Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն G7-ը «լիովին կաջակցի» Սիրիայի կառավարությանը Իրավիճակը Երեւան-Սեւան ճանապարհին (տեսանյութ) Կենդանակերպի 4 նշանների շաբաթվա վերջին սպասում է կախարդական իրադարձություն Մակրոնն այսօր վարչապետ կնշանակի Կխրախուսվեն բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորությունները Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աբովյանում, Հրազդանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է Բաքուն վտանգավոր խաղ է սկսել. նորից սպառնում է Հայաստանին -20 աստիճան․ առաջիկա օրերի եղանակը Որսորդական, օդաճնշիչ հրազեն և այլն․ Աշտարակում զինամթերք է հայտնաբերվել


«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից իրականացվող էթնոցիդի քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված աղետալի վիճակը օրեցօր ավելի է ահագնանում. հազարավոր արցախահայեր կյանքին սպառնացող իրական վտանգի ներքո հարկադրաբար թողնում են իրենց հազարամյա տունն ու հայրենիքը: Ըստ այդմ, հաշվի առնելով նաև Հայաստանի իշխանությունների անգործությունը, շատ կարևոր է, որ տարբեր կազմակերպություններ, հեղինակավոր անհատներ ճշմարտությունը հասցնեն միջազգային հանրությանը: Նախօրեին նման մի հայտարարություն էին տարածել մոտ հինգ տասնյակ իրավագիտության դոկտորներ, թեկնածուներ, ասպիրանտներ և ուսանողներ:

Մանրամասն, փաստարկված նշելով Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործ, ցեղասպան գործողությունների մասին՝ իրավաբանները շեշտում են, որ, ցավոք, միջազգային հանրությունը, առաջնահերթ համարելով ադրբեջանական ծագում ունեցող էներգետիկ աղբյուրների շահը, այս ամենը դիտարկում է իբրև տվյալ երկրի ներքին խնդիր՝ անտեսելով, որ անգամ այդ դեպքում դրանց լուծումները ևս կանոնակարգված են մարդու իրավունքների միջազգային նորմերով։ «Ներկա պահին լրջորեն վտանգված է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու բնակչության կյանքի իրավունքը»,-նշված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, իրավագետները խոր տագնապով և անհանգստությամբ արձանագրում են նաև «այս իրողությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք, ազգային և պետական շահերի հետ աղերս չունեցող արձագանքները, ձեռնարկվող անհրաժեշտ քայլերի բացակայությունը, որոնք ոչ միայն չեն նվազեցնում Հայաստանի և Հայ ժողովրդի վրա կախված գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ»: «Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ»,-նշված է հայտարարության մեջ։ Հայտարարության հեղինակները պահանջում են ՀՀ իշխանություններից՝ անհապաղ ձեռնամուխ լինել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը՝ ապահովելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և իրենց պատմական հայրենիքում անվտանգ ու բարեկեցիկ ապրելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը:

«Նշված հիմնավոր պահանջները կատարելու ցանկության բացակայության կամ անկարողության պարագայում առաջարկում ենք դրսևորել անհրաժեշտ կամք և պատասխանատվություն` հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի ապագայի, հրաժարվելու իշխանությունից` բացառելով մեր երկրի համար կործանարար սոցիալ-քաղաքական ցնցումները»,-գրված է հայտարարության մեջ, որտեղ նաև կոչ է արված աշխարհի բոլոր պետություններին, միջազգային բոլոր կազմակերպություններին, գիտակրթական հաստատություններին ու կառույցներին՝ այսուհետ զերծ մնալ ձևական կոչերից ու հորդորներից և իրական ջանքեր գործադրել ճանաչելու իր պատմական տարածքում բնակվող հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը և դադարեցնելու Արցախում տեղի ունեցող ողբերգությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բարսելոնահայ Արման Մայիլյանն ընդունելության է արժանացել Հռոմի պապի կողմից (տեսանյութ) Ինչ է սպասվում է գիշերային ժամերին մայրաքաղաքի ճանապարհներինTeam Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՌազմարդյունաբերության պատասխանատուներն անփույթ են գտնվել. Ավետիք ՔերոբյանG7-ը «լիովին կաջակցի» Սիրիայի կառավարությանըԻրավիճակը Երեւան-Սեւան ճանապարհին (տեսանյութ) Կենդանակերպի 4 նշանների շաբաթվա վերջին սպասում է կախարդական իրադարձություն Մակրոնն այսօր վարչապետ կնշանակիԿխրախուսվեն բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորություններըՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աբովյանում, Հրազդանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է Բաքուն վտանգավոր խաղ է սկսել. նորից սպառնում է Հայաստանին-20 աստիճան․ առաջիկա օրերի եղանակըՈրսորդական, օդաճնշիչ հրազեն և այլն․ Աշտարակում զինամթերք է հայտնաբերվել Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսըՈւղևորներին իջեցնում են. մանրամասներ Երևանից Նիժնի Նովգորոդ մեկնող ինքնաթիռի մասինՄենք սպասարկու ծառաներ չենք, այլ հաղթանակի արժանի ազգ․ Մենուա Սողոմոնյան Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ է՝ պտտվում է ՀՀ տարածքումՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին «Ֆրանսիան մահաբեր զենքեր է տվել Հայաստանին». ՀաջիևԵՄ-ը դեսպանների մակարդակով հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթըՆորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ կար Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Ռուսաստանում հսկայական պահեստ է այրվել (լուսանկար, տեսանյութ) Սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում նաև ձյան տեսքով․ ինչ եղանակ կլինի Սահմանադրության վերաբերյալ ՀՀ փաստարկները Բաքվին չեն գոհացրել, ՀՀ ՍԴ-ի որոշումը դժվարացրեց իրավիճակը. ԲայրամովԵրևանում բախվել են թիվ 46 ավտոբուսն ու «Toyota»-ն, իսկ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ. Shamshyan Երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա. Հիքմեթ ՀաջիևԻ՞նչ է հուշում Հակոբ Ասլանյանի լավ տրամադրությունը Norilsk Nickel-ը որոշել է Անդրբայկալիայում արևային էլեկտրակայան կառուցել. Տարածաշրջանն ընտրվել է որպես փորձնական շրջան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պարապ մարդու գո՞րծ, թե՞ պատրաստություն արտահերթ ընտրություններին Բացառիկ տեսանյութ այսօր Արմավիրում տեղի ունեցած վթարիցՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ ՀԱՊԿ-ից սպառնում են հեռացնել Հայաստանին Լարսով տրանսպորտի տեղաշարժը կիրականացվի սահմանափակումներով. ժամկետ է նշվել Շիրակի մարզում վերադասավորումներ են սկսվել Ասլանյանի հետ կատարվածը՝ դաս ցանկացած քպականի համար ԶՊՄԿ-ն աջակցում է Կապանի համայնքապետարանի բնապահպանական ծրագրերին Ինչ է կատարվում Սպիտակում․ ահազանգում են բնակիչները Գնդակահարության պատ. Փաշինյանի գրառումըՀայտնի է՝ ովքեր են եղել Երևանից Բաքու մեկնողներըԱյն ինչ տեղի ունեցավ վերոնշյալ քպ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ Տիգրան ԱբրահամյանՀարց չի՞ առաջանում, թե գործող իշխանություններն ինչու՞ են այսքան խոսում պատմական Հայաստանից․ «Հայաքվե»«Ասա իզվինի՞».Գոռ Վարդանյանի պատասխանը ԿԳՄՍ-ին Ջուր չի լինի. ո՞ր հասցեներում Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ» «Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ» Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակ. «Փաստ» Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
Ամենադիտված