Փոփոխություն՝ ենթասպայական կազմի հավելավճարների հաշվարկման կարգում Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները ևս մեկ երկիր կկարողանան մեկնել առանց վիզայի Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից ԿԳՄՍՆ–ն կգնահատի դպրոցների աշխատանքը, աջակցություն կտրամադրվի դպրոցներին, որտեղ չկա բավարար արդյունք ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա» Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառքում են Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները


Վտանգավոր զանգեր. Վահե Հովհաննիսյան

Վերլուծություն

 

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Եթե միջնորդների ջանքերից հետո Ալիևը գալիս է բանակցությունների և Հայաստանը (Նիկոլը) այս կամ այն պատճառով հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա Ալիևը ստանում է լիակատար ազատություն՝ նոր պատերազմի։ Եվ միջնորդները ոչինչ չեն անելու դա կանխելու կամ զսպելու համար։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
«Վտանգավոր զանգեր

Երեկ ողջ օրը լրահոսը Նիկոլի միջազգային զանգերն էին՝ Մակրոն, Բլինքեն, Շոլց, Ռայիսի, Ղարիբաշվիլի։ Մտածող մարդիկ իրար հարցնում են՝ մեջը գոնե մի բան կա՞, թե՞…

Ամբողջ խնդիրն այն է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե զանգերը չունենային բովանդակություն, քան՝ մեջը մի բան լիներ։

Փորձեմ պարզաբանել. ՀՀ ղեկավարը դեէսկալացիայի համար զանգում է միջնորդներին և հարևաններին։ Թվում է, թե դրանում վատ բան չկա։ Բայց զանգելիս՝ վերահաստատում է բոլոր վտանգավոր պայմանավորվածությունները (կամ՝ իր խոստումները Ալիևին) և կոչ անում՝ հանդիպում կազմակերպել վերջինիս հետ։ Ի՞նչ է պայմանավորվել կամ խոսք տվել Նիկոլը. մենք դա գիտենք իր իսկ բառերից՝ Արցախը Ադրբեջանի մաս է, Հայաստանի 8 անկլավները Ադրբեջանի մաս են։ Մնացածը դեռ չգիտենք՝ փախստականների վերադարձ և այլն։

Ըստ էության, Նիկոլն իր զանգերով արել է լրիվ հակառակն այն բանի, ինչը իրեն շաբաթներ ի վեր հորդորում էր Վ. Օսկանյանը՝ զգուշորեն փոխել բանակցային նարատիվը, զգուշորեն հետ պտտել թույլ տված սխալը՝ մանավանդ, որ Արցախի շրջափակումը տալիս էր դրա ընկալելի հնարավորությունը։

Ո՞րն է զանգերից հետո ստեղծվող իրավիճակի վտանգավորությունը. եթե միջազգային հանրությունը, ընդունելով Հայաստանի դիմումը (Նիկոլի զանգը), պարտադրում է Ալիևին հետ տանել զորքերը՝ գալ նստել բանակցային սեղանին և ընդունել Նիկոլի խոստումները՝ Արցախը Ադրբեջանի մաս է, Հայաստանի 8 անկլավները Ադրբեջանի մաս են, ապա Ալիևը ստանում է այն, ինչը ուզում է։ Մենք ստանում ենք բառիս բուն իմաստով կապիտուլացիա՝ պետության կազմաքանդման միտումով։

Եթե միջնորդների ջանքերից հետո Ալիևը գալիս է բանակցությունների և Հայաստանը (Նիկոլը) այս կամ այն պատճառով հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա Ալիևը ստանում է լիակատար ազատություն՝ նոր պատերազմի։ Եվ միջնորդները ոչինչ չեն անելու դա կանխելու կամ զսպելու համար։

Ինչ ստացվեց՝ Ալիևը ուժի սպառնալիքով ստանում է իր մաքսիմումը՝ «խաղաղության պայմանագրով», կամ ստանում է պատերազմի իրավունք։

Սա չափազանց վտանգավոր վիճակ է, կա մտահոգ հանրություն, չկա հակակշռումներով իշխանություն և չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Կա ՄԵԿ հոգի, որը միայնակ որոշում է պատմական հարցեր, և կան անհատներ, որոնք ազդեցության լծակներ չունեն։

Ցանկացած այլ երկրում նման դեպքերում տեղի կունենար իշխանություն-ընդդիմություն հրատապ հանդիպում։ Սա պատմական ծայրահեղ կարևորության և վտանգավորության հարց է։ Ցանկացած այլ երկրում ընդդիմությունն արդեն հանդես եկած կլիներ պարզաբանումներով և ժողովրդին ուղղված կոչով։

Խելամտությունը պահանջում է, որ այսօրվա հայկական պետական և քաղաքական միտքն ուղղված լինի երկու հստակ խնդրի լուծմանը.
1. Թույլ չտալ պատերազմ

2. Թույլ չտալ հայրենազրկում

Եվ ակնհայտ է, որ այս խնդիրների լուծման համար նոր հանրային ձևաչափ է պետք, որը կվերափոխվի նոր իշխանության»։

Փոփոխություն՝ ենթասպայական կազմի հավելավճարների հաշվարկման կարգում Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները ևս մեկ երկիր կկարողանան մեկնել առանց վիզայի Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր ՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից ԿԳՄՍՆ–ն կգնահատի դպրոցների աշխատանքը, աջակցություն կտրամադրվի դպրոցներին, որտեղ չկա բավարար արդյունք ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա»Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառքում ենԱդրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Կրակոցներ՝ Կոտայքի մարզում՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ․ կա վիրավոր Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ․ ՔԿ Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր ԿամենդատյանԳնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացիՋուր չի լինելու Մահացել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի սան Շավարշ Ֆիդանյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 73-ամյա վարորդը «Renault»-ով «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համարԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումՀերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է ԲեռլինՆույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀայաստանումԱկնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալՁորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Դաստիարակչուհին ուժգին հարվածել է 2 տարեկան երեխայի գլխին Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջումԳորիսում հետախուզվող է ձերբակալվել Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքումԱշխարհաքաղաքականության դժվար, բայց կարևոր դասեր Որքան գումար է Քավորը տալիս Սոֆիի եղբորը՝ որպեսզի նա իջեցնի թուրը․ Տեսանյութ Հնդկաստանում Պուտինին անվանել են «անկեղծ մարդ» Իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր շեշտադրումներ․ ՖադեևՀնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ Մեզ ազգային իշխանություն է պետք, որը պետությունը կտանի խաղաղության. Արմեն Մանվելյան Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Իրանում 4 ամսում արևային էներգիայի արտադրությունը աճել է 71 տոկոսով Վրաստանը և Թուրքիան ողջունում են ՀՀ-ի ու Ադրբեջանի քայլերը, դրանք կնպաստեն մեր ռեգիոնի խաղաղությանը
Ամենադիտված