Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից կբարձրանա 2-4 աստիճանով


«Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում

Քաղաքականություն

 

Դիտարկենք մի քանի հետաքրքիր, բայց համակողմանի ողբերգության պայմաններում մի տեսակ լուսանցքներում մնացած հանգամանքներ: Պայմանականորեն այդ հանգամանքները կարելի է բնորոշել «փաշինյանական օրակարգեր» ձևակերպմամբ: Երբ սեպեմբերի 19-ից Երևանում սկսվեցին ինքնաբուխ, ժողովրդական հուզումներ, մարդիկ սկսեցին հավաքվել Հանրապետության հրապարակում, ակնհայտ էր, որ այդ հուզումները կարող են վերաճել ալիքի: Կարճ ժամանակ անց ինքնաբուխ հավաքվող բազմության մեջ հայտնվեցին նաև ընդդիմադիր գործիչներ, որոնք փորձեցին հախուռն դրսևորումներին ինչ-որ կազմակերպված ընթացք հաղորդել:

Հատկանշական է, որ այդ ժամերին ոստիկանական ուժեր ևս կուտակվում էին «դեպքի վայրում», ավելին, ոստիկանությանը հրահանգված էր թույլ չտալ, որ ուժեղ բարձրախոսներ մտցվեն Հանրապետության հրապարակ: Դժվար չէ ենթադրել, որ ոստիկանությանը, ավելի ճիշտ՝ իշխանություններին ձեռնտու էր, որպեսզի մարդկանց դժգոհությունը հախուռն դրսևորում ունենա, իրավիճակը դառնա կոնկրետ այդ վայրում անկառավարելի, որին պետք է հաջորդեր ոստիկանական ուժերի կազմակերպված հարձակումը բազմության վրա, մարդկանց հոշոտումը, ծվատումը, ծեծուջարդը: Որոշակի պահի անգամ դրա փորձն արվեց, ինչից տուժեցին առաջին շարքերում գտնվողները, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչները, իսկ ձայնային նռնակներից նաև դեպքի վայրում գտնվող տարբեր մարդիկ, նաև մի քանի ոստիկան, ի դեպ:

Բայց իշխանության սադրանքը չանցավ: Սա, նկատենք, ընդամենը մի քանի տասնյակ րոպե կամ մոտ մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի սեղմ նկարագրությունն է՝ ականատեսիս կողմից: Ինչո՞ւ ենք այս, թվում է՝ «մանր» հանգամանքի վրա ուշադրություն հրավիրում: Բանն այն է, որ դա որոշակիորեն հիմնավորում է «օդում կախված» այն ենթադրությունը, եթե կուզեք՝ վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը ձգտում էին ներքին բախումների, նույնիսկ արյունահեղության, առանձնապես՝ սեպտեմբերի 19-22-ն ընկած ժամանակահատվածում (ըստ տեղեկությունների, այդ ձգտումը չի վերացել, հիմա էլ կա): Դրանով էին պայմանավորված նրան ենթակա ոստիկանության հատկապես «բերետավոր» ստորաբաժանումների կողմից վայրագ, ոչնչով չհիմնավորված անհամաչափ ուժի կիրառումը ցուցարարների և նույնիսկ անցորդների վրա, ընդգծված դաժանությունն ու անմարդկայնությունը:

Մյուս կողմից՝ հրապարակում հավաքվող բազմությունը հարթակից պահանջում էր գործողություններ, ավելի ճիշտ՝ «կոնկրետ գործողություններ»: Թե ամեն մեկը դրա տակ ինչ էր հասկանում, կարծում ենք՝ պարզ է: Սակայն ողջ խնդիրը, ըստ ընդդիմադիր լիդերների մոտեցման, այն է, որ եթե հրապարակում հավաքված չէ առնվազն 100 հազար մարդ, ապա «կոնկրետ գործողությունների» դիմելը կարող է ավարտվել ընդամենը զանգվածային ծեծուջարդով, իշխանության կողմից գազանաբարո ռեպրեսիաներով ու՝ վերջ: Եվ հետո, ի դեպ, եթե հրապարակում հավաքվեր կամ հավաքվի 100 հազար կամ ավելի մարդ, ապա արդեն նույնիսկ «կոնկրետ գործողությունների» անհրաժեշտություն միգուցե չլինի, այսինքն՝ ընդհանրապես «ոչ բռնի» ճնշումներով հնարավոր լինի իշխանություններին պարտադրել որոշակի քայլեր: Այդպես մտածում են շատերը: Սակայն այդ «շատերը» հաշվի չեն առնում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության մղումները՝ բախումներ հրահրելու, խաղաղ, անզեն ցուցարարների վրա կրակելու հետ կապված:

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության կարկառուններից մեկը հայտարարեց, որ իրենք պատրաստ են կրակել ժողովրդի վրա ու կկրակեն: Հավատացեք, իրենց համար 100 հայ մարդ սպանելն ընդհանրապես խնդիր չէ, մանավանդ այն ամենից հետո, ինչ արել են ու անում են: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի իշխանավարման առնվազն վերջին երեք տարին ամենօրյա մահերի ժամանակաշրջան է... Հարթակ ելած ընդդիմադիրները ևս սա հրաշալի հասկանում էին, և գուցե նաև այդ էր պատճառը, որ հետևողականորեն հորդորում էին հնարավորինս զերծ մնալ բռնի գործողություններից, ինչ-որ գույք վնասելուց, առհասարակ՝ բռնություններից: Այսինքն, չէին ցանկանում սպասարկել «փաշինյանական օրակարգը»: Մյուս կողմից՝ նման կոչերը ակնհայտորեն խաղարկվում էին «թունդ արմատականություն» խաղացող զանազան քարոզիչների և նրանց կամա-ակամա ձայնակցողների կողմից՝ մարդկանց մեծ խմբերի հիասթափեցնելու կամ հիասթափության զգացումները խորացնելու համար:

Անկասկած, որպես կոմիտե միավորված ընդդիմադիրների կողմից էլ սխալներ են թույլ տրվել (դա անխուսափելի է նման պայմաններում ու առհասարակ), առանձին դեպքերում հապաղել են կամ մեկ այլ բան:Տվյալ դեպքում էականն այն է, որ ձգտելով շրջանցել «ներքին արյունահեղության» փաշինյանական օրակարգը՝ նրանք հայտնվեցին պատային իրավիճակում, իսկ մարդիկ էլ, բնականաբար, օրեցօր նվազեցին: Ճիշտ է, Հայաստանը շարունակում է ցնցումների մեջ գտնվել, և ոչ ոք չի կարող վստահ լինել, որ վաղը, մյուս օրը իրավիճակը, կոնկրետ՝ ներքին իրավիճակը վայրկենապես չի բորբոքվի: Այդ առումով Հայաստանում հասարակական տրամադրությունները նման են վառոդի տակառի, որին միայն կայծն է պակասում: Դիտարկելի է նաև մեկ այլ երևույթ. այս օրերին տեղի ունեցող ազգային խոշորագույն ողբերգության ու աղետի՝ Արցախի հայության բռնագաղթի ու Արցախի էթնիկ զտման խորապատկերում առանձնահատուկ ակտիվացել են իշխանական ու իշխանամերձ զանազան քարոզիչները, որոնք ուղղակիորեն ատելություն են սերմանում ու բորբոքում արցախցիների դեմ: Սա ևս ուսումնասիրության հետաքրքրական նյութ է, թեպետ ծավալվող ողբերգության խորապատկերում հազիվ թե մեկնումեկը հիմա նստի ու մանրակրկիտ ուսումնասիրի:

Այնուամենայնիվ, մի քանի հատկանշական «մանրուք» արժե հընթացս կամ, ինչպես ասվում է, «տաք-տաք» արձանագրել՝ ապագայի հետազոտողների համար: Տեսեք. իշխանությունը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, որ «բադրջանային» շանթուորոտ էր արձակում արցախցիների հասցեին՝ դրսևորելով նրանց հանդեպ իր գրեթե կենսաբանական ատելությունը, Արցախի լիարժեք հանձնումից հետո մի անասելի «սեր ու գորովանք» է ցուցադրում, խոսում է հոգատարությամբ ընդունելու, տեղաբաշխելու, տնավորելու մասին: Բայց, միաժամանակ, տարատեսակ «սուբյեկտների» միջոցով, այսպես ասած՝ «տակից» ծավալում են վայրենի քարոզչություն, եթե չասվի՝ արշավ արցախցիների դեմ: Նողկալի, զազրելի «թեզերով»:

Ի լրումն, առանձին մերձիշխանական «կերպարներ» բացեիբաց չարախնդում են Արցախի գլխին բերած աղետի ու աղետյալ հայրենակիցների վրա: Դե, այն, ինչի ունակ են Նիկոլ Փաշինյանի թիմն ու բոլոր նիկոլականները: Հուսանք, որ այս մի «փաշինյանական օրակարգը» գոնե չի հասցնի այն աստիճան արմատներ նետել, որ հասարակությունը վերջնականորեն ինտոքսիկացիայի տակ մնա: Չնայած դրա նշաններն արդեն տևական ժամանակ երևում են: Վկայություններն ամեն օր են, թեկուզ հենց սոցցանցերում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունըԳնդակոծություններ Ուկրաինայում. մեկ գիշերվա ընթացքում երկու մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվելՀայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից կբարձրանա 2-4 աստիճանով Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ Ազատի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը Միայն անհայրենիք մարդիկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը. Արտակ Զաքարյան7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունումՎիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականԻրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածինԳազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԻնչու՞ է ականջի հետևում գոյացություն առաջանում և ինչպե՞ս ազատվել դրանից Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Աղվեսասարի մոտ գտնվող լճում ձուկ բռնելիս տղամարդն էլեկտրահարվել ու մահացել է Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ ենԱրեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացելՄեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճանՕկուպացված Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Թալիշում և Շահումյանում հրդեհներ են Գորիսում շան կծածի 9 դեպք է գրանցվել մեկ ամսումԵրեւանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտուբուսները. կա 9 վիրավոր: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուն միջազգային հեղինակավոր մրցույթում գրավել է 3-րդ մրցանակային տեղըԱրամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի և ժողովրդավարության մասինԱնտարբերությունն ամենամեծ չարիքն է. Արսեն ԳրիգորյանՈւսանողներն իներտ և պասիվ են, պետք է դա հաղթահարել. Մենուա ՍողոմոնյանՊերովսկիտային արևային մարտկոցները սովորել են սարքերը սնուցել սենյակային լամպից. այժմ դրանք աշխատում են նույնիսկ լամպի տակ և չեն վախենում խոնավությունից Բաբկեն Պիպոյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական է, իսկ պետությունը փորձում է «աչքը հանել»՝ հոնքն ուղղելու փոխարեն» ՀԷՑ-ի զավթումն արդարացնելու հիմքեր են ստեղծում Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ․ ԾառուկյանԻշխանությունները շարունակում են արցախցիների նկատմամբ հետապնդումները ՔՊ-ն կուսակցության ներսում հանձնախումբ է ստեղծում, որ զտի վարչության թեկնածուներին Փաշինյանական իշխանությունն անցել է տոտալ գաղտնալսումների Փաշինյանը պարզունակ խաբեբա պոպուլիստ է. Դավիթ ՍարգսյանԼրագրողների հերթական այցը Արծվանիկի պոչամբարԵթե նույն համառությամբ նվիրվեին միմյանց օգնելուն ու երկիրը զարգացնելուն, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ բարձրունքների կհասցնեին Հայաստանն ու հային. Մհեր Ավետիսյան Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված