահին), բայց գործնականում ադրբեջանաթուրքական ռազմատենչ մղումների լեգիտիմացում էր: Բանակցությունները մղվեցին խորը փակուղի: Հետո եղան էլի բաներ, եղավ Տավուշի (2020 հուլիս) սահմանային միջադեպը, որը փաշինյանական քարոզչությունը ուռճացրեց, դարձրեց խոշոր ճակատամարտ, որտեղ հայոց բանակը, իբր Նիկոլ Փաշինյանի քաջարի ու անմիջական ղեկավարությամբ, զգետնեց հակառակորդին:

Իսկ հետո եղավ 44-օրյա պատերազմը, որտեղ 43 օր շարունակ Նիկոլ Փաշինյանի քարոզչության մատուցմամբ հաղթում ու հաղթում էինք, իսկ 44-րդ օրը նա ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյատիվ հայտարարությունը: Ի դեպ. խիստ կարևոր է ընդգծել, որ փաշինյանական կառավարման ամբողջ ժամանակահատվածում՝ 2018-ի մայիսից սկսած, վարկաբեկվել ու գործնականում խարխլվել է Հայոց բանակը, հրամանատարների, խոշոր ստորաբաժանումների ղեկավարների շարունակական փոփոխություններ են արվել, ինչը որոշակի շփոթ է ստեղծել ու նվազեցրել կարգապահությունը:Բանակի սնունդը «տեղն էին պահում», իսկ կառավարումը գնալով վատանում էր, մարտունակությունը թուլանում, իսկ սպառազինությունը արագորեն «հնանում»: Ադրբեջանը, հատկապես 2019-ից սկսած, ինտենսիվորեն ավելացնում էր ԱԹՍ-ները, իսկ Նիկոլ Փաշինյանը անպետք Սու-եր էր առնում աստղաբաշխական գներով, այն էլ՝ «առանց հրթիռների», ձեռք չէին բերվում ժամանակակից ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի միջոցներ, ինչն էլ հետո ճակատագրական եղավ կամ մատուցվեց այդպես:

Եվ մի հանգամանք էլ. այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կաշվից դուրս գալով փչացրեց հայ-ռուսական, հայ-իրանական և անգամ՝ հայ-չինական հարաբերությունները, նույնիսկ հայ-վրացական հարաբերությունների վրա հասցրեց ձյութ թափել: Հասկանալի է, թե ինչու: Որպեսզի հետո ասեն՝ «մենք մենակ էինք մնացել, բայց մենք ինքնիշխան ենք...»: Այն, ինչ եղավ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, սկզբունքորեն այնքան էլ վաղուց չէր, այնպես որ հազիվ թե շատերը մոռացած լինեն: Թեթևակի հիշեցնենք: Հայտարարվեց «խաղաղության օրակարգ», եղան մի քանի հանդիպումներ Փաշինյանի ու Ալիևի միջև: Սկզբունքային է այն, որ տապալված, երկրին ահռելի կորուստների ու հազարավոր զոհերի հասցրած Փաշինյանն ու իր թիմը որոշեցին պահել իշխանությունն ամեն գնով, ու պահեցին, այդ թվում՝ 2021-ի խայտառակ «ընտրություններով»: Զուգահեռաբար, Արևմուտքի գործուն աջակցությամբ գործարկվեց ու իրականացվեց նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն փաստաթուղթը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրագայի հանցավոր համաձայնությամբ փոխարինելու պրոցեսը:

Եվ, եթե առաջին թղթով, Ռուսաստանի միջնորդությամբ, նախատեսվում էր Արցախի կարգավիճակի հարցը թողնել հետագային ու ապահովել ՀՀ-ԼՂՀ 5 կմ լայնությամբ միջանցք, ապա Պրագայում Նիկոլ Փաշինյանն Ալիևին ու Էրդողանին խոստացավ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում ու ճանաչեց: Դրանից հետո արդեն դեպքերը ծավալվեցին ձնագնդի էֆեկտով. Արցախը 10 ամիս շրջափակվեց, որից հետո Հայաստանի իշխանության կողմից ուրացված ու դավաճանված՝ մնաց մեն-մենակ՝ ադրբեջանական ագրեսիայի դեմ: Ու նախօրեին՝ սեպտեմբերի 28-ին, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, թերևս բարձրաձայնելով իր վաղեմի երազանքն ու դրա իրականացումը, ասես՝ ոչինչ էլ չի պատահել, հայտարարեց. վերլուծությունը (պա՜հ, վերլուծությունը) ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում հայ չի մնա: Փաշինյանն ու իր ՔՊ-ն վերջնականորեն հանձնեցին Արցախը թշնամուն: Բայց թող ոչ ոք չկարծի, թե կարող է «թռնել» պատասխանատվության ենթարկվելուց: Դրա ժամանակը անպայման գալու է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը Նիկոլն ուզում է գնալ արտահերթի, որպեսզի փորձի փոխել ընդդիմությանը, այլ մոտիվ չկա. Աննա Գրիգորյան Ալավերդիում Նիկոլն ու իր խունտան հերթական անգամ ցույց են տալիս իրենց իրական դեմքը՝ ապացուցելով, թե Հայաստանում էսօր ինչ կարգի իշխանություն է Տագնապ՝ Արագածոտնի մարզում Լարսը փակ էԲայրամովը կրկին խոսել է Հայաստանի մասինՄառախուղ, ձնախառն անձրև. ինչ իրավիճակ է ճանապարհներին Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Porsche-ը «Մալիբու»-ի դիմաց վրաերթի է ենթարկել տատին, աղջկան ու թոռանը. հղին հիվանդանոցում մահացել է. մանրամասներ դեպքից Երևանում ու մի շարք մարզերում լույս չի լինիՆիկոլ-տերեր խոսակցություն (մաս 2)․ Աննա Մկրտչյան Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է․ Արման ԹաթոյանԿոլորադոյի տանիքների կանաչ օազիսները կարող են կերակրել մի ամբողջ մեգապոլիս Իտալիայի մրցաշարի մասնակցությունը հովանավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատըԵրբեք չես իմանա՝ երբ և ինչ պայմաններում երկիրը կհայտնվի էներգետիկ ճգնաժամում Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ․ Իվետա ՏոնոյանՀակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ շատ հարցեր լուծվում են ուժով. Բորելն անդրադարձել է ԼՂ-ից հայ բնակչության բռնի տեղահանմանը ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները ներկայացվել են «Պրոռեստավրացիա» միջազգային փորձագետների խորհրդի նիստին Որքան արժեն Հայաստան-Ալբանիա հանդիպման տոմսերըԱդրբեջանի «պատասխանը» «Խաղաղության օրակարգին». զոհ ունենք Նիկոլականները խրախուսում են ծառայությունից խուսափելու հանգամանքը Իրանը Բաքվում սահմանադրական հեղաշրջո՞ւմ էր նախապատրաստում Ցանկացած քաղաքական գործընթացի հիմքում պետք է լինի հաշվարկ ու դա պետք է արտահայտի ոչ թե անձնական, այլ հանրային շահը. Տիգրան ԱբրահամյանԱնամոթության ուրվականն է տիրել մեզ․ Էդուարդ Շարմազանով Վարչախումբը ձախողում է «Հայաքվեն» Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղելՔՊ-ն զավթեց Ալավերդին Հայկ Կոստանյանը անդրադարձել է ուղեվարձի թանկացման վերաբերյալ լուրերին Նոր մանրամասներ էջմիածինում 15-ամյա տղայի մահվան մասին․ ի՞նչ է հայտնի Ֆիլիպիններում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել ՊՆ-ն տեղեկացնում է«Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ» էրեբունիում ամուսինների դիեր են հայտնաբերվել Այս քայլով տվեցիք հնարավորություն ՀՀ ցանկացած պաշտոնյայի, խուսափել պատասխանատվությունից ոչ միայն 2020-ից ի վեր Արցախի հարցում կատարած քայլերի համար, այլև ապագայում ևս. Կոստանյան «Չեմ տեսել տղայիս, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս». տանկիստ Բորիս Եսայանն անմահացել է հոկտեմբերի 25-ին, հուղարկավորվել իր ծննդյան օրը․ «Փաստ» Քաղաքացիական հասարակությունը սատարում է բռնաճնշումների թիրախում հայտնված Ցոլակ Ակոպյանին Սիրուշոյին ասում են՝ ապօրինի է ընկերությունդ, բայց կինս 7 տարեկանից երգում է․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՔՊ-ն խախտել է քաղաքացիական պայմանագիրը. Աննա Կոստանյան Վտանգ կա. ինչ է զգուշացնում Էրդողանը Տուգանքի չափերը կնվազեցվենՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղես uպшնվել է արա բառի համար, պատասխան են տալու. Էջմիածնեցի 15 տարեկան երեխայի հորաքույր ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով Արեն Մկրտչյանն ու Սիմոն Զախարովը քմծիծաղով դուրս են գալիս Ալավերդիի համայնքապետարանից ամոթ վանկարկումների ներքոՎտանգավոր «պրախադնոյ դվորի» ծրագիր․ «Փաստ» Ոստիկանությունը շարունակում է Ալավերդիում բերման ենթարկել «Ապրելու երկրի» անդամներինԱնձրև, թաց ձյուն. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Ծնողը իննամյա դստեր մազերից քաշելով դպրոցից տեղափոխել է տուն, հանել է հագուստը, նրան պահել կողպված խորդանոցում՝ ցրտի և մթության մեջ Բերման են ենթարկել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Արամ Մանուկյանին, Արթուր Աստոյանին Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը. Կարապետյան«Գիտության հետ համագործակցող բիզնեսները պետք է ծանրակշիռ մեծամասնություն կազմեն Հայաստանում»․ «Փաստ»
Ամենադիտված