Արագածոտնում բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը, վիրավnրներ կան․ Shamshyan Ներկայացված է ներկառուցված ֆոտոքիմիական կուտակման մարտկոցով արևային մարտկոց, որն օր ու գիշեր էներգիա է ապահովում Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից Բաքվում ջրհեղեղ է. լուրջ ավերածություններ կան (լուսանկարներ)   Հիմնավոր կասկած կա, որ այս գործողությունները միտված են հետագայում հերթական հակապետական զիջումներն արդարացնելուն. Մամիջանյան Արցախը երբևէ դարձյալ հայկական տեսնելու պայքարը պայքար է Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար․ «ՀայաՔվե» ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոտայքի մարզում 8-ամյա աղջկան 1000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ. կա կալանավորված Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան Շատինում վրաերթը 8-ամյա Աստղիկի կյանքն է խլել. Ինչու ճանապարհին անցում ու հետիոտնի լուսացույց չի եղել


Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյան

Քաղաքականություն

Հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից հարցազրույց է տվել ֆրանսիական France24 հեռուստաալիքին՝ ներկայացնելով Արցախում կատարվողը:

Հարցազրույցը հասնել է այս հղումով: Այն թարգմանաբար ներկայացվում է ստորև.

France24– Պարոն Վարդանյան, ի՞նչ իրավիճակ է այնտեղ, որտեղ գտնվում եք: Երեկ մենք տեսանք այն մարդկանց լուսանկարները, որոնք դուրս էին գալիս այդ բեռնատարներից, որտեղ գերիշխում էր անհանգստությունն ու շփոթվածությունը: Ի՞նչ իրավիճակ է այդտեղ այսօր:

Ռուբեն Վարդանյան- Իրավիճակը շատ ծանր է։ Կանայք, երեխաները, ողջ բնակչությունը վտանգի տակ է։ Վերջին չորս օրերին էլ էլեկտրաէներգիա չկա։ Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են փողոցներում, օդանավակայանում, որովհետև նրանք հարկադրված են եղել լքել իրենց տները։ Երեխաները նորմալ սնունդ չեն ստանում։ Ջեռուցում չկա, վառելիք չկա։ Այս ամենին գումարած՝ մարդիկ դեպրեսիայի մեջ են․ 30 տարի իրենց երկրում անկախ ապրելուց հետո հիմա ամեն բան ավերվել է, և մարդիկ չափազանց մտահոգ են իրենց ապագայի համար։

France24- Ադրբեջանը ասում է, որ սնունդ, վառելիք ու օգնության ավտոշարասյուն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Դուք կարո՞ղ եք դա հաստատել։

Ռուբեն Վարդանյան- Ոչ, չեմ կարող հաստատել և, ի դեպ, պետք է գիտակցել հետևյալը․ արդեն տասը ամիս է, ինչ մենք շրջափակման մեջ ենք, ուստի մի երկու բեռնատար մեքենան չի էլ կարող որևէ ձևով օգնել, որովհետև նախկինում՝ մինչև շրջափակումը, ամեն օր էր 400 բեռնատար մեքենա մտնում Արցախ ու դուրս գալիս։ Իսկ հիմա ընդամենն այդ մի երկու բեռնատար մեքենան կարող է շատ չնչին օգնություն լինել, որովհետև այստեղ կա 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա: Շատ վիրավորներ կան, շատ մարդիկ անհետ կորել են և նրանց չեն կարողանում գտնել, իսկ մի երկու բեռնատար մեքենան պարզապես չնչին մի բան է։   

France24- Ի՞նչ կարող եք ասել այդտեղի բնակչության և հենց Ձեր մասին: Ձեզ լքված զգո՞ւմ եք Երեւանի պաշտոնյաների կողմից։

Ռուբեն Վարդանյան- Լքված եմ զգում Երևանի և աշխարհի պաշտոնյաների կողմից, և ես շատ շիտակ կլինեմ: Միջազգային բոլոր առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում են մի երկիր, որտեղ չկա ժողովրդավարություն, որտեղ բռնապետական ռեժիմ է, որն արդեն 44 տարի շարունակ կառավարվում է մեկ ընտանիքի կողմից, որտեղ ոտնահարվում են սեփական ժողովրդի մարդու իրավունքները, իսկ հիմա արդեն պետք է որոշակի իրավունքներ և որոշակի անվտանգություն ապահովեն այլ ազգության մարդկանց համար, որոնց հետ 30 տարի շարունակ պատերազմ ենք ունեցել, որի ընթացքում շատ մարդիկ են զոհվել:

Հիմա ո՞վ է ապահովելու այն մարդկանց իրավունքները, այն մարդկանց, որոնք երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, չեն խոսում ադրբեջաներեն, նորից եմ ասում՝ ինչպե՞ս է լինելու այդ գործընթացը։ Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ այն մարդը, որը Բուդապեշտում քնած հայ սպային էր կացնով սպանել, վերադարձավ Ադրբեջան ու հերոս դարձավ։ Նորից շեշտեմ՝ մարդիկ չեն գիտակցում ու, կարծես, ոմանք խաղ են խաղում, և սա մի կեղտոտ խաղ է՝ 120 հազար մարդու կյանքի գնով: Իսկ Հայաստանի իշխանությունը, միջազգային մյուս խոշոր խաղացողները պարզապես հայտարարում են. «Դե մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է լինելու։ Դուք կարող եք ապրել: Ամեն ինչ կարգին է»։

France24- Վերջին պատերազմի ժամանակ՝ 2020 թվականին, ռուս խաղաղապահները եկան Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո։ Մեր ունեցած տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ ռուս խաղաղապահները արել են քիչ թե ոչինչ էլ չեն արել, երբ Ադրբեջանը սկսել է այս ռազմական հարձակումը։ Կարո՞ղ եք դա հաստատել։ Եվ եթե նրանք ոչինչ չեն արել, ապա ի՞նչն է պատճառը, որ նրանք պարզապես մի կողմ քաշված են մնացել:

Ռուբեն Վարդանյան- Խաղաղապահները փորձել են մարդասիրական օգնություն ցուցաբերել, բայց նրանք չեն փորձել կանգնեցրել պատերազմը։ Ի դեպ, խաղաղապահներից մի քանիսը սպանվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հասկանալի է, որ խաղաղապահների 2000 հոգանոց կոնտինգենտը չէր կարող կանգնեցնել 60 հազարանոց ադրբեջանական բանակը, որը հարձակվել էր Արցախի վրա։

France24 - Այս ռազմական գործողությունը, որն Ադրբեջանը սկսեց այս շաբաթ, նրանք որպես հաջողություն են համարում։ Հիմա կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանը վերահսկում է ամբողջ Լեռնային Ղարաբաղը։

Ռուբեն Վարդանյան- Այո, նրանք լիովին վերահսկում են, բայց նրանք նույնպես մեծաթիվ ուժեր են կորցրել: Դա ծանր մարտ էր, և ես մեծագույն հարգանքով եմ ասում, որ տեսել եմ, թե ինչպես է իմ ժողովուրդն իր կյանքը տվել Արցախի համար։ Տասնապատիկ անգամ մեծ ադրբեջանական բանակը դուրս էր եկել Արցախի փոքր պաշտպանության բանակի դեմ, բայց նրանք հերոսաբար կռվեցին։ Մենք շատ կորուստներ ունեցանք, բայց մյուս կողմն ավելի մեծ մարդկային կորուստներ ունեցավ, և ես ուղղակի ուզում եմ, որ աշխարհում բոլորն իմանան, որ դա իսկապես հերոսական կռիվ էր․ կռիվ հանուն սեփական հայրենիքի, հանուն Արցախի ժողովրդի, և ես իսկապես հարգում և հիանում եմ նրանցով։

France24 - Չորեքշաբթի օրը ձեռք բերված հրադադարի համաձայնագրով՝ հայ անջատողականները համաձայնել են վայր դնել զենքերը և հանձնել Ադրբեջանին։ Հաշվի առնելով, թե ով է պատրաստվում ապահովել էթնիկ հայ բնակչության անվտանգությունը, հաշվի առնելով նաև, որ ռուս խաղաղապահները բավարար չափով չեն պահում անվտանգությունը, ի՞նչ է ստացվում՝ ժողովրդին այլ ե՞լք չի մնում, քան փախչել Հայաստան։

Ռուբեն Վարդանյան- Մարդիկ իսկապես մտահոգված են իրենց անվտանգության համար, որովհետև բոլորը տեսնում են, թե ինչպես է Ադրբեջանը բազմաթիվ անգամներ դրժում իր իսկ խոստումները, ոտնահարում մարդու իրավունքները, Միջազգային քրեական դատարանի բոլոր որոշումները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր որոշումները, այդ իսկ պատճառով արցախյան կողմից ոչ ոք վստահություն չունի, որ որևէ խոստում կիրականանա։ Իսկ առանց միջազգային կամ ռուս խաղաղապահների քաղաքական երաշխիքների՝ հատկապես անվտանգության միջավայր ստեղծելու հարցում, որը ներկայում մեծ հարցականի տակ է, դա անհավանական է: Քանի որ բոլորը տեսան, թե որքան արագ կարող է այն փոխվել, մարդիկ իսկապես ցանկանում են հեռանալ և չեն ցանկանում մնալ այստեղ:

France24- Ի՞նչ կցանկանայիք տեսնել միջազգային հանրության կողմից։ Դե ինչպես տեղյակ եք, ինչպես պետք է, որ տեղյակ լինեք, Հայաստանի վարչապետի ձեռքերը, կարծես թե, կապված են, թեև նրա վրա ավելի ու ավելի մեծ ճնշում է գործադրվում՝ հեռանալու համար:

Ռուբեն Վարդանյան- Թույլ կտամ ինձ կոպիտ լինել: Լավ, Հայաստանի վարչապետը սխալ որոշում է կայացրել, սխալ հայտարարություն է արել, սխալ պահվածք է դրսևորել՝ Ադրբեջանի ղեկավարին պատժամիջոցի տակ չդնելու համար։ Իսկ ինչո՞ւ նրանք {միջազգային հանրությունը} չեն ասում, որ այն, ինչ Ադրբեջանն անում է, անընդունելի է։ Ինչո՞ւ են թույլ տալիս, որ նա շարունակի ագրեսիան։ Ինչո՞ւ են թույլ տալիս շրջափակումը։ Նրանք՝ բոլոր խոշոր խաղացողները, հասկանում են իրական մեծ քաղաքական խաղը: Եվ ես կարծում եմ, որ դա շատ ցինիկ է: Նման արհամարհական վերաբերմունք 30 հազար երեխաների, հազարավոր հղի կանանց նկատմամբ, իսկ հիմա էլ ասում են. «Սարսափելի է: Ինչպե՞ս կարող ենք հիմա ապրել»: Սա այնպիսի բան է, որ ժողովուրդը երբեք, երբեք չի ներելու:

Արագածոտնում բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը, վիրավnրներ կան․ Shamshyan Ներկայացված է ներկառուցված ֆոտոքիմիական կուտակման մարտկոցով արևային մարտկոց, որն օր ու գիշեր էներգիա է ապահովում Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱրթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից Բաքվում ջրհեղեղ է. լուրջ ավերածություններ կան (լուսանկարներ)  Հիմնավոր կասկած կա, որ այս գործողությունները միտված են հետագայում հերթական հակապետական զիջումներն արդարացնելուն. Մամիջանյան Արցախը երբևէ դարձյալ հայկական տեսնելու պայքարը պայքար է Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար․ «ՀայաՔվե»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոտայքի մարզում 8-ամյա աղջկան 1000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ. կա կալանավորված «Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ» Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ» Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան Շատինում վրաերթը 8-ամյա Աստղիկի կյանքն է խլել. Ինչու ճանապարհին անցում ու հետիոտնի լուսացույց չի եղելԵրկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ» Գեղարքունիքում մերկասառույցի պատճառով մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կա․ Shamshyan Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ» Միջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ» 28-ամյա անձը քարով հարվածել պարեկային մեքենային․ մանրամասներ Թարգմանված և փոխառված հասկացությունների տարաձև կիրառությունը շփոթ է առաջացնում. ինչպե՞ս են նախատեսում հարցը կարգավորել. «Փաստ» Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ» Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ» 13-ամյա աշակերտուհին վերջ է տվել կյանքին էլեկտրոնային ծխախոտի պատճառով. ՌԴ «Իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է. գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները». «Փաստ» Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» Աճ տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 22-ին IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում Կանաչապատ պուրակ՝ Նորք-ՄարաշումԵրևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին Ակբա բանկը տեղաբաշխում է 11% և 6% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսերԱղձքի հարակից մոտ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Սիլիկյան թաղամասում մեկ օր ջուր չի լինիԼևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումԵրևանում որոշ անձինք ներկայացել էին որպես ԱԱԾ աշխատակիցներ ու կնոջ առևանգել․ նոր մանրամասներ ԱրարատԲանկը ներկայացնում է UBPAY՝ նոր համակարգ միջազգային փոխանցումների համար ԱՄՆ-ն օգնության մեծ փաթեթ կհատկացնի Ուկրաինային ԶՊՄԿ-ն խրախուսում է ճանաչողական այցերը Ինչպես է  «Զոդի» կամուրջի վրա բացվել ընթացող ավտոբուսի դուռըԼուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ի՞նչ պետք է և կարող են անել, բայց չեն անում․ Նաիրի Սարգսյանը՝ կառավարության աշխատանքի մասին «Դիվերսիոն խմբի ներթափանցման լուրերը սուտ են». Արավուսի նախկին գյուղապետ Ազատագրվել է Կուրսկի 4 բնակավայր․ Ուկարաինայի ավելի քան 1800 զինծառայող շրջափակման մեջ է (տեսանյութ) ՀՀՄ կուսակցությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե Վրաերթի հետևանքով 9-ամյա աղջիկը մահացել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը որևէ մեկի հետ չի քննարկվել․ Մենուա ՍողոմոնյանՍահմանազատում միանշանակ նշանակում է նաև սահմանի վերականգնման գործընթաց Երթևեկության փոփոխություն կլինի Իսահակյան փողոցում․ մանրամասներ Սա փաստաթուղթ ա «նաղդի ու նիսիայի» մասին․ Գեղամ Մանուկյան Ինչ ու ոնց անում եք, Ադրբեջանի պահանջները կատարել ա ստացվում․ Վարդանյան Ամերիկյան հարցումները վկայում են հանրային անվստահության մասին
Ամենադիտված