Զախարովան՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է ծանր մնալ: Այս մասին ճեպազրույցվում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցել է Ստեփանակերտից ոչ հեռու վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի զոհերի ընտանիքներին:
«Ռուս խաղաղապահներն ամենաակտիվ գործողություններն են ձեռնարկել հրդեհը մարելու, բժշկական օգնություն ցուցաբերելու և բնակիչներին տարհանելու համար: Մենք կշարունակենք բոլոր ջանքերը գործադրել բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ տարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնը շարունակում է մնալ ռուսական խաղաղապահ զորակազմը, որն անձնուրաց կատարում է իր առաջադրանքները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի է ունեցել խոշոր պայթյուն, որի հետևանքով գրանցվել է 68 զոհ: